Հացադուլին միանալու որոշում է կայացրել նաև 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ցավով տեղեկացնում եմ, որ հակառակ մեր բոլոր հորդորներին, հացադուլին միանալու որոշում է կայացրել նաեւ 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը։ Նա անդրդվելի էր։ Միայն պայմանավորվեցինք, որ կգիշերի տանը»։