Երևան, 26.Հունվարի.2021, 00:00
Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, որի նպատակը Արցախից ազատվելն էր. Վազգեն Մանուկյան Արցախի ՊԲ-ը հրապարակել է ևս 65 զոհված զինծառայողների անուններ Վերջապես բացատրի՛ր, հասկանա՝ Արցախի հարցում ինչ ես ուզում և անում․ միջազգայնագետը Փաշինյանին կրկին հորդորել է զանգել Բայդենին Հանրապետության տարածքում կան մի շարք փակ ավտոճանապարհներ ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան «Պահանջում ենք անհապաղ հեռանալ . սա է օրվա հրամայականը». «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հայտարարությունը Ինչպե՞ս կարելի է գոնե Արցախի հարցում չխոսել այն մարդկանց հետ, որոնք 30 տարի այդ գործընթացն առաջ են տարել. Սեյրան Օհանյան ԵԽԽՎ նիստում Էդմոն Մարուքյանն ակցիա է իրականացրել՝ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակելու պահանջով (տեսանյութ) Չկարողացա հաղթահարել վարչապետ-ՊՆ-ԳՇ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները. Դ. Տոնոյանի ծավալուն հարցազրույցը Mediamax-ին «Իշխանությունը հոգեվարքի մեջ է». ընդդիմության ավտոերթն ավարտվեց Հանրապետության հրապարակում

Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների գերությունից վերադարձի ու նրանց հայտնաբերման ուղիղ պատասխանատուն, Հայաստանի Հանրապետության անունից բանակցություն վարողը ՀՀ կառավարությունն է իր համապատասխան մարմիններով:

Կառավարության ուղիղ պարտավորությունն է այդ հարցերով իրական արդյունքին միտված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքների իրականացումը՝ ապահովելով անհրաժեշտ երկխոսություն և իրազեկում գերիների ու անհետ կորած համարվողների ընտանիքների, ինչպես նաև հանրության հետ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բոլորին հատուկ տեղեկացնում է, որ օժտված չէ գերիների վերադարձի կամ անհետ կորածներին հայտնաբերելու, Հայաստանից դեպի Արցախ սահմանային ճանապարհներին վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ: Այս հարցերի կապակցությամբ պետության անունից բանակցություններ վարելու կամ պաշտոնական քննարկումներ իրականացնելու, ինչպես նաև միջազգային դատական ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարույթներ հարուցելու իրավասություն ունեն ՀՀ կառավարությունը և նրա մարմինները:

Չնայած իրավական սահամանափակումներին և այն բանին, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավական խնդիրն է այս գործընթացին աջակցելը, սեպտեմբերի 27-ից սկսած շուրջօրյա աշխատանքով ու փոքր աշխատակազմով Պաշտպանը կատարել է հսկայածավալ շուրջօրյա աշխատանք ու շարունակում է կատարել այդ աշխատանքը՝ օգտագործելով միջազգային կապերի տարիների կուտակած ողջ ներուժը: Մասնավորապես՝

1. փաստագրվում, իբրև ապացույց՝ ամրագրվում են ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները մեր գերեվարված հայրենակիցների նկատմամբ՝ անհրաժեշտ մշակմամբ ու նկարագրությամբ,

2. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ ադրբեջաներենից և թուրքերենից անգլերեն ու ռուսերեն լեզուներով թարգմանվում են բոլոր տեսանյութերը և ենթագրերով ամրագրվում են տեսանյութերին: Նույն կերպ մշակվում և ամրագրվում են նաև լուսանկարները.

3. յուրաքանչյուր տեսանյութ և լուսանկար վերլուծվում է, ամրագրվում է միջազգային իրավունքի կոնկրետ պահանջների խախտումների մատնանշմամբ.

4. նշված տեսանյութերի ու լուսանկարների, դրանց վերլուծությունների հիման վրա կազմվում են հատուկ զեկույցներ ու հաղորդագրություններ՝ ըստ կոնկրետ օրերի,

5. զեկույցներն ու առանձին հաղորդագրություններն ուղարկվում են միջազգային միջկառավարական ու ոչ կառավարական կազմակերպություններին, այդ թվում՝ միջազգային դատական ատյաններ, ՄԱԿ-ի ու ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի խորհրդարանների բոլոր պատգամավորներին, միջազգայի լրատվամիջոցներին և այլն: Զեկույցներն ու հաղորդագրություններն ուղարկվում են նաև ՀՀ պետական իրավասու մարմիններին.

6. մեր հայրենակիցների վերադարձի, ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ բոլոր դեպքերը ներկայացվում և քննարկվում են Հայաստանում այլ պետությունների դեսպանների ու միջազգային կառույցների հետ.

7. պահպանվում է անընդհատ կապ գերիների ընտանիքների հետ.

8. մշտական աշխատանքներ են տարվում փաստաբանների հետ, ովքեր դիմումներ են հասցեագրում Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանց են տրամադրվում բոլոր ապացույցները.

9. մշտական կապ է պահպանվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի մշտական ներկայացուցչի հետ:

Գերեվարված և անհետ կորած անձանց թեման վերջին օրերին սոցիալական ցանցերում դարձել է դիտավորությամբ կազմակերպված անթույլատրելի շահարկման առարկա՝ մեր հայրենակիցներին գերեվարությունից հետ բերելու և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը, Կառավարության աշխատանքի ակնհայտ բացթողումները քողարկելու նպատակով՝ փորձելով նսեմացնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ու առաջացնելով այդ աշխատանքի ակնհայտ խոչընդոտներ։

Սրանք սոցիալական ցանցերի այն խմբերն են, որոնք կազմակերպված ակտիվացել են պատերազմական գործողություններից անմիջապես հետո:

Մարդու իրավունքների պաշտպանի նպատակային անկախ դիտարկումը ցույց է տալիս, որ կեղծ էջերով կազմակերպված այս դատապարտելի արշավի նպատակն է հանրային էմոցիոնալ ֆոնի օգտագործմամբ ներգրավել հնարավորինս շատ իրական օգտատերեր, մարդկանց, ովքեր իրապես մտահոգված են գերեվարված կամ անհետ կորած համարվող մեր հայրենակիցների ճակատագրով ու դրանով քողարկել Կառավարության իրական արդյունք ապահովելուն ուղղված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքի բացակայությունը։

Գերիների և անհետ կորածների հարցերով պետական մարմինների ուսումնասիրությունը վկայում է,որ՝

1. հրատապ անհրաժեշտություն են Կառավարության համակարգված աշխատանքի կազմակերպումը իրական արդյունքների նպատակով՝ որպես այս կապակցությամբ բանակցությունների հարցերում ուղիղ պատասխանատու.

2. միակ պետական մարմինը, որն այս ոլորտում պատշաճ է գործում՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունն է ու պրոֆեսիոնալ աշխատակազմը, որոնց փոխանցվում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները: Այս մարմինը, սակայն, չի կարող զբաղվել բոլոր հարցերով օբյեկտիվորեն.

3. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այս ոլորտում ունի իրավասություն, որը նույնպես ծավալում է ակտիվ աշխատանք ու վերջինիս հետ արդյունավետ աշխատանք է տանում նաև Մարդու իրավունքների պաշտպանը։

Հետևաբար, Կառավարությունը պետք է անհապաղ սկսի համակարգված աշխատանք նշված սկզբունքներով գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման հարցերով՝ ապահովելով պատշաճ երկխոսություն ու իրազեկում հանրության և հատկապես՝ ընտանիքների անդամների հետ:

Սոցիալական ցանցերում կեղծ էջերով անթույլատրելի շահարկումներ կազմակերպողներից Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է անմիջապես դադարեցնել այդ բացարձակ անթույլատրելի, դատապարտելի արարքները:

Պաշտպանը ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում այս բնույթով հանցավոր արարքների ու դրանց կանխարգելման հրատապ անհրաժեշտության վրա:

Մեր բոլոր հայրենակիցներին Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է չներքաշվել կեղծ ու ուղղորդվող օգտատերերի հետ քննարկումներին, քանի որ ընթանում է կոնկրետ կազմակերպված շահարկում ու խաղ հանրության զգացմունքների հետ։ Ասվածի վկայությունն է նաև այն, որ որևէ անգամ չեն հիշատակվում մեր այն երիտասարդները, որոնք Ադրբեջանում են հայտնվել պատերազմական գործողություններից առաջ:

Այս կազմակերպված քարոզը նաև վնասում է գերիների վերադարձի խնդրին, քանի որ այդ աշխատանքները բնույթով առանձնահատուկ են և պահանջում են պրոֆեսիոնալ մոտեցումներ, գիշերուզօր համակարգված աշխատանք՝ առանց ավելորդ հուզականության ու հրապարակային աղմուկի:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է 24-ժամյա գրաֆիկով աշխատանքներ իրականացնել տարբեր ժամանակներում գերության մեջ հայտնված մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց վերադարձի կամ հայտնաբերման գործընթացին աջակցելու ուղղությամբ՝ մարդու իրավունքների բոլոր ոլորտներում հավասար մոտեցման պայմաններում։

Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, որի նպատակը Արցախից ազատվելն էր. Վազգեն Մանուկյան Նիկոլաթուրքերն են մեղավոր, որ պատերազմը սկսվեց ու տանուլ տրվեց ամենախայտառակ ձևով, առավելագույն կորուստներով․ Կարեն Վրթանեսյան Սևանա լիճը՝ տիեզերքից (լուսանկար) Ավտոտնակում կայանած «Opel Zafira»-ն այրվել է Նավալնին, ԵԽԽՎ-ն ու մեր ռազմագերիները․ ինչ կարող էր անել պատվիրակության ղեկավար Ռուբինյանը․ Արփինե Հովհաննիսյան Դա ահաբեկչական երկրի գործելաոճ է. Մարուքյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների հարցին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցն այցելել է Մոսկվա. պնդել է, որ ՀՀ-ում ՌԴ-ի դեմ ներքին գործընթացներ են սկսվել․ Mediaport Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ. ԱՀ ՄԻՊ զեկույցը Աներևակայելի է, թե ինչը կարող էր Գուրգեն Արսենյանին ստիպել դառնալ Նիկոլի նման ձախողակ-դավաճանի հաճախորդը. Սամվել Ֆարմանյան Իրանը պատրաստ է մասնակցել «Ադրբեջանի ազատագրված տարածքների վերակառուցմանը». Զարիֆ Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործերը կքննվեն մեկ վարույթում Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 21 հայի նկատմամբ Քանի դեռ Հայաստանը նույն թշնամու նկատմամբ չի գրանցել գոնե փոքր, բայց հաղթանակ որևէ հարթությունում, մեզ ոչ միայն չեն հարգելու, այլ նաև քարկոծելու են․ Վարդան Ոսկանյան Պետք է արժանին մատուցել մեր այն զինծառայողներին, ովքեր ստեղծված բարդ, անելանելի թվացող իրադրությունում շարունակում են պատվով կրել իրենց առաքելությունը. Տիգրան Աբրահամյան Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում. դեսպանություն Արցախի ՊԲ-ը հրապարակել է ևս 65 զոհված զինծառայողների անուններ Ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու համար Կորոնավիրուսով վարակվել է ևս 138 մարդ. գրանցվել է մահվան 5 նոր դեպք Եթե սահմանային հարցերը լուծվեն այսօրվա անթույլատրելի մոտեցումներով, ապա առաջ կգան վեճեր ու ընդհարումներ․ ՄԻՊ Ռեգինա Պրազյան ֆեյք էջը վարում է պատգամավոր Արփի Դավոյա՞նը, իսկ տեքստերը համակարգում է Աննա Հակոբյա՞նը. աղբյուրը պնդում է, իսկ կողմերը լռում են (տեսանյութ). Politik.am Վերջապես բացատրի՛ր, հասկանա՝ Արցախի հարցում ինչ ես ուզում և անում․ միջազգայնագետը Փաշինյանին կրկին հորդորել է զանգել Բայդենին «Ժողովուրդ». Հայկ Մարությանը հայտնվել է. նա եկել էր իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար «Փաստ». «Նախկինաֆոբիա». շարունակում են հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ Շուրջ 17 մլրդ դրամով ավելացվել են ոստիկանությանը ուղղվող միջոցները, ավելի քանի 9 մլրդ դրամով ավելացվել է վարչապետի ապարատի ծախսը․ տնտեսագետ Զարմացած և շատ զայրացած եմ, որ պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները չեն պահանջել դավաճանի հեռանալը դահլիճից. Քրիստինա Նազարյան «Փաստ». Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ Արտարժույթների փոխարժեքներն այսօր «168 ժամ». Ազատ անկում․ Նիկոլ Փաշինյանի առաքելությունը. բոլորի նշաձողը պետք է հասցվի իր նշաձողին Հանրապետության տարածքում կան մի շարք փակ ավտոճանապարհներ «Փաստ». Դավիթ Տոնոյանը փորձում է հանրային ընկալման մեջ իր հանդեպ բացասական վերաբերմունքը կոտրել «Հրապարակ». Հետպատերազմյան շրջանում ՔՊ-ն վերաբացում է իր գրասենյակները. Փաշինյանը մեկ ամիս ժամկետ է սահմանել «Փաստ». ԱԳՆ-ում արշալույսները խաղաղ չեն. հնարավոր է նաև նախարարի պաշտոնանկությունը Լույս չի լինելու Երևանում և 3 մարզում «Ժողովուրդ». Նոր գլխացավանք լրատվամիջոցների համար. կառավարությունը կհասնի իր նպատակին «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» հատում են բանականության սահմանները. կարևոր փորձություն է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել են համապատասխան օգնություն Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ Եթե սթափ ժողովուրդ ունենայինք, ապա մարդիկ էյֆորիայի մեջ չէին ընկնի ու նման իշխանություն չէին ընտրի. քաղաքագետ Ի՞նչ հիմքով էիք հայտարարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Էդուարդ Շարմազանով ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան Ո՞ւմ են ցանկանում տեսնել Հայաստանի հաջորդ ղեկավար (լուսանկար) Վազգեն Մանուկյանը վաղը կայցելի Արարատ քաղաք Օգնեք վերադարձնել մեր զինվորներին․ Նարիա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում Իրենք իրենց Վազգեն Սարգսյանի տեղն են դրել, բայց Վազգեն Սարգսյանի ոչ մի բանը չարժեն․ Սեյրան Օհանյանը՝ իշխանության մասին (տեսանյութ) Քրեական գործ կարելու պատրաստակամություն հայտնելը մի այիբ է, այն «գրագետ» կարելը՝ երկու. Ռոբերտ Հայրապետյան Հրդեհ վագոն-տնակում Պատրաստ ենք շարունակել մեր ընդհանուր շահերի ու արժեքների հիման վրա կառուցած համագործակցությունը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Moderna-ն հայտնել է, որ իր պատվաստանյութն արդյունավետ կլինի Covid-ի նոր տեսակների դեմ Քաղաքացիները լքում են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա է Աննա Հակոբյանը. Mediaport Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի հետ Փակ են Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները Աշխատում ենք՝ ՀՀ-ին և Ադրբեջանին հետկոնֆլիկտային աջակցության տրամադրման ուղղությամբ․ ԵԽ նախագահ Իշխանության ամբողջ քաղաքականությունը միտված է հետևյալին՝ չեղարկել Ցեղասպանության ճանաչման պահանջատիրությունը, հրաժարվել Արցախից․ քաղաքագետ (տեսանյութ) Լավրովը և Բորելը կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում ՃՈ ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզում․ հետախուզման մեջ գտնվող մեքենաներ են հայտնաբերվել (տեսանյութ) Գերմանիայի ՊՆ հատուկ չվերթով Երևան է տեղափոխվել մոտ 30 տոննա հումանիտար օգնություն Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են. Mediaport Երբ ձևակերպենք գործողությունների պլանը, չի դիմանա ոչ մի ապիկար իշխանություն. Կոմանդոսը ուղերձ է հղել Արցախի ՆԳ նախարար է նշանակվելու Կարեն Սարգսյանը. WarGonzo Հայտնի է, թե ինչ քրեական գործով է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հարցաքննվելու «Պահանջում ենք անհապաղ հեռանալ . սա է օրվա հրամայականը». «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հայտարարությունը Պետական գույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի Ի՞նչ իմաստ ուներ մի ողջ պատվիրակությամբ գործուղվել Ստրասբուրգ, երբ գերիների հարցը չկարողացան ներառել օրակարգում. Գոհար Մելոյան Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ հայ բեռնատարների վրա հարձակման մասին «ՏՈՐ»-երը մենք ձեռք էինք բերել, հաջորդ խմբաքանակը նույնպես պետք է ձեռք բերվեր․ Արտակ Դավթյան․ Hraparak.am Ագենտուրային հանում ե՞ն, հետքերը՝ վերացնո՞ւմ. Մարինե Սուքիասյան Ի՞նչ է արձանագրել «Գլորիա» կարի ֆաբրիկայում ԱԱՏՄ հերթական ստուգայցը (լուսանկարներ) Ինչպե՞ս կարելի է գոնե Արցախի հարցում չխոսել այն մարդկանց հետ, որոնք 30 տարի այդ գործընթացն առաջ են տարել. Սեյրան Օհանյան «Չելսի»-ն պաշտոնապես հեռացրեց Լեմպարդին Դպրոցի ուսուցիչներն աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել, չեն ցանկանում աշխատել Ռոմանոս Պետրոսյանի մտերիմի հետ Արդեն հիմա մուտքագրված բողոքները մակագրվում են 2022թ. փետրվար. իշխանական խմբակին չեն հետաքրքրում դատաիրավական բարեփոխումները, նրանց միայն մի բան է հետաքրքիր. փաստաբան Լարսը բաց է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված բեռնատարների թիվը նվազել է՝ հասնելով 500-ի Ավստրալիան 770 մլն դոլար կծախսի նորագույն սպառազինությունների մշակման համար ԵԽԽՎ նիստում Էդմոն Մարուքյանն ակցիա է իրականացրել՝ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակելու պահանջով (տեսանյութ) Ադրբեջանը ներպետական միջոցներով կփորձի ձգձգել գերիների հարցով իրավական գործընթացները. Սիրանուշ Սահակյան Ես քեզ՝ մանդատ, դու ինձ՝ ավտո. Politik.am «Ո՞րն է այժմ ձեր առաջ դրված հաջորդ հակահայկական նպատակը». Արա Աբրահամյանը դիմել է Փաշինյանին