Ըստ էության՝ մարդը համարյա ուղիղ տեքստով ասաց, որ հանքն այլևս չենք վերահսկում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
Եթե Տիրան Խաչատրյանի երկար-բարակ ասելիքը զտել, ապա Սոտքի մասին իր ասածը հակիրճ մեկ նախադասության մեջ է տեղավորվում. «Հանքի տարածքում թե ով որտեղ է կանգնելու, ոչ թե մեր ու ադրբեջանցիների քննարկելիքն է, այլ ռուսների ու ադրբեջանցիների»։
Ըստ էության մարդը համարյա ուղիղ տեքստով ասաց, որ հանքն այլևս չենք վերահսկում։