«Թուրքն ինչպես Սոթքի հանք մտավ, նույն կերպ կարող է ներս խուժել էդ 410 կմ սահմանի որ հատված, որ մտքովն անցավ». Ալվինա Աղաբաբյան (լուսանկար)

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանցիք, թքած ունենալով 2 օր առաջ »ՀՀ իշխանությունների» դրած ձևական դարպասների վրա, ջարդեցին դրանք ու որևէ խոչընդոտի չհանդիպելով, կրկնում եմ՝ ՈՐԵՎԷ ԽՈՉԸՆԴՈՏԻ ՉՀԱՆԴԻՊԵԼՈՎ շարժվում են առաջ։ Սարսափելի է, չէ՞։
Իսկ գիտե՞ք՝ որն է ավելի սարսափելի։ Էն որ գերագույն գլխավոր դավաճանի մասնակցությամբ գրված և իրա ձեռքով ստորագրված եռակողմ հայտարարությամբ էսօր ունենք թուրքի հետ 410 կմ նոր ու լրիվ տկլոր-անպաշտպան սահման։
410 կմ սահման, որտեղ ոչ մի բնագիծ, ոչ մի խրամատ, ոչ մի պոստ չկա, էլ չեմ ասում զորք ու զինտեխնիկա։
Թուրքն ինչպես Սոթքի հանք մտավ, նույն կերպ կարող է ներս խուժել էդ 410 կմ սահմանի որ հատվածում որ մտքովն անցավ։
Հը՞, ո՞նց ա…»:
