Երևան, 25.Հունվարի.2021, 00:00
Չկարողացա հաղթահարել վարչապետ-ՊՆ-ԳՇ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները. Դ. Տոնոյանի ծավալուն հարցազրույցը Mediamax-ին «Իշխանությունը հոգեվարքի մեջ է». ընդդիմության ավտոերթն ավարտվեց Հանրապետության հրապարակում Մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ է անցկացվում Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին. Արսեն Ղուկասյան (տեսանյութ) Հրեշավոր դավադրության ամբողջ էությանը կարելի է ծանոթանալ միայն դավաճանի հեռանալուց հետո․ թերևս հենց դա է պատճառը, որ վերջինս ամեն գնով կառչել է պաշտոնից․ Նարեկ Մանթաշյան «Փաշինյանը որոշել է «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակել». Միքայել Մինասյան ԿԲ-ից 15 օր պահանջվեց՝ պատասխանելու «Շուշիից անհետացած փողերի» մասին հարցմանը Արցախի ՊԲ–ն հրապարակել է նահատակված ևս 72 զինծառայողի անուն Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ

«Հերթական բարոյազուրկ շարադրությունը գրելու փոխարեն հրաժարականիդ երկտողը գրիր, հողատու». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Աթոռից կառչած՝ երկրի գլխավոր հողատուն իր վերջին գրառմամբ հերթական անգամ փորձում է մանիպուլացնել հասարակական կարծիքը և արդարացնել ազգային աղետի հասնող դավաճանությունը։ Սակայն անմեղսունակ սուտասանի արդարացումները նրան ավելի հիմար դրության մեջ են դնում։

Նախ նա ստում է, որ 2011թ․-ին Սերժ Սարգսյանի օրոք բանակցված կազանյան փաստաթղթով 7 շրջանները պետք է հանձնվեին։ Հիշեցնեմ, որ այդ նախագծով նախապատրաստված էր կարգավորման ՓԱԹԵԹԱՅԻՆ տարբերակ՝ 5 շրջանների փոխանցելու դիմաց տրվում էր Արցախի միջանկյալ կարգավիճակ՝ դե ֆակտո կարգավիճակից ավելի բարձր մակարդակով։ Ոչնչով չսահմանափակված օրակարգով հանրաքվեից եւ Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո վերադարձվում էր Քելբաջարի շրջանը եւ Լաչինի մի մասը, քանզի նախատեսված էր Հայաստանի եւ Արցախի միջեւ ոչ թե 5 կիլոմետրանոց նեղլիկ միջանցքի, այլ շատ ավելի լայն, նույնն է թե ցամաքային սահմանի առկայություն։

Այս փաթեթի բաղկացուցիչ մաս էին կազմում Արցախի անվտանգության միջազգային երաշխիքները՝ համապատասխան խաղաղապահ մեխանիզմով։ Բացի դրանից անվտանգության երաշխիքներ էին ստեղծում. ՀՀ եւ Արցախի Զինված ուժերը, Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջազգային լեգիտիմությունը եւ Արցախի դատաիրավական համակարգի ճանաչումը։ Այս ամենն ենթադրում էր նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան համապարփակ որոշում։

Ի դեպ, 7 շրջանների վերադարձ նախատեսված չէր անգամ 2019 թվականի ապրիլին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից Հայաստանի նոր իշխանություններին փոխանցված եւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի կողմից 2020 թվականի ապրիլին բացահայտված փուլային տարբերակի առաջարկում։

Հողատուն նշում է, թե իբր դեռևս 2007թ․-ից մադրիդյան սկզբունքների համաձայն Շուշիում 90% ադրբեջանական բնակչություն պետք է լիներ, այնինչ կրկին խեղաթյուրում է իրականությունը։ 2007-ից այս կողմ այդ սկզբունքները լրամշակվել էին, քանիցս հրապարակվել եւ մեր թողած բանակցային ժառանգության մեջ ադրբեջանցի փախստականների վերադարձ Արցախ այլեւս նախատեսված չէր։

Հիշեցնեմ նաեւ, որ ՌԴ նախագահ Պուտինը, ինչպես նաև իր իսկ ԱԳՆ-ը հայտարարել են, որ Շուշիի հարց բանակցային գործընթացում երբեք չի եղել, հետևաբար նա նորից ստում է։ Ավելին, հիմա Շուշիում, նաև Հադրութում և Արցախի մի շարք այլ բնակավայրերում 100% ադրբեջանական բնակչություն է լինելու։

Խոսելով Ապրիլյան պատերազմին հաջորդած բանակցային գործընթացի մասին՝ հայտնում է, թե իբր Ադրբեջանը օրակարգ էր ձևավորել և Մինսկի Խումբը փաստացի այդ օրակարգը դիտում էր որպես առաջնահերթություն։

Կատարյալ սուտ․ Ապրիլյան պատերազմից հետո առաջ եկան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնց մասին նա չի հիշատակում։ Հայկական դիվանագիտությունը հասել էր նրան, որ այդ պայմանավորվածությունները թույլ էին տալիս կայունացնել հակամարտության միջավայրը, նոր պատերազմի կանխարգելման ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծել, իսկ դրանց կյանքի կոչվելը ձգձգելու դեպքում համանախագահների մոտ Ադրբեջանին դնում էին դեստրուկտիվ դերակատարության մեջ եւ երկարաձգում էին անցումը այսպես կոչված «բովանդակային բանակցություններին»։

Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, որ իրեն փակ դռների հետում ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։

Որպեսզի համոզվել որ թեզը, թե իբր Ադրբեջանն էր թելադրում բանակցային օրակարգը, հերթական կատարյալ, անբարոյական սուտն է․ բավական է կարդալ մինչև Հայաստանում տեղի ունեցած իշխանազավթումը ՄԽ համանախագահների տարածած հայտարարությունները, որտեղ ընդհուպ մինչև 2018թ․-ի փետրվար կարմիր գծով անցնում էր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություների կատարման կարևորությունը։

Վիեննան և Սանկտ Պետերբուրգը ջրվեցին Դուշանբեի վերելակում՝ հանուն սուտասանի ներքաղաքական շահերի, ինչի մասին Ալիևը բացահայտումներ արեց պատերազմի սկսվելուց առաջ։ Ըստ այդմ, Հայաստանում ներքաղաքական գործընթացներով պայմանավորված՝ Դուշանբեում համաձայնություն է ձեռք բերվել չկրակել, որի դիմաց աթոռից կառչած հողատուն համաձայնել է օրակարգից հանել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։

Արդյունքում սկսելով սեփական կետից, քանդելով հայկական բանակցային դիրքերը եւ չունենալով գիտելիք, փորձ եւ ուղեղ, նա փակիւղի մտցրեց բանակցային գործընթացը։

Հայտարարում է, թե հարկավոր է չսրել իրավիճակը, քանի որ ամենակարևորը գերիների, զոհվածների մարմինների հարցերն են․ «թուրքը տեսնում՝ ուրախանում է» և փոխանակման գործընթացը ձգձգում է՝ Հայաստանում լարվածությունը առաջացնելու նպատակով։ Սա նույնպես ծիծաղելի փաստարկ է, քանի որ Ադրբեջանի համար իրենից ավելի մեծ նվեր գոյություն չունի․ բավական է թերթել ադրբեջանական կայքերը, հեռուստահաղորդումները, ու կտեսնեք, որ նրան պարզապես լվում են այնտեղ ամեն հնարավոր ձևով, հետևաբար դժվար թե Ադրբեջանը շահագրգիռ լինի վերջինիս հեռացման հարցում։ Սրանից ավելի խեղկատակ ղեկավար Հայաստանը չի ունենալու, նա ձեռք է տալիս Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը ձեռք է առնում նրան, ցավոք՝ նաև հայ ժողովրդին։

Ավելորդ է նշել, որ այս ընթացքում դեպի Նախիջևան առանձին կոմունիկացիայի հարց երբեք չի քննարկվել։

Հ.Գ. Հերթական բարոյազուրկ շարադրությունը գրելու փոխարեն հրաժարականիդ երկտողը գրիր, #հողատու»:

Նիկոլը չարիք չի, չարիքը նիկոլին ստարողներն են. իսկ նիկոլապաշտ զոհվածների հարազատներին չգիտես էլ ինչ ասես․ Արամ Գևորգյան Չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Այգեստան և Խնածախ համայնքների մերձակա տարածքներում. ԱԻՊԾ Արցախը կարող է շուտ ոտքի կանգնել նաև սփյուռքի սոցիալ-տնտեսական ներգրավվածության մեծացման դեպքում․ Մանե Թանդիլյան Մակունցի՝ իր թեկնածությունը հաստատելը բավարար է նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար. Էդգար Ղազարյան Հայաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 8 մարդ Արփի Դավոյանը «ռազբորկի» է կանչել Մարիա Կարապետյանին․ Politik.am «Նման իրավական «գրագիտություն» նույնիսկ ամենավատ համատիրությունում չեք տեսնի»․ Դավիթ Խաժակյան (լուսանկար) Փաշինյանի համար Քոչարյանի, գեներալների և մնացյալի հանդեպ հարուցված քրգործերն ունեին առանձնահատուկ նշանակություն. նախկին փոխվարչապետի ծավալուն հոդվածը Չկարողացա հաղթահարել վարչապետ-ՊՆ-ԳՇ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները. Դ. Տոնոյանի ծավալուն հարցազրույցը Mediamax-ին Մերկասառույց, մառախուղ․ ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Արտարժույթների փոխարժեքներն այսօր Մակունցի` Վաշինգտոն մեկնելը այլ նպատակ և օրակարգ կարող է ունենալ․ միջազգայնագետ Փարիզում մոտ 300 միգրանտներ օկուպացրել են մանկապարտեզի շենքը Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 1000-ից ավելի բեռնատար ԱՄՆ-ում բեռնատար գնացքի 7 վագոն դուրս է եկել ռելսերից․ քաղաքի փողոցները ողողվել են դիզելային վառելիքով Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա Լույս չի լինելու Երևանում և 4 մարզում «Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին». ՄԻՊ-ն Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ փաստեր է ներկայացրել Հանրապետության տարածքում կան մի շարք փակ ավտոճանապարհներ Իրանը երկարաձգել է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության արգելքը կորոնավիրուսի նոր շտամի պատճառով Պուտինը ելույթ կունենա Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Բախվել են «ԿամԱԶ» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները (լուսանկարներ) Պեսկովը գնահատել է Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասնակիցների թիվը Օպերլիազորը հետախուզվողից փող է հափշտակել․ Ներքին անվտանգության վարչության բացահայտումը Փաշինյանը Մակունցին նշանակում է ԱՄՆ-ում, Վլադիմիր Կարապետյանին՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան. ագրեմաններն արդեն կառավարությունում են. Mediaport Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել Ոստիկանության Կենտրոնի բաժնից Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 21 127 նոր դեպք Հայաստանն ու Իրանը տնտեսական հուշագիր են ստորագրել Դատարանը կալանավորել է Աշտարակում 19-ամյա տղային սպանած 20-ամյա կասկածյալին. Shamshyan.com Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա գիշերը 13-15, ցերեկը՝ 5-7 աստիճանով «Իշխանությունը հոգեվարքի մեջ է». ընդդիմության ավտոերթն ավարտվեց Հանրապետության հրապարակում Ավտոերթին մասնակցելու համար բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը (տեսանյութ) Ոստիկանությունը տուգանային հրապարակ է տանում ավտոերթին մասնակցող մեքենաները․ Հայկ Մամիջանյան Այս նշանակումով կալանավորվելու և տարիներով ազատազրկվելու են բոլոր նրանք, ովքեր կփորձեն վարչապետին մեղադրել պատերազմում պարտության մեջ. Ավետիք Իշխանյան Վթարային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում. 24 ժամ ջուր չի լինի Ֆրանսիան պատրաստվում է թվով երրորդ կարանտինը մտցնել Թվում է՝ փոխվել են ժամանակները, և իրողություններն այսօր միանգամայն այլ են, բայց գործընթացը ընթանում է նորից նույն տրամաբանությամբ. Գարեգին Պետրոսյան Կարսի զորավարժությունների տեխնակակն բնութագրից դատելով՝ սա ևս հարձակվողական բնույթի է. Կարեն Հովհաննիսյան Արագածոտնի, Վայոց ձորի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Կապիտոլիումի հարձակմանը մասնակցած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Կոնգրեսի անդամին սպանելու սպառնալիքի առնչությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայտարարել են կորոնավիրուսի համավարակի հետևանքով կրթության ոլորտին հասցված վնասի մասին Կայսրություննների փլատակների տակ չմնալու անհրաժեշտությունը. Անդրանիկ Թևանյան Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձուն գյուղում «Անիմաստ է ասել «ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ». ուշ է, շատ ուշ է». Կարեն Քոչարյան Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Քաղսիի գյուղապետարանի դիմաց Mercedes-ը վրաերթի է ենթարկել մայր ու որդու. մայրը հիվանդանոցում մահացել է (լուսանկարներ). Shamshyan.com Մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ է անցկացվում Եռաբլուրում եմ. չորս բոլորը վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ. Սենոր Հասրաթյան 50 658 փախստական է վերադարձել Արցախ Մոսկվայում չեղարկել կամ հետաձգել են շուրջ 20 ավիաչվերթ Կալիֆոռնիայում մարդ է զոհվել կորոնավիրուսի պատվաստումից մի քանի ժամ անց Դերասան Գնել Սարգսյանն ընտրվել է ՔՊ տարածքային կառույցի խորհրդի անդամ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ Այրվել է ավտոմեքենա Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 127 նոր դեպք. մահացել է 9 մարդ Մեքսիկայի երկու նահանգների սահմանին հայտնաբերվել է 19 այրված դի 32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի ճաղավանդակին և 4,5 մետր բարձրությունից ցած ընկել. նա հիվանդանոցում մահացել է (լուսանկարներ). Shamshyan.com Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Արարատ Միրզոյանի թիկնազորը քառապատկվել է. «Հրապարակ» Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կան այսօր ՌԴ-ում հարսանիքի ժամանակ սպանել են փեսացուին և նրա եղբորը՝ Ֆիլիպ և Ռադիկ Կորդինյաններին Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և մարզերում Վայք-Մարտիրոս ճանապարհին մեքենան բախվել է ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին․ 5-ամյա երեխան տեղում մահացել է Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ 1 միլիոն մարդ է պատվաստվել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին. Արսեն Ղուկասյան (տեսանյութ) Հայտնի թմրանյութ վաճառողը` Նիկոլի սադրիչ (տեսանյութ). Haytime Հրեշավոր դավադրության ամբողջ էությանը կարելի է ծանոթանալ միայն դավաճանի հեռանալուց հետո․ թերևս հենց դա է պատճառը, որ վերջինս ամեն գնով կառչել է պաշտոնից․ Նարեկ Մանթաշյան Ստեփանակերտի քաղաքապետարանը ձնամաքրման աշխատանքներում ակնկալում է քաղաքացիների աջակցությունը Հայաստանը դարձավ անվտանգային թիրախ, գերտերությունների առևտրի առարկա, իսկ Արցախը՝ դավաճան «կառավարության» մատաղացու գառը․ Արտակ Զաքարյան Հովսեփ Օրբելին մի ամբողջ Էրմիտաժ կարողացավ փրկել Լենինգրադի պաշարման ժամանակ, մենք Շուշիից այդպես էլ 5 թանգարանների նմուշները չհանեցինք․ Էդգար Վարդանյան Դավաճանական բանդայի պարագլուխն ու անդամներն ամենօրյա ռեժիմով հարստացնում են ապագա քրգործի դրվագները. Արթուր Ղազինյան Ջո Բայդենի վարչակազմը կվերանայի «Թալիբան»-ի հետ կնքած խաղաղության համաձայնագիրը Ուկրաինական ԱԹՍ-ից արձակած ականից զոհվել է Դոնեցկի զինծառայողը «Փաշինյանը որոշել է «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակել». Միքայել Մինասյան Էկոնոմիկայի նախարարն Իրանում մասնակցել է գործարար համաժողովի Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով. առաջիկա 7 օրերի եղանակի կանխատեսում 10 ժամ ձնաբքի տակ մնացած 17-ամյա տղան կլինիկական մահ է տարել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրան Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. բնակարանի կարիք ունի 10.000 ընտանիք Շիրխանյանի... ցուցակը․ 7or.am