Մենք կարող ենք որպես քաղաքացիներ բոյկոտել Menu.am-ի ծառայությունները. Բորիս Մուրազի

Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որպեսզի մարդիկ հասկանան, որ միանալով դավաճանների թիմին հանրության առողջ հատվածի համար դառնում են անընդունելի անհրաժեշտ է գործուն քայլեր անել։ Մենյու․ամ-ի սեփականատերը նախարարի պաշտոն է ընդունել փաշինյանի կառավարությունից։ Մենք կարող ենք որպես քաղաքացիներ բոյկոտել մենյու․ամ-ի ծառայությունները։ Դադարեք պատվերներ անել այս ծրագրով, ջնջեք ձեր հեռախոսներից մենյու․ամ-ի հավելվածները։ Հնարավարինս շատ տարածեք այս գաղափարը։
Հավատացնում եմ ձեզ, եթե գոնե 1000 մարդ հրաժարվի այս ծառայությունից իրենք միանգամից դա զգալու ենք»: