Ռուսաստանի ԱԻՆ-ն օգնում է վերականգնել Ասկերանի դպրոցներից մեկը

Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի Օնիկ Գրիգորյանի անվան միջանակարգ դպրոցը, որը տուժել էր պատերազմի ընթացքում, վերականգնվում է Ռուսաստանի ԱԻՆ-ի շնորհիվ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԻՆ կայքը։
Ռուս փրկարարները Իվանյանի համայնքապետարանի ներկայացուցիչների հետ միասին վերականգնել են դպրոցի ապակիները և ջեռուցման համակարգը: Այժմ դպրոցում արդեն ավարտական աշխատանքներ են ընթանում, վերականգնվում է ջրամատակարարումը, տեղադրվում է կահույքը։ Աշակերտները կսկսեն դպրոց հաճախել դեկտեմբերի 1-ից։ Դպրոցում 200 երեխա է սովորում։
ՌԴ ԱԻՆ փրկարարները շարունակում են շինանյութեր տրամադրել տուժած բնակչությանը: Աշխատանքային խումբը ուսումնասիրում է մարդասիրական օգնության նյութերի օգտագործումը, ինչպես նաև տեղի համայնքապետարաններից տեղեկատվություն ստանում բնակչությանը լրացուցիչ օգնության ծավալի և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման կարիքի մասին։