Կվերսկսվի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվելու է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ֆեյսբուքյան էջը։
Մասնավորապես, դեկտեմբերի 1-ին, ժամը 13։00-ին նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) վերսկսվելու է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Նշենք, որ գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը: