Ինչո՞վ էին մտածում մարդիկ այն ժամանակ, երբ Շուշիի ազատագրման օրը նրանք ցնծում էին, որ դատապարտվում էին Շուշին ազատագրողները. Սերգեյ Յարմալոյան

«Այլընտրանք» ՀԿ Սպիտակի տարածքային գրասենյակի ղեկավար Սերգեյ Յարմալոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ի՞նչ են մտածում մարդիկ հիմա, երբ սրանից մի քանի ամիս առաջ հրճվում էին, որ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը դատվում են հող հանձնած ու թուրքի ոտքերը լիզած նիկոլ փաշինյանի արյունոտ իշխանության ձեռքով։ Ի՞նչով էին մտածում մարդիկ այն ժամանակ, երբ Շուշիի ազատագրման օրը նրանք ցնծում էին, որ դատավապարտվում էին Շուշին ազատագրողները։
Շատ մարդիկ եղան, որ ուրացան խախաղ ժամանակների ու վերածննդի Հայաստանը, ուրացան ամեն ինչ ու ամեն բան, ուրացան հոգու վերջին կաթիլով և նախընտրեցին աղետի Հայաստանը՝ զարթոնքի Հայաստանից, 5000 զոհի Հայաստանը՝ խաղաղության Հայաստանից․․․Նրանք պաշտեցին առաջնորդին, ով ստորացավ որդի ալիևի առջև և ծնկի եկավ, ու հրճվեցին այն փաստով, որ հայր և որդի ալիևներին ծնկի բերածին դատում են։ Այո՛, դուք ձեր հոգեկերտվածքով չեք սիրում հաղթողներին, ազատագրողներին, գրավողներին, կառուցողներին․․չեք սիրում և հենց այդ պատճառով էլ ընտրեցիք կործանողին, մարդակերին, ստորացողին, պարտվողին, հող հանձնողին․․․դուք ձեր ճղճիմ հոգով սա էլ կմոռանաք, կմոռանաք, որ հայրենիք եք կորցրել և կսկսեք կրկին ուրախանալ հերոսների դատով, ովքեր ՀԱՅԻՆ ազատագրված Արցախ նվիրեցին․․․քանի դուք չգիտեք Արցախի գինը, դուք այն ազատագրողների գինը հասկանալ չեք կարող․․․հրճվեք ժանտախտի Հայաստանում, կոլապսի Հայաստանում, պարտված Հայաստանում, ծնկած Հայաստանում․․․
Իսկ մենք, միշտ, հիմա, առաջ և հետո պայքարելու ենք ու կպայքարենք թուրքին ծնկի բերածների ազատության համար, վաղվա հզոր Հայաստանի համար, հաղթող Հայաստանի համար և կքայլենք գլուխներս բարձր, ուղիղ ու հստակ․․և այդ ժամանակ առանց մեր խոսքի, դուք կզգաք, որ ունեիք հնարավորությունը հզոր լինելու և հզորի կողքին կանգնելու համար․․կզգաք, բայց ուշ կլինի․․․