Երևան, 24.Նոյեմբերի.2020, 00:00
ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ գերեվարված անձանց վերաբերյալ տեսանյութերի տարածումից Հայ-ռուս-ադրբեջանական կողմերի հայտարարությունը արժեք չունի. Սուրեն Սահակյան ՄԱԿ-ը պատրաստ է ՌԴ-ի հետ աշխատել ԼՂ-ում հումանիտար կարիքների գնահատման համար Լեռնային Ղարաբաղում 121 բնակավայր անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ Մատաղիսում ականի պայթյունից վիրավորվել են ռուս խաղաղապահ և ԱՀ ԱԻՆ 4 աշխատակից Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. նոր նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը Արտակ Զեյնալյանը հրապարակել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող 17 զինծառայողների անունները Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով ՌԴ-ում է․ նոր զարգացումներ․ Mediaport ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ է հայտարարում Պարզապես հեռացե՛ք, դուք ձախողել եք մեր հույսը, հնարավորությունն ու ապագան. ՀՀ նախագահի խորհրդականը՝ իշխանություններին

Մարսելի քաղաքային խորհուրդը Ֆրանսիային կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը

Մարսելի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ճանաչման վերաբերյալ, որով Ֆրանսիայի իշխանություններին կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը:

Մարսելի քաղաքային խորհրդում բանաձևը ներկայացվել է Միջազգային հարաբերությունների գծով փոխքաղաքապետի առաջարկով:

 

«Մինչդեռ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսն ենք թուրքական զինված ուժերի և սիրիական օժանդակների աջակցությունը վայելող ադրբեջանական զինված ուժերի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի և նրա հայ բնակչության դեմ, որին վերջ դրվեց նոյեմբերի 9-ին կնքված և հայ ժողովրդի մեծամասնության կողմից չընդունվող հրադադարի համաձայնագրով: Պատմական Հայաստանի արևելյան մասում գտնվող այս հողատարածքը միշտ բնակեցված է եղել հայ ժողովրդով: Հայերի ազատագրման կամքը կոտրելու նպատակով ԽՍՀՄ-ը 1921 թ.-ին հանդես եկավ տարածքը Ադրբեջանին կցելու ցինիկ նախաձեռնությամբ: 1988-ից ԽՍՀՄ-ի խարխլումը մղեց դաշնային հանրապետություններին հռչակել իրենց անկախությունները»,- ասված է բանաձևում:

Քաղաքային խորհուրդը նշել է, որ հանրաքվեի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որին դարեր շարունակ նրա բնակիչներն անվանում են Արցախ, հռչակեց իրեն որպես անկախ Հանրապետություն, իսկ դրան հաջորդեց այն, որ Ադրբեջանն անխնա պատերազմ սկսեց ավելի քան 95% հայերով բնակեցված այս տարածքի դեմ, որից սակայն պարտված դուրս եկավ:

«Միջազգային հարթակում ստեղծվեց Մինսկի խումբը, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները՝ փորձելու գտնել խաղաղ լուծում՝ ցավոք ապարդյուն։ 2016-ի, ինչպես նաև 2020թ հուլիսի հարձակումներից հետո մենք ականատեսն ենք Ադրբեջանի զինված ուժերի նոր ագրեսիայի, որի թիրախ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը և պատմական ժառանգությունը: Ապավինելով Էրդողանի կառավարության անսասան աջակցությանը, Ադրբեջանը մեզ ստիպում է տեսնել, որ «1915-ի ոգին», որով կազմակերպեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, դեռ շարունակում է գործել: Բազում վկայություններ կան միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումների մասին. անխտիր թիրախավորվել են ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը՝ լայնորեն գործածելով արգելված զենքեր, ներառյալ կլաստերային զինամթերք: Մենք չենք կարող ընդունել պատերազմական այս հանցագործությունները»,- նշված է Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևում:

Քաղաքային խորհրդի անդամներն ընդգծում են, որ Ֆրանսիայի բարոյական պարտքն է անվերապահ դատապարտել այս ռազմական ագրեսիան:

«Մարդկային և ժողովրդավարական արժեքներին հավատարիմ Մարսելը միշտ կապված է եղել թե Ֆրանսիայի և թե ողջ աշխարհի հայերի հետ: Բարբարոսության առջև նրանք միշտ կանգնած են եղել իրենց համաքաղաքացիների կողքին: Ֆրանսիան և միջազգային հանրությունը պետք է համախմբվեն Արցախի Հանրապետության ճանաչման համար, որպեսզի վերջապես հաստատվի կայուն խաղաղություն և ապահովվի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության պաշտպանությունը: Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների կողմից վերջերս ստորագրված հրադադարից անդին, մենք Ֆրանսիայի կառավարությանը կոչ ենք անում շարունակել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում և գտնել տևական լուծում, որպեսզի Արցախը շարունակի մնալ հայկական»,- հայտնել են խորհրդի անդամները, նշելով, որ սրանք են այն պատճառները, որոնք մղում են քաղաքային խորհրդին առաջարկել ընդունել բանաձևը:

 

Մարսելի քաղաքային խորհրդի անդամները Ֆրանսիային կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետությունը:

«Այս ճանաչումը կոչված է լինել նրա բնակչության անվտանգության ու տարածաշրջանային կայունության գրավականը և կդառնա խաղաղության վերջնական համապարփակ համաձայնագրի մի մասը, որի երաշխավորներից մեկը կլինի մեր երկիրը»,- նշված է բանաձևում:

«Հացադուլին միանալ է ցանկանում ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը». Գեղամ Մանուկյան Որևէ լավ բան չեմ սպասում, բայց գնահատականներ չեմ կարող տալ. Վաչե Գաբրիելյան. Hraparak.am Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թվաքանակը հատեց 2000-ի սահմանը Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ մեղավոր է, միևնույն ժամանակ չընդունեց մեղադրանքները. «Մեդիա պաշտպան» Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյարիտուի առաջարկ-միջնորդությունը ԼՂ վերաբերյալ Մայրաքաղաքում կրկին աղբամաններ են վնասվել ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ գերեվարված անձանց վերաբերյալ տեսանյութերի տարածումից Ներկայիս իշխանություններն ամբողջությամբ սպառել են իրենց, հույսներս Ռուսաստանն ու միջազգային կառույցներն ու կազմակերպություններն են. Տիգրան Աբրահամյան «Ժողովուրդ». Ինչպես փորձաքննության ենթարկել 11 հազար վիրավոր զինվորի. դատախազության շուրջ խռովություններ են առաջացել Որդիս մեր դաշնակցական կամավորների հետ նոր միայն վերադարձավ Արցախի հյուսիսային սահմանագծից՝ իրական մարտական հերթապահությունից. Գեղամ Մանուկյան «Հրապարակ». Լևոնականների՞, թե՞ Արմեն Սարգսյանի թեկնածու Հայկական դրամը գլորվում է անդունդը. արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի հրաժարականին կարող են հասնել միայն 2021-ի մայիսին. մանրամասներ Հայ-ռուս-ադրբեջանական կողմերի հայտարարությունը արժեք չունի. Սուրեն Սահակյան «Հրապարակ». Դավիթ Տոնոյանի «կադրերն» ահուսարսափի մեջ են. վստահ են, որ հաշվեհարդար է լինելու Վթարի պատճառով ջուր չի լինելու «Փաստ». «Վիզա» տրամադրել մերժում են նաև պատգամավորներին Լույս չի լինելու Երևանում և 5 մարզում «Ժողովուրդ». Ում է ընտրել ռուսական էլիտան՝ որպես վարչապետի թեկնածու «Հրապարակ». Հերթը Բադասյանինն է. ով է հավանական փոխարինողը Եթե իշխանությունը կարդար այս գիրքը, հրաշալի պատկերացում կկազմեր, թե ինչպես են հայրենիք սիրում, հող նվաճում և բանակցություններ վարում. Ալեքսանդր Կոչուբաև Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 2 օրից քիչ. Կարեն Բեքարյան Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունն աշխատում է Լեռնային Ղարաբաղում արտակարգ տեղակայման ուղղությամբ Գերի ընկած մեր հայրենակիցների մասով պատրաստել եմ նամակ՝ ուղղված ԵԽ գլխավոր քարտուղարին. Արփինե Հովհաննիսյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդհատել է գաղտնի այցը և այս պահին վերադառնում է Հայաստան. Mediaport Հայ-ադրբեջանական նոր սահմանին ամրաշինական աշխատանքներ պիտի արվեն, ինչը միլիոնավոր դոլարների ծախս է. Կարեն Վրթանեսյան Փաշինյանը փորձում է աղմկահարույց պաշտոնանկություններով երկարացնել իր իշխանության կյանքը․ չի ստացվի, քանզի գլխավոր մեղավորը հենց ինքն է․ Արման Աբովյան ԿԽՄԿ-ի հայտարարությունը` անհայտ կորած զինծառայողների և ռազմագերիների վերաբերյալ Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցում մատուցվել է պատարագ` ի հիշատակ արցախյան պատերազմում նահատակվածների Տավուշի մարզի 4 սահմանապահ գյուղերում ռմբաստարաններ են կառուցվել ՄԱԿ-ը պատրաստ է ՌԴ-ի հետ աշխատել ԼՂ-ում հումանիտար կարիքների գնահատման համար Կոչ եմ անում միանալ Ն. Փաշինյանի հրաժարականը պահանջելու նախաձեռնությանը, ոտքի կանգնել և փրկել Սյունիքն ու Հայաստանը հետագա վտանգավոր իրադարձություններից. Գորիսի ավագանու անդամ Ավտովթար Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած Փաստորեն, հեղափոխությունն իրենց գրպանն են գցել ու ամեն ինչ սուտ էր. քաղաքագետ «Թուրքիան պատրաստվում է ավելի շատ գրոհայիններ ուղարկել Ադրբեջան»․ ամերիկացի լրագրող Ֆրանսիան ներդնում է ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության համակարգ Տիկի՛ն Լենա Նազարյան, հրավիրում եմ Ձեզ բանավեճի՝ տեղում պարզելու՝ այդ մեղադրանքներից քանիսը դեռ չեք իրականացրել. Արփինե Հովհաննիսյան Լավրովը Հորդանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը «Ազգային Ժողովի ամբիոնի խոսափողն ավելի լուրջ և խորը պատկերացումներ ունի Արցախյան հիմնախնդրի մասին, քան սույն, ժողովրդի հաշվին այլևս լավ «դզված» մանդատավոր տիկինը». Արմեն Աշոտյան Մատաղիսի շրջանում ականի պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Թուրքը Բերդաշենից 6-ից 8 կմ ներքև է, իմ հողատարածքում էլ 200 մետր խախտում են արել․ Բերդաշեն գյուղի բնակիչ Այսուհետ սա է լինելու մեր անձնագիրը՝ ազգային աղետի ու խայտառակության վկայականը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Պուտինը ՀՀ գազի և նավթի մատակարարման մասին պայմանագրում փոփոխությունների վավերացման մասին օրենք է ստորագրել Լեռնային Ղարաբաղում 121 բնակավայր անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ Ինչո՞վ էին մտածում մարդիկ այն ժամանակ, երբ Շուշիի ազատագրման օրը նրանք ցնծում էին, որ դատապարտվում էին Շուշին ազատագրողները. Սերգեյ Յարմալոյան Մատաղիսում ականի պայթյունից վիրավորվել են ռուս խաղաղապահ և ԱՀ ԱԻՆ 4 աշխատակից Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման շուրջ. Reuters Ենթադրում եմ՝ մտածել է այնպես անի, որ Ադրբեջանի ժողովրդի համար ամբողջությամբ ընդունելի լուծում լինի. Արփինե Հովհաննիսյան Ի՞նչ են մտածում Հայաստանի և Արցախի իշխանությունները, ովքե՞ր են վերահսկում, ապահովում արցախցիների անվտանգությունը Տիգրան Աբրահամյան Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. նոր նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը Իրականում ինչո՞ւ 2018 թվականի հայտնի ներկայացման շրջանակներում կալանավորվեց նախագահ Քոչարյանը. Արմեն Ասատրյան Նիկոլ Փաշինյանի կողմից սոցապնախարար նշանակված Մեսրոպ Առաքելյանին հեռացրել են ՎՏԲ բանկից՝ «ատկատներով» վարկեր ձևակերպելու համար. Mediaport Այսօր երկիրն անտերության է մատնված, առանց ղեկավարի առաջ ենք գնում. Մանուել Մանուկյան (տեսանյութ) Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ Քուվեյթի ազգային պատվիրակությունը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Սեյրան Օհանյանին, Ալիևի հետ միասին, հետապնդում է նաև Նիկոլ Փաշինյանը․ Արթուր Ղազինյան Ադրբեջանում հայտնված հայ գերիների թիվը գերազանցում է 100–ը. իրավապաշտպան Ադրբեջանական զինված ուժերը փորձում են տեղակայվել Բերդաշեն գյուղում՝ չնայած, որ այն չի ներառվում Ադրբեջանի տիրապետության տակ անցնող 6 գյուղերի ցանկում․ WarGonzo «Ամենևին չեմ կասկածում, որ Ջալալի կոորդինատները փոխանցվել է որոշ մարդկանց կողմից»․ Գառնիկ Իսագուլյան «Դուք տապալել եք ամեն հնարավորը, արժանապատվորեն հեռացեք». Կարպիս Փաշոյան Որդեկուրույս ծնողներին վիրավորող բոլոր տականքներին գտնելու ենք, բոլոր ստոր ֆեյքերին և ուղեղները թափածներին․ Մանուել Մանուկյան (տեսանյութ) Դեպի Հայաստան բնական գազի, նավթամթերքի ու չմշակված բնական ալմաստի մատակարարումների համաձայնագրում փոփոխություններ անելու օրենքը ՌԴ նախագահը ստորագրել է. Armeniasputnik.am «Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում. 3 պատգամավոր արդեն հեռացել են․ Mediaport Կա՛մ իշխանության մաս կազմող գործիչները պետք է խոսեն, կա՛մ կիսեն Փաշինյանի հետ ճակատագրական սխալի պատասխանատվությունը. Էլինար Վարդանյան Արտակ Զեյնալյանը հրապարակել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող 17 զինծառայողների անունները Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում. Շաքե Իսայանը՝ Սոֆյա Հովսեփյանին Գերմանիայում անհայտ անձը հրաձգություն Է կազմակերպել Մեքենհայմի փողոցներում «Լազարեւյան ակումբ». Հավաքված շուրջ 10 միլիոն ռուբլին կծախսվի Արցախի ժողովրդին օգնելու համար Ահաբեկչության սպառնալիքը իրական է Հարավային Կովկասում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով ՌԴ-ում է․ նոր զարգացումներ․ Mediaport Բաքվի դատարանը որոշել է կալանավորել Սեյրան Օհանյանին ցեղասպանության մեղադրանքով․ Տիգրան Քոչարյան «Իմ Քայլի ոչ մի պատգամավոր ու ներկա կառավարության ոչ մի անդամ չպետք է լքի Հայաստանի տարածքը» ՄԻԵԴ-ը բավարարել է 17 հայ ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցի կիրառումը Փաշինյանը հանդիպել է Սամվել Ալեքսանյանի, Արսեն Ղազարյանի, Խաչատուր Սուքիասյանի և այլ գործարարների հետ (լուսանկարներ) ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից Մանե Թանդիլյանը՝ Արցախի սոցապ նախարա՞ր Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել հասարակայնության ներկայացուցիչների հետ