Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են BMW-ն և Mercedes-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ). Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է.
Ժամը 12:30-ի սահմաններում, Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Նրանց առաջինը օգնության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի


