Սպասե՛ք՝ հեսա Մեղրին էլ, Ղազախն էլ թող ՀՀ գլխավոր դավաճանը «հորով-մորով» անի, իրեն էլ «Տիգրան Մեծ» մեդալը կտաք․ Սերգեյ Յարմալոյանը՝ ՀՔԾ պետի պարգևատրման մասին

«Այլընտրանք» ՀԿ Սպիտակի տարածքային գրասենյակի ղեկավար Սերգեյ Յարմալոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Էսօր հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության մունետիկներից մեկը՝ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով։ Էն որ խեղճ Գոշը գետնի տակ մի քանի անգամ պտտվեց սա իմանալով՝ փաստա, ու էն, որ Դատաստանագիրքն էլ պղծվեց՝ դա էլ ա փաստ։ Ստեղ ուրիշ խնդիր կա՝ էն արվեստի, քաղաքական կամ այլ գործիչները, որոնք ստացել են էս մեդալից, պարտավոր են հետ վերադարձնել՝ էս անարգանքը թույլ չտալու համար։ 5000 անմեղ զինվորի ֆոնին՝ պրեմյաներ-կեցցես դու Ավինյան Տիկո․․ու 100-ից ավել գերիների ֆոնին՝ մեդալ-դու էլ կեցցես Խաչատրյան Սասուն․․․
Սպասեք՝ հեսա Մեղրին էլ, Ղազախն էլ թող ՀՀ գլխավոր դավաճանը հորով-մորով անի, իրան էլ Տիգրան Մեծ մեդալը կտաք ու որպես բոնուս՝ Գեներալ-իսիմուսի կոչում․․․
Խելագարվել կարելի ա ․․․․