Ռազմական դրությունը պետք է անմիջապես հանվի, իսկ այլևս բռնակալացող ազգային դավաճանը պետք է անմիջապես հեռանա պաշտոնից․ Հայկ Մարտիրոսյան

Դավաճանների ռեժիմի կողմից արտակարգ դրության երկարաձգումը հիմնվում է իրենց այն պնդման վրա, թե կա սպառնալիք` նոր պատերազմի և նոր հարձակման:
Այո, կա այդ սպառնալիքը: Բայց այն եղել է միշտ և լինելու է միշտ: Հավերժ և ընդմիշտ:
Պատերազմից օգտվելով ռազմական դրություն տասնամյակներով հաստատել են միջինարևելյան առաջնորդները, որոնք իրենց երկրներում երկաթե բռունցքով կառավարում են ապահովել` օգտվելով այն արտակարգ լիազորություններից և ժողովրդավարության խիստ սահմանափակումներից, որոնք այդ ռեժիմը սահմանում է:
Հայաստանը ջախջախված է ներսից և օգտագործելով ռազմական դրության ռեժիմը` լիազորությունները գերազանցելով իշխանություն զավթածը փորձում է միայն ու միայն բռնատիրություն հաստատել և այդպես մնալ ուզուրպացրած իշխանության:
Ռազմական դրությունը պետք է անմիջապես հանվի, իսկ այլևս բռնակալացող ազգային դավաճանը անմիջապես հեռանա պաշտոնից: