Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 20։35-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է «Volkswagen» (վարորդ՝ Արմեն Հ․) մակնիշի ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել` 21:30-ին: Ավտոմեքենան այրվել է։