Երևանը Ստեփանակերտին 100 միլիոն դրամ կհատկացնի

Երևանի ավագանին այսօր հաստատեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին 100 մլն դրամ հատկացնելու որոշումը։ Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանն ասաց, որ գումարը հատկացվում է ամանորյա միջոցառումների համար նախատեսված միջոցներից։
«Երևանի բյուջեով ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխել պահուստային ֆոնդի վարչական մաս։ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով Երևանի 2020 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասից հայտկացնել 100 մլն դրամ»,- ասաց նա։
Փոխքաղաքապետը հավելեց, որ Երևանի իշխանությունները նախատեսում են հետագայում ևս աջակցություն հատկացնել Ստեփանակերտին։