Երևան, 27.Հունվարի.2021, 00:00
Գագիկ Ծառուկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձին և ՀՀ ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր Իշխանությունն ունակ չէ հաղթահարել այն ճգնաժամը, որն ինքն է ստեղծել․ հարցախույզ (տեսանյութ) Դատարանը Փաշինյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Խաչատրյաններից, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունը Եթե Նիկոլ Փաշինյանը սահմանադրական ճանապարհով չհեռանա, պետք է ապստամբություն անել․ Վազգեն Մանուկյան Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, որի նպատակը Արցախից ազատվելն էր. Վազգեն Մանուկյան Արցախի ՊԲ-ը հրապարակել է ևս 65 զոհված զինծառայողների անուններ Վերջապես բացատրի՛ր, հասկանա՝ Արցախի հարցում ինչ ես ուզում և անում․ միջազգայնագետը Փաշինյանին կրկին հորդորել է զանգել Բայդենին Հանրապետության տարածքում կան մի շարք փակ ավտոճանապարհներ ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան «Պահանջում ենք անհապաղ հեռանալ . սա է օրվա հրամայականը». «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հայտարարությունը

Հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերված գումարն օգտագործվել է ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով. Ֆիննախ

ՀՀ Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է՝

Հաշվի առնելով այս օրերին լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները,  հարկ ենք համարում հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի ու այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը։

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բյուջեների կատարումն իրականացվում է միասնական դրամարկղի սկզբունքի հիման վրա, որը նախատեսում է բյուջեների բոլոր մուտքերի մուտքագրումը և ելքերի կատարումը` պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվով:


Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բյուջեների մուտքերը կուտակվում են պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվում:

Նույն օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ բյուջետային մուտքերն են պետական կամ համայնքների բյուջեներ ստացվող դրամական միջոցները: Բյուջետային մուտքերը ներառում են տվյալ բյուջեին օրենքով ամրագրված բյուջետային եկամուտները (…):

Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բյուջետային եկամուտներն են օրենսդրությանը համապատասխան պետական և համայնքների բյուջեներ մուտքագրվող` համապատասխանաբար պետական մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնօրինվող դրամական միջոցները (…):

Նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ պետական բյուջեի եկամուտների աղբյուրներն են այլ եկամուտները:

Նույն հոդվածի 5-րդ մասի «զ» կետի համաձայն՝ այլ եկամուտներն են (…) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցները։


«Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի «դ» կետի համաձայն՝ գանձապետարանի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության և համայնքների տնօրինության տակ գտնվող դրամական միջոցների մուտքագրման և դրանց հաշվին ծախսերի` լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը:

Նույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին ամրագրված բոլոր միջոցները հաշվեգրվում են գանձապետական միասնական հաշվին:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և համայնքների կողմից բոլոր վճարումներն իրականացվում են գանձապետական միասնական հաշվից (եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով)` լիազոր մարմնի սահմանած կարգով:

Հարկ է նկատել, որ գանձապետական միասնական հաշիվը գանձապետական համակարգի առանցքային տարրերից է, ինչը հնարավորություն է տալիս համախմբել Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին պատկանող դրամական միջոցները ու ապահովել հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման համակարգ: Գանձապետական միասնական հաշվի ներդրմամբ, ի թիվս այլ առավելությունների, ձևավորվել է նաև հնարավորություն` գանձապետական միասնական հաշվի մեջ ներառվող ենթահաշիվների վարման միջոցով պարտավորությունների առանձնացված հաշվառում իրականացնելու համար։

Վերը ներկայացված կարգավորումների շրջանակում, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված միջոցները մուտքագրվել են գանձապետական միասնական հաշվի՝ «Ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար ստացված մուտքեր՝ տրամադրված ներքին աղբյուրներից» բյուջետային եկամուտների առանձնացված հաշվառման գանձապետական հաշվեհամարին և համախմբվելով պետական բյուջեի մնացած մուտքերի հետ օգտագործվել են նվիրաբերության պայմանագրերով համաձայնեցված ուղղություններով՝ ռազմական գործողությունների հետևանքով ծագած լրացուցիչ բյուջետային կարիքները ֆինանսավորելու նպատակով։


Խնդրո առարկա ֆինանսական միջոցների համախմբումը պետական բյուջեի եկամուտներում նշանակում է նաև, որ դրանց հաշվին ծախսերի կատարումը կազմակերպվել է ՀՀ բյուջետային համակարգի հիմքում դրված սկզբունքների, ներառյալ՝ հրապարակայնության սկզբունքի հիման վրա։ Բյուջեի հրապարակայնությունը, իր հերթին, նշանակում է հաստատված բյուջեի և դրա կատարման մասին հաշվետվությունների հրապարակումը մամուլում («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածին համապատասխան), բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը։

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածն, ի թիվս այլնի, սահմանում է, որ պետական բյուջեի կատարման և դրա նկատմամբ վերահսկողության հրապարակայնությունը ապահովելու համար Կառավարությունը բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո 45-օրյա ընթացքում հրապարակում է տեղեկատվություն պետական բյուջեի եռամսյակային կատարման մասին։

Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա Հիմնադրամը «Ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար ստացված մուտքեր՝ տրամադրված ներքին աղբյուրներից» թիվ 900005002135 գանձապետական հաշվեհամարին, որպես նվիրաբերություն, փոխանցել է 52,703,113.3952 հազ. ՀՀ դրամ գումար (այսուհետ՝ նվիրաբերության գումար) պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով:

Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերության պայմանագրերի հիման վրա, որպես նվիրաբերություն, փոխանցված 52,703,113.3952 հազ. ՀՀ դրամ գումարն ամբողջությամբ մուտքագրվել է միասնական գանձապետական հաշվին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան և դրանցով սահմանված կարգով:

Նվիրաբերության գումարն օգտագործվել և բյուջետային գործընթացի շրջանակներում օգտագործվելու է պետական բյուջեով նախատեսված պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով: Ընդ որում, նվիրաբերության գումարի հաշվին վկայակոչված ծախսերի ֆինանսավորումը հնարավորություն է ընձեռել ՀՀ կառավարությանը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով այդ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված, նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք 19.11.2020թ. դրությամբ կազմում են շուրջ 100,978,491.5 հազ. ՀՀ դրամ: Ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով, դրանց օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները օրենսդությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեների կատարման հաշվետվությունների շրջանակում:

Անդրադառնալով Հիմնադրամի կողմից վերը նշված նվիրաբերության պայմանագրերի կնքման իրավաչափության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած գնահատականներին՝ հարկ է նկատի ունենալ հետևյալը. «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, Հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և Հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ Հիմնադրամի հիմնադիրները, Հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:

Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հիմնադրամի շահառուներ են համարվում ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնց օգտին, Հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան, կարող են կատարվել կամ կատարվել են որոշակի վճարումներ, մատուցվել ծառայություններ կամ նրանց փոխանցվել Հիմնադրամի գույքի որոշ մասը: Հիմնադրամի կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) 5-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս ՀՀ նախագահը: Կանոնադրության 23-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող ու իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցներն իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան։

Կանոնադրության 27-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, Հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և Հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ Հիմնադրամի հիմնադիրը, Հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:

Կանոնադրության 38-րդ կետի «զ» ենթակետի համաձայն՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությանն է վերապահված Հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը: Կանոնադրության 10-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամի գործունեության նպատակներն ու խնդիրներն են․ ա) օժանդակել Հայաստանի և այլ երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը և բարեփոխումների իրականացմանը, բ) նպաստել գիտական, կրթական, մշակութային, սոցիալական և առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը (…)։

Տվյալ դեպքում, ինչպես վերը նշվել է, Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը ֆինանսական միջոցները փոխանցվել են. 1.սահմանված կարգով կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա, 2. պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով, 3.Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ: Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ նվիրաբերության պայմանագրերով սահմանված նվիրաբերության գումարի օգտագործման պայմանն ամբողջությամբ համապատասխանում է Հիմնադրամի կանոնադրությամբ ամրագրված վերջինիս գործունեության նպատակներին և խնդիրներին, և խնդրո առարկա գործարքներն արժանացել են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հավանությանը՝ գտնում ենք, որ դրանց ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ գնահատականներն անհիմն են։


Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել ՄԻՊ-ը հրապարակել է արխիվային փաստաթղթեր՝ Մեծ և Փոքր Ալ լճերի պատկանելության վերաբերյալ Ստեփանակերտում շմոլ գազից 10 բնակիչ է թունավորվել Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է. Shamshyan.com Փետրվարի 3–ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի 3-ամյա Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Սենատը հաստատել է Էնթոնի Բլինքենին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Փաստորեն, Ռոմանոսը նույնպես գիտեր, որ Արցախը հանձնելու են, և չարժի ոչինչ անել Սևանը փրկելու համար. Վահագն Վարագյան Չի կարելի անձով պայմանավորված, իշխանություն երկարացնելու համար օրենք փոխել. Թագուհի Թովմասյան Գագիկ Ծառուկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձին և ՀՀ ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք». Արմեն Աշոտյան Անտառապահին մեղադրանք է առաջադրվել Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը «Մայիսի 8-ին Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարց քննելն ընդունելի ու ցանկալի էր միայն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների համար». Արամ Վարդևանյան (տեսանյութ). 168.am Բաքուն վիրավորվել է Միլոնովից եւ ռուս դիվանագետին ԱԳՆ է կանչել Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. ԱԻՆ Ինչպես Նիկոլը հիշեց իր գողացած օծանելիքի, բայց «մոռացավ» դիվանագիտական անձնագրի մասին. Գագիկ Համբարյան Շուշիում «Գորշ գայլերը» ցանկանում են դպրոց կառուցել Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի մոտից հոգեներգործուն դեղահաբեր են հայտնաբերվել․ նա ձերբակալվել է (տեսանյութ) Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Պաշտպանները միջնորդեցին՝ գրավի դիմաց ազատ արձակել «Ալրաղացի Լյովիկին» Քայլառաստներն ամեն ինչ վարկաբեկեցին, ամեն ինչ ապականեցին ու հիմիկվա Հայաստանի հիմնական խնդիրն իմաստի կորուստն է. Ստեփան Դանիելյան ԼՂ-ում կարելի էր հազարավոր կյանքեր փրկել․ տարիներ առաջ եղել է նման հնարավորություն․ Սերգեյ Լավրով Իշխանական խմբակը Ազգային ժողովը սարքել է իրենց «հոր դուքանը». Yerevan.Today Իշխանությունն ունակ չէ հաղթահարել այն ճգնաժամը, որն ինքն է ստեղծել․ հարցախույզ (տեսանյութ) Հունվարի 28-ը՝ հայ զինվորի անպարտ ոգու ու ապագա հաղթանակի խոստման օր. Կարին Տոնոյան Եթե 2008-ին այս արկածախնդիր դավաճանները գային իշխանության, ապա Արցախը 12 տարի առաջ կորցրած կլինեինք․ Նարեկ Մանթաշյան (տեսանյութ) Թուրքիայում ավերում են հերթական հայկական եկեղեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ապագայում մեզ կանգնեցնելու են «կրախի» առաջ․ Հովհաննես Հարությունյան (տեսանյութ) «Yerevan Today» կայքի լրագրողին թույլ չեն տվել մտնել խորհրդարան Արման Աբովյանի հատկացրած անցաթղթով (տեսանյութ) Լարսը բաց է, բեռնատարները ինտենսիվ կերպով բաց են թողնվում. ՊԵԿ Դատարանը Փաշինյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Խաչատրյաններից, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունը Իրանի արտգործնախարարն այսօր կժամանի Հայաստան Հիմա Եվրոպան Նավալնու համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում. Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում Իտալիայի վարչապետը հրաժարական տվեց Վերջին 10 օրվա ընթացքում 2 անգամ հրավիրվել եմ Երևանի Քննչական կոմիտե․ Արմեն Աշոտյան Եթե Նիկոլ Փաշինյանը սահմանադրական ճանապարհով չհեռանա, պետք է ապստամբություն անել․ Վազգեն Մանուկյան Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի մոտից հոգեներգործուն դեղահաբեր են հայտնաբերվել․ նա ձերբակալվել է (տեսանյութ) Անգամ զրո հեղինակություն ունեցող թաղապետը կկարողանար կանխել այս ապօրինի շինարարությունը․ Դավիթ Խաժակյան (լուսանկար) Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Պետք չէ Թուրքիա գնալ, ամենանենգ երկիրն է. Ժիրինովսկի «Purk nikolin» կամ՝ «требую ОПУСТИТЬ Навального»․ արևմտյան այս տեխնոլոգիաները ազդում են շրիշակի մակարդակի կրթական ցենզ ունեցող մարդկանց վրա․ Միհրդատ Մադաթյան (լուսանկար) Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, որի նպատակը Արցախից ազատվելն էր. Վազգեն Մանուկյան Նիկոլաթուրքերն են մեղավոր, որ պատերազմը սկսվեց ու տանուլ տրվեց ամենախայտառակ ձևով, առավելագույն կորուստներով․ Կարեն Վրթանեսյան Սևանա լիճը՝ տիեզերքից (լուսանկար) Ավտոտնակում կայանած «Opel Zafira»-ն այրվել է Նավալնին, ԵԽԽՎ-ն ու մեր ռազմագերիները․ ինչ կարող էր անել պատվիրակության ղեկավար Ռուբինյանը․ Արփինե Հովհաննիսյան Դա ահաբեկչական երկրի գործելաոճ է. Մարուքյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների հարցին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցն այցելել է Մոսկվա. պնդել է, որ ՀՀ-ում ՌԴ-ի դեմ ներքին գործընթացներ են սկսվել․ Mediaport Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ. ԱՀ ՄԻՊ զեկույցը Աներևակայելի է, թե ինչը կարող էր Գուրգեն Արսենյանին ստիպել դառնալ Նիկոլի նման ձախողակ-դավաճանի հաճախորդը. Սամվել Ֆարմանյան Իրանը պատրաստ է մասնակցել «Ադրբեջանի ազատագրված տարածքների վերակառուցմանը». Զարիֆ Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործերը կքննվեն մեկ վարույթում Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 21 հայի նկատմամբ Քանի դեռ Հայաստանը նույն թշնամու նկատմամբ չի գրանցել գոնե փոքր, բայց հաղթանակ որևէ հարթությունում, մեզ ոչ միայն չեն հարգելու, այլ նաև քարկոծելու են․ Վարդան Ոսկանյան Պետք է արժանին մատուցել մեր այն զինծառայողներին, ովքեր ստեղծված բարդ, անելանելի թվացող իրադրությունում շարունակում են պատվով կրել իրենց առաքելությունը. Տիգրան Աբրահամյան Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում. դեսպանություն Արցախի ՊԲ-ը հրապարակել է ևս 65 զոհված զինծառայողների անուններ Ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու համար Կորոնավիրուսով վարակվել է ևս 138 մարդ. գրանցվել է մահվան 5 նոր դեպք Եթե սահմանային հարցերը լուծվեն այսօրվա անթույլատրելի մոտեցումներով, ապա առաջ կգան վեճեր ու ընդհարումներ․ ՄԻՊ Ռեգինա Պրազյան ֆեյք էջը վարում է պատգամավոր Արփի Դավոյա՞նը, իսկ տեքստերը համակարգում է Աննա Հակոբյա՞նը. աղբյուրը պնդում է, իսկ կողմերը լռում են (տեսանյութ). Politik.am Վերջապես բացատրի՛ր, հասկանա՝ Արցախի հարցում ինչ ես ուզում և անում․ միջազգայնագետը Փաշինյանին կրկին հորդորել է զանգել Բայդենին «Ժողովուրդ». Հայկ Մարությանը հայտնվել է. նա եկել էր իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար «Փաստ». «Նախկինաֆոբիա». շարունակում են հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ Շուրջ 17 մլրդ դրամով ավելացվել են ոստիկանությանը ուղղվող միջոցները, ավելի քանի 9 մլրդ դրամով ավելացվել է վարչապետի ապարատի ծախսը․ տնտեսագետ Զարմացած և շատ զայրացած եմ, որ պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները չեն պահանջել դավաճանի հեռանալը դահլիճից. Քրիստինա Նազարյան «Փաստ». Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ Արտարժույթների փոխարժեքներն այսօր «168 ժամ». Ազատ անկում․ Նիկոլ Փաշինյանի առաքելությունը. բոլորի նշաձողը պետք է հասցվի իր նշաձողին Հանրապետության տարածքում կան մի շարք փակ ավտոճանապարհներ «Փաստ». Դավիթ Տոնոյանը փորձում է հանրային ընկալման մեջ իր հանդեպ բացասական վերաբերմունքը կոտրել «Հրապարակ». Հետպատերազմյան շրջանում ՔՊ-ն վերաբացում է իր գրասենյակները. Փաշինյանը մեկ ամիս ժամկետ է սահմանել «Փաստ». ԱԳՆ-ում արշալույսները խաղաղ չեն. հնարավոր է նաև նախարարի պաշտոնանկությունը Լույս չի լինելու Երևանում և 3 մարզում «Ժողովուրդ». Նոր գլխացավանք լրատվամիջոցների համար. կառավարությունը կհասնի իր նպատակին «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» հատում են բանականության սահմանները. կարևոր փորձություն է