Մեզ դիմադրելու ուժ տալիս էր հաղթանակը, հիմա՝ չգիտեմ. դրսում սովորող երեխեք ջան, ուժեղ եղեք. Գայանե Ավետիսյան (լուսանկարներ)

Գայանե Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ես սովորել եմ Մոսկվայում։ Իմ համալսարանում շատ մեծ հայկական համայնք կար և ոչ պակաս էլ ազերիների։ Յուրաքանչյուր միջոցառում համալսարանում սկսվում էր նրանով, որ իրենց донос-ի պատճառով մեզ կանչում էին դեկանատ և պահանջում մեզանից հարգել «ազերիների զգացմունքները» և չներկայացնել ոչինչ, ինչը կարող է կապված լինել Արցախի հետ։
Մենք ստիպված չէինք ներկայացնում Արցախիս մշակույթը, բայց կապում էինք մեր վրա դրոշը, ինչը ևս մեեեեծ քննարկումների առիթ էր, բայց ինձ ճանաչող մարդիկ գիտեն, ես եթե մի բան որոշել եմ՝ տենց ա լինելու։ Ազերիները մեզ միշտ շատ են բզել, բայց մեր մեջ կար լուրջ տարբերություն մենք ՀԱՂԹԱՆԱԿԱԾ էինք, մեր գլուղը բարձր էր, խոսքը՝ հանգիստ, հայացքը՝ ուժեղ, իսկ իրենք "իստերիկաներ" էին սարքում։ Մեզ դիմադրելու ուժ տալիս էր ՀԱՂԹԱՆԱԿԸ, հիմա չգիտեմ, ոնց կլիներ։ Դրսում սովորող երեխեք ջան, ուժեղ եղեք։

