Ահա թե ինչից էր վախենում Նիկոլ Փաշինյանը, քանի որ իր ծրագրում չկար հաղթող Հայաստան․ Կորյուն Գրիգորյան
«Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա» ՀԿ նախագահ Կորյուն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Դեռ պատերազմի առաջին օրը, երբ նիկոլ փաշինյանը ասում էր, որ ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարելու, շատերի մոտ զարմանք առաջացրեց. Ինչ պարտության մասին է խոսքը երբ ամեն ի չ նոր է սկսվել...
Բայց զարմանալու ոչինչ չկար։ 2,5 տարում հետևողականորեն նիկոլ փաշինյանը իր խունտայի հետ միասին քանդել և ավերել էր ամեն ինչ։
Նախ ձերբակալեց Ռոբերտ Քոչարյանին և շինծու դատավարական շոուի միջոցով պարզապես հնարավորինս հեռու պահեց իրական հերոսին քաղաքական պրոցեսներից, հեղինակազրկեց գեներալներին և Երկրապահ Կամավորական Միությունը։ Այս առումով շատ ակնհայտ էր, որ սասունին դնելով ԵԿՄ նախագահ պարզապես զրոյացնում է ԵԿՄ֊ն։ Բանակի իրական խնդիրներով զբաղվելու փոխարեն, սկսեցին ելակով կերակրել զինվորներին, բայց ելակը ու "մայկա֊տռուսիկը" ինչպես տեսանք հարց չլուծեց պատերազմում։ Դրա փոխարեն անհամար շոուներ պուդելի գլխավորությամբ, որտեղ նա համազգեստով "լացեցնում" էր ողջ Ադրբեջանին...
Բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք, որ պատերազմող երկրին անհրաժեշտ է ռազմագիտություն առարկան դպրոցներում իսկ բուհերում ռազմագիտության ամբիոնների վերաբացումը, պետք է ժողովրդի շրջանում աշխատանք տարվի քաղ պաշտպանության գիտելիքների ուղղությամբ։
Բայց այդ ողջ ընթացքում նիկոլը հստակ բարեկամական հարաբերությունները ապակայունացնող քաղաքականություն էր տանում Իրանի և Ռուսաստանի նկատմամբ։
Բանակում անհրաժեշտ զինտեխնիկայի գնման փոխարեն գնում էին սելֆիի և իրենց զոմբիների համար ոգևորիչ բայց փաստացի անպիտան զինտեխնիկա։
Ես այս թվարկումները հենց այնպես չսկսեցի Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման փաստով։
Երբ Արցախի 40% գրավված էր Ադրբեջանի կողմից, Ռոբերտ Քոչարյանը Արցախում հիմնեց Պետական Պաշտպանության Կոմիտեն՝ հիմք դնելով ազգ֊բանակ կոնցեպցիային և համապետական մոբիլիզացիայի շնորհիվ կարողացավ գրեթե 3000 կմ/ք֊ուց հասնել 12000 կմ/ք֊ի։ Ահա թե ինչից էր վախենում նիկոլ փաշինյանը, քանի որ իր ծրագրում չկար հաղթող Հայաստան։
Հիշեցնեմ, որ դեռ 20 տարի առաջ նիկոլ փաշինյանը իր ապազգային և զրպարտիչ թերթում հոդված էր դնում, որ եթե Արցախը չլինի, ապա Թուրքիան սահմանը կբացի և մենք լավ կապրենք։ Այսինքն իրա նմանները խոզի կաշի ուտելու փոխարեն կկարողանան խոզի խորոված ուտել։
Իսկ արդյոք կա՞ ավելի թանկ բան նիկոլ փաշինյանի համար քան խոզի խորովածը։ Մարդ որ իր ողջ կյանքում զբաղված է եղել պնակալեզությամբ, չի ճաշակել հաղթանակի բերկրանքը, չի մասնակցել պետականաշինության և բանակաշինության գործին, ատել է ուժեղներին և չի կարող ապրել առանց քծնանքի։
Այո նիկոլ փաշինյանը հայ տղամարդու հակապատկերն է, որը ապրում է քանի կան բամբասանքը, զրպարտությունը, քաղաքական շանտաժը, սուտը։ Այս ստորացված անձը երազել է իրեն մարդ զգալ և հանուն այդ զգացողության նա փորձել է ստորացնել իրական հերոսներին...
Հայրենիք՞ չէ չի լսել նա նման բան, այ ասեք խորոված, դա այն է ինչ երազել է իր ողջ կյանքում...
Այժմ կան նիկոլ փաշինյանի մասին երկու տեսակետներ. Մի մասը պնդում է, որ նա դավաճան է և մտադրված վաճառել է Արցախը։ Մնացածը ասում են նա պարզապես չի կարողացել ղեկավարել, բայց եթե գալիս ես ղեկավարելու պետությունը և ինքդ պատրաստ չես դրան, չունես այդ կարողությունները դա արդեն նշանակում է, որ ի սկզբանե եկել ես կործանելու պետությունը...
Թե առաջին թե երկրորդում դու ի սկզբանե դատապարտել էիր մեզ բոկորիս պարտության։ Դու դրա համար պատասխան ես տալու...