Միաբանության երթն ավարտվեց․ որքան շատ նամակ ուղարկենք, այնքան լավ․ Հրանտ Թոխատյան

Միաբանության երթը ավարտվեց ՀՀ-ում ՌԴ դեսպանության մոտ նամակ հանձնելով՝ խնդրանքով օգնել միջամտել Ադրբեջանում գերեվարվածներին վերադարձնելու համար։ Քանի որ աշխատանքային օր էր, դեսպանատանը աշխատակիցներ չկան, նամակը պաշտոնական ճանապարհով հանձնեցին ՝ հուսով, որ պատասխան կստանան։
«Կարծում եմ, պետք է շարունակել գնալ մյուս դեսպանատներ՝ մանավանդ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանությյուններ՝ ԱՄՆ-ը, ֆրանսիա։ Կարծում եմ, կանցնենք այն միջազգային կամզակերպություններով, որոնք այսօր կոչված են զբաղվել այս հարցով։ Իհարկե նաև անվտանգության խորհրդի՝ Անգլիայի և Չինաստանի դեսպանատներ ևս կայցելենք։ Մյուս երկրներին խնդրում ենք իրենց մասնակցությունը բերել մեր գերության մեջ գտնվող տղաներին ու զոհվածների դիերը փոխանցելու հացում։ Ես ուզում եմ, որ լինի արդյունավետ մեր հավաքները։ Որքան շատ նամակ ուղարկենք կազմակերպություններին՝ այնքան լավ»,- երթի ավարտին նշեց դերասան Հրանտ Թոխատյանը։
Նա հավելեց, որ ՀՀ ՄԻՊ-ը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հրաշալի կատարում են իրենց աշխատանքը, նրանց հետ են մշտական կապի մեջ և խորհրդակցություններ են անցկացվել՝ ինչ քայլեր անել, գերության մեջ հայտմվածներին չվնասելու համար։
Երթի մասնակիցների ձեռքերին էին զոհված զինծառայողների նկարները, իսկ կազմակերպիչները ցուցարարներին խնդրել են չբերել անհետ կորածների լուսանակարները։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակից էր մեկնարկել միաբանության երթը։ Այն կազմակերպում է դերասան Հրանտ Թոխատյանը, կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։ Նպատակն է աջակցել անհետ կորած, գերեվարված զինվորների և զինծառայողների հարազատներին և հասարակության ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին, նպաստել գերիների օր առաջ վերադարձին: