Սոթքի հանքի աշխատակիցներին այսօր թույլ չեն տվել գնալ աշխատանքի. մարդիկ չգիտեն՝ ինչ է սպասվում իրենց․ Mediaport

Սոթքի հանքի աշխատակիցներին այսօր թույլ չեն տվել գնալ աշխատանքի: Մարդիկ չգիտեն՝ ինչ է սպասվում իրենց,-այս մասին հայտնում է տելեգրամյան Mediaport ալիքը։
Ավելին, Սոթքի ոսկու հանք ու Քարվաճառ տանող ճանապարհն այսօր առավոտից փակ է: Ռազմական ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս քաղաքացիներին շարունակել ճանապարհը դեպի հանք: