Եթե իշխանությունը կարդար այս գիրքը, հրաշալի պատկերացում կկազմեր, թե ինչպես են հայրենիք սիրում, հող նվաճում և բանակցություններ վարում. Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան էջում գրում է.
Վաղը ժամը 11:00-ին ՀՀ Վարչական դատարանում կայանալու է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքի դեմ իշխանության իրականացրած գործողությունների իրավաչափության վերաբերյալ դատական նիստը:
Եթե իշխանությունը կարդար այս գիրքը, հրաշալի պատկերացում կկազմեր հայրենիք սիրելու, հող նվաճելու, բանակցություններ վարելու մասին. գիրքը այդ հարցերի վերբերյալ հրաշալի մեթոդական ուղեցույց է: Թե չէ կարդում են «Երկրի հակառակ կողմը» ու երկիրը թողնում հակառակ կողմում: