ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրավված վառելիքը
Ամերիկյան իշխանությունները վաճառել են մոտ 1․1 մլն բարել իրանական բենզինը, որը նախատեսված էր Վենեսուելայի համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։ Վառելիքի այդ խմբաքանակի համար Վաշինգտոնը կստանա ավելի քան 40 մլն դոլար։ Նշվում է, որ վառելիքի առգրավման հրամանն ԱՄՆ դատարանը տվել էր ընթացիկ տարվա օգոստոսին։
Գումարը կփոխանցվի Պետությունների կողմից հովանավորվող ահաբեկչության զոհերի օգնության ամերիկյան հիմնադրամին։
Արդարադատության նախարարությունից հայտնել են նաև, որ առգրավել են նաև հրթիռային և այլ տեսակի իրանական զենքի երկու խմբաքանակ։ Դրանք ամերիկացի զինվորականների կողմից վերահսկողության տակ էին առնվել Արաբական ծովում, 2019 թվականի նոյեմբերին և 2020 թվականի փետրվարին։