Երևան, 27.Հունվարի.2021, 00:00
Գագիկ Ծառուկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձին և ՀՀ ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր Իշխանությունն ունակ չէ հաղթահարել այն ճգնաժամը, որն ինքն է ստեղծել․ հարցախույզ (տեսանյութ) Դատարանը Փաշինյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Խաչատրյաններից, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունը Եթե Նիկոլ Փաշինյանը սահմանադրական ճանապարհով չհեռանա, պետք է ապստամբություն անել․ Վազգեն Մանուկյան Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, որի նպատակը Արցախից ազատվելն էր. Վազգեն Մանուկյան Արցախի ՊԲ-ը հրապարակել է ևս 65 զոհված զինծառայողների անուններ Վերջապես բացատրի՛ր, հասկանա՝ Արցախի հարցում ինչ ես ուզում և անում․ միջազգայնագետը Փաշինյանին կրկին հորդորել է զանգել Բայդենին Հանրապետության տարածքում կան մի շարք փակ ավտոճանապարհներ ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան «Պահանջում ենք անհապաղ հեռանալ . սա է օրվա հրամայականը». «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հայտարարությունը

Սահմանը զատելիս՝ հայկական մի քանի գյուղ կարող է Ադրբեջանին անցնել ըստ GPS-ի թվի․ Փաշինյանը դարձյալ ստում է. Yerkir.am

Չի կարող մի մարդ GPS սարքավորումը վերցնել ու գնալ սահման գծելու՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասել է հայկական էլեկտրոնային «ԷԼՄԱ» քարտեզի հեղինակ, նախկին «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետ Շահեն Շահինյանը։

Փաշինյանը, իբրեւ վերին ճշմարտություն, ասաց, որ ադրբեջանցիները Սոթքի հանքը GPS-ով են կիսել եւ դա խորհրդային շրջանի սահմանն է։ Փաշինյանը դարձյալ ստում է․ մասնագետները այլ բան են ասում։

Շահեն Շահինյանը լրատվամիջոցներով արցախցիներից է լսել, որ ադրբեջանցիները GPS սարքավորումներով են նոր սահման նշում եւ դա անում են առանց հայկական կողմի մասնակցության։ Բայց, ասում է, դա այդպես չի արվում․ սահմանային հարցերը միշտ որոշվել են միջգերատեսչական հանձնաժողովներով, որտեղ եւ՛ քարտեզագրողներ են, եւ՛ իրավունքի մասնագետներ, եւ՛ սեփականության գրանցման, ճշտման գործառույթներ ունեցող մասնագետներ։

Անգամ եթե կիրառում են միջազգային ստանդարտացված GPS-ներ, կարեւոր է, թե ով է այդ սարքը օգտագործում եւ ինչ նախնական տվյալներ է ներմուծում։ Ըստ այդ տվյալների՝ սկսած մի քանի մետրից մինչեւ մի քանի հարյուր մետր սահմանի տեղաշարժ կարող է լինել։ Այսինքն, հայկական մի քանի գյուղ կարող են անցնել Ադրբեջանին՝ զուտ թվերի մանիպուլյացիայով, կամ հակառակը։

«Սահմանը իրենից ներկայացնում է ինչ-որ շրջադարձային կետեր ունեցող գիծ՝ բեկյալ, որի բոլոր բեկման կետերը ունեն կոորդինատներ։ Ա՛յ այդ բեկման կետերում ի՞նչ մեծություններ կտան, դրանից քո սահմանը տեղաշարժվում է կամ դեպի քեզ, կամ դեպի հակառակորդը»,- ասել է Շահեն Շահինյանը։

Օրինակ, եթե տվյալ բեկման կետը ունի 40,136 աստիճան մեծությունը, բայց հակառակորդը դա տեղաշարժի 40,126, կստացվի, որ որոշակի չափով սահմանը կշեղվի։

«Այսինքն, սահմանի բեկման կետերի կոորդինաները մուտք են արվում մասնագետների կողմից, եւ ես չեմ բացառում, որ հակառակորդի կողմից մասնակցող մասնագետը այդ թվերը մուտք անի ի օգուտ իրենց»,-նշել է նա։

Այլ նրբություններ էլ կան․ հասարակ մարդու համար թիվը թիվ է, կարող է եւ ադրբեջանցի մասնագետի մոտ լինի այդ 40,136-ը եւ մեր մասնագետի մոտ նույնը, բայց եթե չհստակեցնենք, թե ինչ համակարգում են դրանք՝ ռուսակա՞ն, թե՞ միջազգային, ամերիկյա՞ն, թե՞ թուրքական, հայկական տեղակա՞ն, թե՞, ընդհանրապես, WGS 84 միջազգային համակարգում, եթե դրանք չհստակեցնենք, ապա կառաջանա շատ մեծ խառնաշփոթ, որից կարող են օգտվել մեր թշնամիները։  

Կարեւոր է նաեւ, թե ինչ մեթոդներով են անում, ասաց Շահեն Շահինյանը, դա կարող է չլինել GPS-ով, կարող է լինել սովետական մեթոդներով, կարող է լինել ավանդական գեոոդեզիայի մեթոդներով, կարող է լինել ուղղակի նկարագրման մեթոդներով։

Սահմանազատման պրոցեսի նախնական փուլը պետք է լիներ քարտեզների ուսումնասիրությունը, պետք է առնվազն պարզվեր, թե սովետական ո՞ր թվականի քարտեզն է ընդունվում հիմք։

«Ես անձամբ ծանոթ լինելով սովետական տարիներին տպված Խորհրդային Հայաստանի քարտեզներին, գիտեմ, որ տարբեր տարիներին տպված քարտեզներում ՀՀ սահմանները որոշակի փոփոխություններ են կրել։ Պետք էր ուսումնասիրել՝ հիմք ենք ընդունում 1936 թվականի՞ն տպագրված քարտեզը, թե՞ 1950, թե՞ 1980 թ տպագրված քարեզները»,-ասել է Շահեն Շահինյանը։

Նա մանրամասնեց, որ սահմանազատման ժամանակակից մեթոդները ունեն մի քանի փուլեր․ սկզբնական փուլում, երբ քարտեզն ուսումնասիրել ես, արդեն գիտես՝ ինչ կոորդինատներով կամ ինչ նկարագրության հիման վրա ես սահմանազատում իրականացնելու, պետք է իրականացվի գեոդեզիական հիմքի ստեղծում, այսինքն, ամբողջ սահմանի երկայնքով կատարվի այնպիսի հիմնավոր կետերի տեղակայում, որոնց ճշտության վերաբերյալ երկու կողմն էլ չի ունենում որեւիցե առարկություն։ Նոր սահմանը արդեն ճշտվում է այդ կետերի հիման վրա։

«Այսպես ասած՝ որ դու այսօր վերցնես ինչ-որ սարքավորում, գնաս սահման, ասես՝ այ այստեղ է սահմանը, դա սուբյեկտիվ է, կարող է հանգիստ հակառակորդի կողմից անհամաձայնություն լինել եւ փաստացի չճանաչվի քո տեղադրած սահմանը»,-ասել է մասնագետը։

Շահեն Շահինյանի համար նաեւ բացահայտում էր, որ ինչ-որ «հայտարարության» հիման վրա կարելի է սահման փոխել։

«Ես գիտեմ՝ ինչ է «որոշումը», ինչ է «պայմանագիրը», բայց ինձ համար, որպես մասնագետի, բացահայտում էր, որ «հայտարարության» հիման վրա կարելի է կատարել գործողություններ եւ հիմա կատարվում են ինչ-որ գործողություններ»,-ասել է նա։

Այստեղ էլ խնդիր կա․ հայտարարության մեջ նշվում է, որ, ասենք, Քելբաջարի շրջանը անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց չկան կցված ո՛չ քարտեզներ, ո՛չ թվային տվյալներ, ո՛չ վեկտորային տվյալներ, թե ո՞րն է Քարվաճառի շրջանը։

«Իմ պատկերացումներում, դա պետք է հստակեցվեր արդեն հաջորդ փուլերում, երբ հայտարարությունից կանցնեին դեպի պայմանագիր կամ ինչ-որ որոշումների ընդունում։ Այսինքն, օրինակ, Քարվաճառի շրջանի սահմաններ ասելով՝ արդյո՞ք հայկական, ռուսական եւ ադրբեջանական կողմերը հասկանում են նույն շրջանը»,-ասել է Շահեն Շահինյանը։

Խնդիրների մեկ այլ կույտ է գյուղերի ցանկը, որ հրապարակվեց, որոնք անցնում են Ադրբեջանին։

«Գյուղերի ցանկի հետ կապված մի հետաքրքիր փաստ եմ նկատել․ կառավարության կայքում էր հրապարակվել այդ փաստաթուղթը, ես դրան տեղեկացել եմ ֆեյսբուքյան հրապարակումից։ Եվ երբ որ այդ հրապարակումով գնացի եւ փորձեցի գտնել այդ փաստաթուղթը, պարզվեց, որ այն կառավարության կայքից հեռացվել է արդեն։ Ես իմ աչքով այդ գյուղերի ցանկը չեմ տեսել, դա մեկ-երկու օր հասանելի է եղել կառավարության կայքում, որից հետո հեռացվել է եւ այդ հեռացման պատճառը ինձ համար մնում է անորոշ»,-ասել է Շահեն Շահինյանը։

Նա փորձել է կառավարության կայքը փորփրել կամ համացանցում գտնել, բայց այդ ցանկը անհետացել է։

«ՀՀ-ն ունի վարչատարածքային բաժանման մասին օրենք, այնտեղ հստակ ֆիքսված է, թե ինչպես են որոշում մեր ՀՀ մարզի սահմանները, ապա այդ մարզում գտնվող համայնքների եւ բնակավայրերի ցանկը հստակ տրված է։ Քանի որ մեր եւ Արցախի Հանրապետության օրենսդրությունները իդենտիկ են, ապա իրենք էլ պետք է ունենան վարչատարածքային բաժանման օրենք։ Կարող է այդ ցանկը կազմողը օգտվել այդ օրենքից։ Բայց, իհարկե, քանի որ Արցախի Հանրապետության նոր շրջանները իրենց սահմաններով ունեցել են որոշակի տարբերություններ Խորհրդային Միության տարիներին ունեցած սահմաններից, ապա այդ ցանկով առաջնորդվելը կարող էր բերել որոշակի խնդիրների»,-ասել է Շահեն Շահինյանը

Պարզ օրինակ է Շահումյանի շրջանինը․ քանի որ Լեռնային Ղարաբաղի կազմում նախկին Սովետական Ադրբեջանի Քելբաջարի շրջանը ընդգրկված է եղել Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանում եւ, ըստ էության, Արցախի Հանրապետությունը հանձնել է իր Շահումյանի շրջանը, ոչ թե Քելբաջարի շրջանը, այդտեղ կարող էին լինել սահմանային որոշակի հստակեցման կարիքներ, հիմա էլ պետք է լինի։

Շահեն Շահինյանն աղոտ հույս ունի, որ այժմ ադրբեջանցիները ոչ թե հայ-ադրբեջանական սահման են ֆիքսում, այլ տեղաշարժի ենթակա շփման գիծ՝ արդարացված ավելի տազմական տեսանկյունից, քան քաղաքացիական, հակառակ դեպքում այն, ինչ կատարվում է, աղետ է։

«Օրինակ, եթե մենք որպես քարտեզագրող մասնագետ կարող ենք ասել՝ գիտեք, սահմանը համաձայն քարտեզի անցնում է այս գետի երկայնքով, ինքը կարող է այդքան էլ հարմար չլինել դիրքապահների կամ այլ պաշտպանական կառույցներ տեղադրելու համար։ Այժմ ինձ համար այդքան էլ պարզ չէ՝ սա սահմանագի՞ծ է, թե՞ շփման գիծ է, թե՞ ռազմական ամրությունների գիծ է»,-ասել է նա։

Շահեն Շահինյանը գործընկեր քարտեզագրողների եւ գեոդեզիստների հետ պատրաստ է անձամբ իր մեքենայով եւ իրենց սարքավորումներով գնալ՝ հայկական կողմից մասնակցել քարտեզագրման աշխատանքներին, միայն թե թույլտվություն տան։ Նա անգամ բաց նամակ է գրել այս մասին, բայց ոչ մի արդյունք։

«Եմ ինքս պատրաստ եմ հայթայթել սարքավորումներ, իմ ծանոթները, ընկերները, որոնք զբաղվում են մասնավոր գործունեությամբ, իրենք պատրաստ են իրենց GPS սարքավորումները, կայանները տրամադրել, որ եթե անգամ չունեն սահմանին նմանատիպ սարքավորումներ, կարողանան դա իրականացնել։ Ես պատրաստ եմ  անձամբ, եթե լինի թույլտվությունը, հասնել սահման, ինքս մասնակցել սահմանազատման աշխատանքներին»,-ասել է նա։

Շահեն Շահինյանը, ի դեպ, «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետն էր․ հենց այս ՊՈԱԿ-ն էր առաջինը հրապարակել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միասնական քարտեզը, բայց 50-ամյա այս ՊՈԱԿ-ը Փաշինյանի կառավարությունը լուծարեց այս տարի։

Հիմա այդ գործառույթները փոխանցվել են Կադաստրի պետական կոմիտեին, բայց այս օրերին կոմիտեն հանցավոր անգործության է մատնված։

«Ամենաշատը իմ զայրույթը արտահայտող փաստն այն է, որ, լավ, «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը քանդել են, պետական որոշում էր, արեցին, բա ինչո՞վ է զբաղված պետական համապատասխան գերատեսչությունը, այն է՝ Կադաստրի կոմիտեն։ Նա պետք է ունենար մասնագետներ, որոնք պետք է զբաղվեին սրանով։ Եվ թող երբեք չպատճառաբանեն, որ  Հայաստանի Հանրապետությունն ուրիշ է, Արցախի Հանարպետությունն ուրիշ․ Կադաստրի կոմիտեն ունի համաձայնագրեր՝ կնքված Արցախի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ, ունեն փոխօգնության եւ համագործակցության համաձայնագիր, թող դրա շրջանակում աջակցեին, մասնագետներ ուղարկեին։ Եթե չէին կարողանում, հայտարարություն տարածեին, ասեին՝ ժողովուրդ, ունենք սրա, սրա կարիքը, մենք հայթայթեինք, ուղարկեինք»,-ասել է Շահեն Շահինյանը

Նրանք այս պահին էլ պատրաստ են իրենց սարքավորումներով մեկնել սահման, կանգնել հայ բնակչի կողքին եւ հնարավորինս թույլ չտալ, որ մեր հողերը հանձնվեն թշնամուն։ Սպասում են թույլտվության։

 

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել ՄԻՊ-ը հրապարակել է արխիվային փաստաթղթեր՝ Մեծ և Փոքր Ալ լճերի պատկանելության վերաբերյալ Ստեփանակերտում շմոլ գազից 10 բնակիչ է թունավորվել Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է. Shamshyan.com Փետրվարի 3–ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի 3-ամյա Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Սենատը հաստատել է Էնթոնի Բլինքենին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Փաստորեն, Ռոմանոսը նույնպես գիտեր, որ Արցախը հանձնելու են, և չարժի ոչինչ անել Սևանը փրկելու համար. Վահագն Վարագյան Չի կարելի անձով պայմանավորված, իշխանություն երկարացնելու համար օրենք փոխել. Թագուհի Թովմասյան Գագիկ Ծառուկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձին և ՀՀ ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք». Արմեն Աշոտյան Անտառապահին մեղադրանք է առաջադրվել Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը «Մայիսի 8-ին Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարց քննելն ընդունելի ու ցանկալի էր միայն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների համար». Արամ Վարդևանյան (տեսանյութ). 168.am Բաքուն վիրավորվել է Միլոնովից եւ ռուս դիվանագետին ԱԳՆ է կանչել Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. ԱԻՆ Ինչպես Նիկոլը հիշեց իր գողացած օծանելիքի, բայց «մոռացավ» դիվանագիտական անձնագրի մասին. Գագիկ Համբարյան Շուշիում «Գորշ գայլերը» ցանկանում են դպրոց կառուցել Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի մոտից հոգեներգործուն դեղահաբեր են հայտնաբերվել․ նա ձերբակալվել է (տեսանյութ) Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Պաշտպանները միջնորդեցին՝ գրավի դիմաց ազատ արձակել «Ալրաղացի Լյովիկին» Քայլառաստներն ամեն ինչ վարկաբեկեցին, ամեն ինչ ապականեցին ու հիմիկվա Հայաստանի հիմնական խնդիրն իմաստի կորուստն է. Ստեփան Դանիելյան ԼՂ-ում կարելի էր հազարավոր կյանքեր փրկել․ տարիներ առաջ եղել է նման հնարավորություն․ Սերգեյ Լավրով Իշխանական խմբակը Ազգային ժողովը սարքել է իրենց «հոր դուքանը». Yerevan.Today Իշխանությունն ունակ չէ հաղթահարել այն ճգնաժամը, որն ինքն է ստեղծել․ հարցախույզ (տեսանյութ) Հունվարի 28-ը՝ հայ զինվորի անպարտ ոգու ու ապագա հաղթանակի խոստման օր. Կարին Տոնոյան Եթե 2008-ին այս արկածախնդիր դավաճանները գային իշխանության, ապա Արցախը 12 տարի առաջ կորցրած կլինեինք․ Նարեկ Մանթաշյան (տեսանյութ) Թուրքիայում ավերում են հերթական հայկական եկեղեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ապագայում մեզ կանգնեցնելու են «կրախի» առաջ․ Հովհաննես Հարությունյան (տեսանյութ) «Yerevan Today» կայքի լրագրողին թույլ չեն տվել մտնել խորհրդարան Արման Աբովյանի հատկացրած անցաթղթով (տեսանյութ) Լարսը բաց է, բեռնատարները ինտենսիվ կերպով բաց են թողնվում. ՊԵԿ Դատարանը Փաշինյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Խաչատրյաններից, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունը Իրանի արտգործնախարարն այսօր կժամանի Հայաստան Հիմա Եվրոպան Նավալնու համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում. Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում Իտալիայի վարչապետը հրաժարական տվեց Վերջին 10 օրվա ընթացքում 2 անգամ հրավիրվել եմ Երևանի Քննչական կոմիտե․ Արմեն Աշոտյան Եթե Նիկոլ Փաշինյանը սահմանադրական ճանապարհով չհեռանա, պետք է ապստամբություն անել․ Վազգեն Մանուկյան Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի մոտից հոգեներգործուն դեղահաբեր են հայտնաբերվել․ նա ձերբակալվել է (տեսանյութ) Անգամ զրո հեղինակություն ունեցող թաղապետը կկարողանար կանխել այս ապօրինի շինարարությունը․ Դավիթ Խաժակյան (լուսանկար) Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Պետք չէ Թուրքիա գնալ, ամենանենգ երկիրն է. Ժիրինովսկի «Purk nikolin» կամ՝ «требую ОПУСТИТЬ Навального»․ արևմտյան այս տեխնոլոգիաները ազդում են շրիշակի մակարդակի կրթական ցենզ ունեցող մարդկանց վրա․ Միհրդատ Մադաթյան (լուսանկար) Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, որի նպատակը Արցախից ազատվելն էր. Վազգեն Մանուկյան Նիկոլաթուրքերն են մեղավոր, որ պատերազմը սկսվեց ու տանուլ տրվեց ամենախայտառակ ձևով, առավելագույն կորուստներով․ Կարեն Վրթանեսյան Սևանա լիճը՝ տիեզերքից (լուսանկար) Ավտոտնակում կայանած «Opel Zafira»-ն այրվել է Նավալնին, ԵԽԽՎ-ն ու մեր ռազմագերիները․ ինչ կարող էր անել պատվիրակության ղեկավար Ռուբինյանը․ Արփինե Հովհաննիսյան Դա ահաբեկչական երկրի գործելաոճ է. Մարուքյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների հարցին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցն այցելել է Մոսկվա. պնդել է, որ ՀՀ-ում ՌԴ-ի դեմ ներքին գործընթացներ են սկսվել․ Mediaport Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ. ԱՀ ՄԻՊ զեկույցը Աներևակայելի է, թե ինչը կարող էր Գուրգեն Արսենյանին ստիպել դառնալ Նիկոլի նման ձախողակ-դավաճանի հաճախորդը. Սամվել Ֆարմանյան Իրանը պատրաստ է մասնակցել «Ադրբեջանի ազատագրված տարածքների վերակառուցմանը». Զարիֆ Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործերը կքննվեն մեկ վարույթում Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 21 հայի նկատմամբ Քանի դեռ Հայաստանը նույն թշնամու նկատմամբ չի գրանցել գոնե փոքր, բայց հաղթանակ որևէ հարթությունում, մեզ ոչ միայն չեն հարգելու, այլ նաև քարկոծելու են․ Վարդան Ոսկանյան Պետք է արժանին մատուցել մեր այն զինծառայողներին, ովքեր ստեղծված բարդ, անելանելի թվացող իրադրությունում շարունակում են պատվով կրել իրենց առաքելությունը. Տիգրան Աբրահամյան Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում. դեսպանություն Արցախի ՊԲ-ը հրապարակել է ևս 65 զոհված զինծառայողների անուններ Ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու համար Կորոնավիրուսով վարակվել է ևս 138 մարդ. գրանցվել է մահվան 5 նոր դեպք Եթե սահմանային հարցերը լուծվեն այսօրվա անթույլատրելի մոտեցումներով, ապա առաջ կգան վեճեր ու ընդհարումներ․ ՄԻՊ Ռեգինա Պրազյան ֆեյք էջը վարում է պատգամավոր Արփի Դավոյա՞նը, իսկ տեքստերը համակարգում է Աննա Հակոբյա՞նը. աղբյուրը պնդում է, իսկ կողմերը լռում են (տեսանյութ). Politik.am Վերջապես բացատրի՛ր, հասկանա՝ Արցախի հարցում ինչ ես ուզում և անում․ միջազգայնագետը Փաշինյանին կրկին հորդորել է զանգել Բայդենին «Ժողովուրդ». Հայկ Մարությանը հայտնվել է. նա եկել էր իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար «Փաստ». «Նախկինաֆոբիա». շարունակում են հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ Շուրջ 17 մլրդ դրամով ավելացվել են ոստիկանությանը ուղղվող միջոցները, ավելի քանի 9 մլրդ դրամով ավելացվել է վարչապետի ապարատի ծախսը․ տնտեսագետ Զարմացած և շատ զայրացած եմ, որ պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները չեն պահանջել դավաճանի հեռանալը դահլիճից. Քրիստինա Նազարյան «Փաստ». Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ Արտարժույթների փոխարժեքներն այսօր «168 ժամ». Ազատ անկում․ Նիկոլ Փաշինյանի առաքելությունը. բոլորի նշաձողը պետք է հասցվի իր նշաձողին Հանրապետության տարածքում կան մի շարք փակ ավտոճանապարհներ «Փաստ». Դավիթ Տոնոյանը փորձում է հանրային ընկալման մեջ իր հանդեպ բացասական վերաբերմունքը կոտրել «Հրապարակ». Հետպատերազմյան շրջանում ՔՊ-ն վերաբացում է իր գրասենյակները. Փաշինյանը մեկ ամիս ժամկետ է սահմանել «Փաստ». ԱԳՆ-ում արշալույսները խաղաղ չեն. հնարավոր է նաև նախարարի պաշտոնանկությունը Լույս չի լինելու Երևանում և 3 մարզում «Ժողովուրդ». Նոր գլխացավանք լրատվամիջոցների համար. կառավարությունը կհասնի իր նպատակին «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» հատում են բանականության սահմանները. կարևոր փորձություն է