Առաջին ելույթում իբրև թե շրջապատված զորքը 20.000 էր, hետո դարձավ 25.000, hետո` 30.000, այսօր խոսեց 35.000-ի մասին. վաղը այդ զորքը կդառնա 500.000․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Առաջին ելույթում իբրև թե շրջապատված զորքը 20.000 էր: Հետո դարձավ 25.000: Հետո` 30.000. Այսօր արդեն խոսեց 35.000-ի մասին:
Հաջորդ ելույթում այդ միֆական զորքը դառնալու է 500.000:
Հաղթանակող բանակին պարտված ներկայացնելու համար ստախոսը սեփական սուտն անգամ չի կարողանում ճշգրիտ հիշել:
Չի´ եղել ոչ մի շրջապատվելի զորք, հայկական բանակը չէր պարտվել:
Թուրքերին և նրանց Հայաստանը զավթած գործակալին անհրաժեշտ էր պատրվակ և այդ պատրվակը զորքի մասին կեղծ տեղեկությունն էր: Ոչ միայն պատրվակը, այլև` պատճառաբանությունը:
Մենք մի սինլքոր դավաճանի ստով և այդ սուտը հանդուրժելով` հայրենիք կորցրեցինք և դեռ էլի կորցնելու ենք: