Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց են փակել. ոստիկանները բռնի ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են ու նորից փակում են երևանյան փողոցները։ Այս պահին նրանք Մաշտոցի պողոտայում են` օպերայի մերձակա տարածքում։
Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը վանկարկելով՝ «Նիկոլ, դավաճան»։
Ոստիկանները դուրս են բերում քաղաքացիներին փողոցի բանուկ հատվածից, սակայն քաղաքացիները պտտվում և հաջորդ կողմից նորից փակում են փողոցը։ Երթևեկությունը կաթվածահար է եղել։
«Մի արեք, դուք էլ ունեք զոհված ընկերներ»,–ոստիկաններին դիմում են բողոքի ակցիա անողները։
Ոստիկանական մեծ ուժեր են հավաքվել։ Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիա իրականացնող մասնակիցներին: