Ադրբեջանցիները մտնում են Արցախի գյուղեր, ահաբեկում ու գերի վերցնում տեղի բնակիչներին. Մարտունու համայնքապետի դուստրը դիմում է Փաշինյանին ու Հարությունյանին

Ադրբեջանցիները մտնում են Արցախի գյուղեր, ահաբեկում ու գերի վերցնում տեղի բնակիչներին:
Մարտունի համայնքի ղեկավարի դուստր Մարիամ Բաբայանը գրել է.
«Նոյեմբերի 20-ին թշնամին ներխուժեց գյուղ, զինված մտան մեր տան բակ, հորս և եղբորս գերի վերցրին այնքան ժամանակով, մինչև եկավ նրանց հրամանատարը՝ Մուստաֆան»: Դիմելով Նիկոլ Փաշինյանին ու Արայիկ Հարությունյանին, երիտասարդ աղջիկը գրել է. «Փախստականի կարգավիճակը տվեցիք նվեր.. Գոնե հիմա իրավիճակին տեր կանգնեք, գոնե խաղաղ բնակչությանը բախտի քմահաճույքին մի թողեք»