Սեփական հայրենիքը չճանաչելու, պոռոտախոսության և մորթապաշտության արդյունքում Հայոց Միջնաբերդ Քարվաճառը էսօրվանից Ադրբեջան է․ Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Քարվաճառն առանց կռիվ ու նոյեմբերի 10-ի խայտառակ հայտարարությամբ հանձնածների համար Թումանյանը գրել է էս տողերը.
Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։
Անե՜ծք նրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։
Սեփական հայրենիքը չճանաչելու, հետևողական պոռոտախոսության, մեծամտության, անկարողության ու անգործության և վերջապես մորթապաշտության արդյունքում Հայոց Միջնաբերդ Քարվաճառը էսօրվանից Ադրբեջան է։ Ես ու իմ ընտանիքը հավիտյան անիծում ենք ձեզ՝ անկախ ամեն ինչից։
Կներեք զգացմունքայնությանս համար։