Եթե անգամ Արցախը հանձնեն, ու Աննան իր ֆեյսբուքյան պատին գրի՝ «Mission completed», այդ ժամանակ նույնիսկ կգտնվեն հայեր, որոնք կասեն՝ նա մեղք չունի. զրույց՝ պատերազմից առաջ․ Ա․ Ասատրյան

Այլընտրանք ՀԿ Սպիտակի տարածքային գրասենյակի փոխնախագահ Արմեն Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մի քանի ամիս առաջ, երբ դեռ պատերազմի մասին անգամ խոսք չկար, ես ու ընկերս խոսում էինք այն մասին, թե էլ ինչ պետք է անի թրքածնունդների իշխանությունը, որ մարդկանց զոմբիացած մասսան հասկանա, թե ինչ չարիք է բերել իր գլխին։ Այդ ժամանակ ես ասեցի, որ մնում ա Արցախը տան պատերազմով ու հազարավոր զոհերով հանձնեն ու նոր էդ ժամանակ Նիկոլին ընտրողները Նիկոլին մաս-մաս կանեն հրապարակում։
Ընկերս էդ ժամանակ մի բան ասաց․
-Եթե անգամ Արցախը հանձնեն ու Աննան իր ֆեյսբուքյան պատին գրի MISSION COMPLETED, այդ ժամանակ նույնիսկ կգտնվեն հայեր, որոնք կասեն՝ նա մեղք չունի, նախկիններն են ծախել, Քոչարյանն ա ծախել․․․
Ես իհարկե չհավատացի, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել՝ չպատկերացրեցի, որ հայի դավաճանական ու թուրքի ոտքերը լպստող տեսակը դեռ գոյություն ունի։ Անհնարինի շարքից էր այն ժամանակ ինձ համար, որ նույնիսկ այդ դեպքում կգտնվի մարդկային տգիտության ամենաանմեղսունակ դրսևորումը։ Հետո, երբ սկսեցինք քննարկել, թե ինչ կլինի այդ խայտառակությունից հետո, եկանք մի եզրակացության՝ իսկական կռվողները կհամարվեն դասալիքներ ու դավաճաններ, իսկ նրանք, ովքեր կպաշտպանեն նիկոլին, կդառնան իսկական կռվողներ ու արյուն կթափվի։
Չեմ ուզում հավատալ, նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, որ բանը կհասնի դրան, բայց հայտնի պարադոքս կա՝ արյունը թափվում է ոչ միայն պատերազմի դաշտում, այլև պատերազմից հետո, մանավանդ, երբ առկա է դավադրություն։ Իսկ որ այս պատերազմում դավաճանությունը հստակ է ու աներկբա, դրանում կասկածելը մարդկային փոքրոգություն է։
Իսկ երբ հարցրեցի՝ բա, լավ, մարդ ոնց կարա էդ աստիճան ստոր լինի, նա ինձ ասաց․
-Անչափ դժվար բան է այն գիտակցումը և ապաշխարհումը այն բանից հետո, երբ գիտակցում ես, որ 2 տարի ծառայել ես սատանային։ Մարդ ավելի շատ կշարունակի նրան երկրպագել՝ նրան սրբի տեղ դնելով, քան կհամակերպվի այն մտքի հետ, որ ինքն էլ իր հերթին, իր փայ մեկ քառակուսի մետրը տվել է թուրքին․․․
Այս ամենից ես մի բան կարող եմ միայն ենթադրել, որ նիկոլը բազմահազար հայերի հավաքական կերպարն է, այդ բիոմասսաների ու անհայրենիքների տգիտության ծնունդը։ Բայց որքան էլ, որ տարօրինակ է, այս ամենի մեջ սենսացիոն ոչինչ չկա, քանի որ պատմության բոլոր ժամանակներում, երբ իշխանությունը վերցրել է ցածր ու ստորաքարշ խավը, երկիրը կամ կործանվել է, կամ կանգնել կործանման եզրին։ Իզուր չէր, որ մի անգամ նիկոլապաշտ սուրճ վաճառող մի տատիկի ասացի՝ եթե նիկոլին պաշտպանես, էլ քո մոտից չեմ գնի, ասաց՝ թքած նիկոլի վրա, չեմ պաշտպանի, դու ինձնից առ սուրճդ։ Այո՛, մարդկային այդ տեսակը պատրաստ է թքել նիկոլի վրա հանուն օրվա ավել 200 դրամի, բայց նա պատրաստ է մի ողջ հայրենիք թուրքին նվիրել, կամ պաշտպանել նրան, ով չոքել ու լպստել է ալիևի կոշիկները․․․