Լիդերությունը միտինգում բարձր գոռալը չէ, լիդերությունը առաքելություն է և ունակություն․ Այլընտրանքային նախագծեր խումբ
Այլընտրանքային նախագծեր խումբը հանդես է եկել հոդվածով, որտեղ ասված է՝
Լիդերությունը միտինգում բարձր գոռալը չէ, լիդերությունը առաքելություն է և ունակություն
«Զարգացումները ցույց են տալիս, որ.
ա/ Կա´մ Ն. Փաշինյանը չի հասկանում խնդիրները, դրանց հրատապությունը, դրանց խորությունը և անդառնալիության պահը։
բ/ Կա´մ, հասկանալով, որ ինքը շուտով չի լինելու իշխանության, մեծագույն վնաս է հասցնում Հայաստանի հաջորդ իշխանություններին և Հայաստանին։
Սա չի կարելի թույլ տալ։ Շատ կարևոր է այսօր նաև ոչ իշխանական գործիչների պահվածքը։ Լիդերությունը միտինգում բարձր գոռալը չէ, ապագա կառավարությունում տեղերի բանակցությունը չէ։ Լիդերությունը առաքելություն է և ունակություն։ Միջազգային գործընկերները պետք է արձանագրեն, որ Հայաստանում կան մարդիկ և շրջանակներ, որոնք պատկերացնում են իրավիճակը և խնդիրներն ամբողջությամբ։ Դա պետք է արձանագրի նաև մեր հասարակությունը։
Եվ այստե´ղ է, որ հին ու նորի խնդիր լինել չի կարող։ Իսկապես շատ կարևոր է, որ այն մարդը կամ մարդիկ, որոնք խորությամբ տիրապետում են այս նոր ռիսկերին, գրագետ խոսեն։ Սա կարևոր է թե´ ներսի, թե´ դրսի համար»։