«Դավաճան, հեռացիր»․ Մոսկվայի հայերը՝ Արմեն Սարգսյանին․ համայնքի ներկայացուցիչները հրաժարվել են հանդիպել նրա հետ

Այս պահին Մոսկվայում, եկեղեցու մոտ տեղի է ունենում նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում են մոտավորապես քսան մարդ: Համայնքի ներկայացուցիչները հրաժարվել են հանդիպել նրա հետ։
«Դեժավյուի» աղբյուրի փոխանցմամբ, երբ Արմեն Սարգսյանը մոտեցել է եկեղեցու տարածքին, որտեղ նախատեսված էր նրա հանդիպումը, մի խումբ հայեր բղավել են «դավաճան, հեռացիր»: