Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է կայունանալ. Մարիա Զախարովա
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է կայունանալ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում չի արձանագրվել կրակի դադարեցման ռեժիմի խախտում եւ սադրանքներ ռուս խաղաղապահ զորակազմի հանդեպ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա ընդգծել է, որ նոյեմբերի իննին ստորագրված եռակողմ հայտարարությունից բխող հարցերը գտնվում են ռուսական ղեկավարության ուշադրության կենտրոնում։