Աննային ես եմ ուղարկել հրամանատարական կետ՝ բարոյական աջակցության համար. Փաշինյան
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձում անդրադառնալով պատերազմի ժամանակ Աննա Հակոբյանի հրամանատարական կետում լինելուն, հայտնեց, որ նա է իր տիկնոջն ուղարկել այնտեղ։
«Իմ տիկնոջն են թիրախ դարձնում՝ մոռանալով հարց տալ, իսկ հռթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակչության վայրը, ինչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը, այսինքն Բադեն-Բադենի սանատորյա՞ էր հրթիռակոծվող քաղաքը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայանցել որպես իշխանության ցոփության օրինակ։ Ռմբապաստարաններում մնացած բնակիչներին հաց ու ջուր հասցնելը հանցագործությո՞ւն էր»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, Աննա Հակոբյանն իր հանձնարարությամբ գնացել է հրամանատարական կետ՝ բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով։