Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել. Sputnik Արմենիա
Հայատանի տարածքում ընկած ռուսական ուղղաթիռը ենթադրաբար խոցել են Նախիջևանի կողմից։
Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիա-յին հայտնել է ռուսական ուժային կառույցների աղբյուրը:
«Ենթադրաբար ռուսական ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի կողմից։ Նա ընկել է Հայաստանի տարածքում», - ասել է մեր աղբյուրը։
Նշենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ։