Նիկոլ Փաշինյանի կողմից սոցապնախարար նշանակված Մեսրոպ Առաքելյանին հեռացրել են ՎՏԲ բանկից՝ «ատկատներով» վարկեր ձևակերպելու համար. Mediaport

Նիկոլ Փաշինյանի կողմից Սոցապնախարար նշանակված Մեսրոպ Առաքելյանին հեռացրել են ՎՏԲ բանկից՝ «ատկատներով» վարկեր ձևակերպելու համար. Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյանը ալիքը:
Սոցիալական ապահովության նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանին 2013թ.-ին ազատել են «ՎՏԲ-Հայաստան» բանկում աշխատանքից: Պատճառը եղել է այն, որ 2010-2013թթ. զբաղեցնելով «ՎՏԲ-Հայաստան» բանկի Փոքր բիզնեսի վարչության պետի պաշտոնը՝ «ատկատներով» վարկեր է ձևակերպել: 2013թ.-ին բանկի ղեկավարությունը բացահայտել է Մեսրոպ Առաքելյանի մախինացիաները և առաջարկել է փոխհատուցել բանկին հասցված վնասն ու անաղմուկ հեռանալ աշխատանքից: Հակառակ դեպքում՝ սպառնացել են բացահայտված հանցագործությունների փաստերը ներկայացնել դատախազություն, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու էր Մեսրոպ Առաքելյանի ազատազրկմանը: Մեսրոպ Առաքելյանն ընտրել է առաջին տարբերակը՝ փոխհատուցել է իր հանցանքի հետևանքով բանկին պատճառված վնասը և աշխատանքից ազատման դիմում է գրել: