Արարատի մարզում վրաերթի են ենթարկել 66-ամյա տղամարդուն. վերջինս տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի. Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը
Ժամը 08:20-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Մասիսի կայարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ, 66-ամյա Հայկ Սարգսյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ վրաերթի է ենթարկվել դեռևս անձը չպարզած վարորդի վարած ավտոմեքենայի կողմից: Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: