Մինչև ե՞րբ մենք պետք է փակենք մեր աչքերը թուրքական էքսպանզիոնիզմի վրա. ինչո՞ւ սանկցիաներ չենք կիրառում Թուրքիայի նկատմամբ». Վալերի Բուայե
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում թուրքերը հարձակում են գործում ոստիկանների վրա, և կից կատարել է հետևյալ գրառումը.
«Թուրքերը Վիեննայում հարձակվում են ոստիկանների վրա և ցանկանում հետապնդել հայերին, ինչպես անում էին 1915 թվականին: Մինչև ե՞րբ Ֆրանսիան պետք է չեզոք մնա: Մինչև ե՞րբ մենք պետք է փակենք մեր աչքերը թուրքական էքսպանզիոնիզմի վրա: Ինչի՞ն ենք սպասում և ինչու՞ սանկցիաներ չենք կիրառում Թուրքիայի նկատմամբ»: