Թուրքն էսօր Վարդենիս չի ասում, այլ Բասարգեչար՝ իրենց լեզվով, ասում է՝ մերն է․ Սոթքի աշխատակից (տեսանյութ)
Թուրքն էսօր Վարդենիս չի ասում, այլ Բասարգեչար՝ իրենց լեզվով, ասում է՝ մերն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Սոթքի հանքավայրի աշխատակիցներից մեկը։
«Մենք գիտենք, որ թուրքը գալիս է, պիտի դեմն առնես, բայց վերջում թուրքը քիչ չի մտնում է, մի հատ էլ պրիվետ կուզի»։
Հանքի աշխատակիցներն անորոշ վիճակում են, մտահոգված են իրենց ու իրենց ընտանիքների անվտանգությամբ, որեւէ մեկից երաշխիք չունեն, որ անվտանգ կլինեն։
«Ո՞նց եք մտածում թիկունքիդ թշնամին է, դու ու ընտանիքդ էստեղ հանգի՞ստ ես․․․Վարդենիսում վիճակը շատ վատ է դառնում, եթե էն ժամանակ սահմանը 30-40 կմ էր, հիմա եղավ 110 ու ավելի, մինչեւ Ջերմուկ, մնացած հետեւությունները դուք արեք»,- լրագրողների հետ զրույցում ասաց հանքի աշխատակիցներից մեկը։