Երկրորդ նախագահը, ով, ի տարբերություն Նիկոլի, երբեք չասաց, թե բանակցությունները սկսելու է նոր կետից, ստիպեց, որ աշխարհն այլ կերպ ընկալի Արցախի և արցախահայության ինքնորոշման պահանջը. Գարեգին Պետրոսյան

Այլընտրանք ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Անդրադառնալով արցախյան հարցի և լուծման տարբերակների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, ուզում եմ կատարել մի քանի դիտարկում.
1. Փաշինյանը նշում է, որ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի և կարգավիճակի հարցով հետագա հանրաքվեի դիմաց 7 շրջանները հանձնելու պարտավորությունը գոյություն ունի 2011 թ. կազանյան փաստաթղթով: Այդ դեպքում, ինչու՞ էր հայտարարում, թե բանակցությունները սկսելու եմ զրոյական կետից, կամ ինչու՞ չէր ասում, որ զրոյական կետից բանակցությունները վերսկսելու գործընթացը տապալված է և ունենք 2 ճանապարհ՝ կա՛մ տարածքների զիջում՝ առանց կարգավիճակի, կա՛մ պատերազմ:
2. Տեղին եմ համարում կրկին հիշեցնել, որ Լ. Տեր-Պետրոսյանը 1998 թ. ավելի ծանր բանակցային ժառանգություն էր թողել Ռ. Քոչարյանին: 1996 թ.-ից հետո բանակցային սեղանին Արցախի և շրջակա տարածքների ամբողջական վերադարձի պահանջ էր դրված: Բայց ի տարբերություն Նիկոլի, Տեր-Պետրոսյանը (ով նույնպես ասում էր կա՛մ պատերազմ, կա՛մ խաղաղություն, բայց ոչ պոստֆակտում) ունեցավ պետական գործչին հարիր պատասխանատվություն և ինքնակամ հեռացավ՝ իշխանությունը թողնելով իր բառերով ասված պատերազմի կուսակցությանը: Երկրորդ նախագահը, ով ի տարբերություն Նիկոլի, երբեք չասեց, թե բանացությունները սկսելու եմ նոր կետից, թե ուզեն չուզեն ադապտացվելու են նոր իրողություններին, ոչ միայն բանակցությունները սկսեց նոր կետից, այլև ստիպեց, որպեսզի աշխարհն այլ կերպ ընկալի Արցախի և արցախահայության ինքնորոշման պահանջը:
Այսպիսով, եթե զուգահեռներ անցկացնենք, ունենում ենք հետևալ ցավոտ պատկերը: Հայտնվելով գրեթե համանման իրավիճակում, ինչ Տեր-Պետրոյանը ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովին հաջորդած տարիներին, չունենալով, սակայն, պետական գործչին հատուկ քաղաքական և բարոյական պատասխանատվություն սեփական երկրի, ժողովրդի և նրա տարած հաղթանակի առաջ, Նիկոլ Փաշինյանը իշխանությունը Ռ. Քոչարյանին զիջելու փոխարեն, ավելի քան 2 տարի երկրորդ նախագահին ենթարկեց ակնհայտ քաղաքական բռնճնշման՝ գիտակցաբար ուղղորդելով արցախյան հիմնախնդիրը վախճանաբանական հանգուցալուծման:
Նիկոլ Փաշինյանն այսօր արդարացման անհույս փորձեր ձեռնարկելու փոխարեն մեկ հարցի պետք է պատասխանի՝ ինչու՞ դա արեց….