Հավաքների ազատության արգելքն այլևս վերացված է․ Արթուր Ղազինյան
Մեկ Հայաստան կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Հավաքների ազատության արգելքն այլևս վերացված է։
Այսօր ՀՀ վարչական դատարանը, իր Թիվ ՎԴ/9623/05/20 վարչական գործով ընդունած որոշմամբ, բավարարել է իմ, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի կողմից ներկայացված հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը, որով կասեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ, IV գլխի 9.1-ին կետերի և 9.1-ին կետին առնչվող մասով 10-րդ կետի գործողությունը։