Երևան, 25.Նոյեմբերի.2020, 00:00
Լուրեր են պտտվում, որ Բերձոր համայնքը նույնպես կանցնի թշնամուն. Քաշաթաղի վարչակազմի աշխատակից Վարազդատ Կարապետյանը վայր է դնում մանդատը և անցնում է պետական այլ աշխատանքի Որքան երկար է ձգվում իշխանության անորոշությունը, այնքան ավելի դժվար է լինելու գործողների համար՝ հեռանալ հանդարտ ռեժիմում․ Արմեն Գևորգյան Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական ԱԺ խորհրդի նիստին որոշվեց Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու միջնորդություն ուղարկել Սահմանադրական դատարան Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել Է Բաքու և Երևան ՌԴ պատվիրակության այցի արդյունքները ԱԺ խորհուրդը քննարկում է Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու հարցը Տիգրան Խաչատրյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է գրել Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթն իրավական ուժ չունի․ ԲԴԽ նախկին անդամ Հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերված գումարն օգտագործվել է ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով. Ֆիննախ

Չի կարող լինել զիջում, որևէ առավելապաշտական մոտեցում, որը լսում ենք Ադրբեջանից․ ՀՀ ԱԳՆ (տեսանյութ)



ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել CNN-ի Amanpour հեռուստածրագրին՝ անդրադառնալով ադրբեջանաթուրքական ագրեսիային Արցախի նկատմամբ, շեշտադրել Ադրբեջանի կողմից էթնիկ հողի վրա խաղաղ բնակիչների մարդասիրական իրավունքների ոտնահարմանը և հիմնախնդրի լուծման պայմաններին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․

«Քրիստիան Ամանպուր. Այսօր երկու երկրների արտգործնախարարները հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ փորձելով հաստատել հերթական հրադադարը: Բացառիկ հարցազրույցով այժմ ինձ կմիանա այդ հանդիպումից նոր վերադարձած Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Բարի գալուստ մեր ծրագիր: Կարո՞ղ եմ Ձեզ հարց ուղղել. արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Ձեզ հղած ուղերձն այն էր, որ դեռևս հրադադարի հաստատման հույս կա։

Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Քարտուղար Պոմպեոյի ուղերձը այս հակամարտության խաղաղ կարգավորման միջազգայնորեն ճանաչված միջնորդական ձևաչափը ներկայացնող երեք համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ուղերձի մեկտեղումն է առ այն, որ պատերազմը պետք է դադարեցվի, ագրեսիան պետք է դադարեցվի, հրադադար պետք է հաստատվի, և այնուհետև մենք կշարժվենք առաջ: Սա է հենց այն ուղերձը, որը մենք կիսում ենք և աջակցում։

Քրիստիան Ամանպուր. Դուք այդպես եք ասում: Ձեր գործընկերը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ում, իհարկե, մենք հրավիրեցինք այս ծրագրին, բայց նա չկարողացավ միանալ մեզ, նա պնդում է. «Խաղաղություն հաստատելու միակ ճանապարհի հիմքում պետք է ընկած լինեն ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը։ Պետք է վերջ դրվի հայկական ապօրինի օկուպացիային, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»: Դուք պատրա՞ստ եք գնալու այդ զիջմանը:

Զոհրաբ Մնացականյան. Մենք չենք խոսում զիջումների մասին, մենք խոսում ենք հիմա հրադադարի ռեժիմի հաստատման և խաղաղ գործընթացին վերադառնալու մասին: Այժմ, երբ խոսքը գնում է Արցախի ապագայի մասին, պետք է նշեմ, որ այս հակամարտությունը մարդկանց մասին է, Արցախի մեր հայրենակիցների մասին է: Հայերը մշտապես դիմակայել են Ադրբեջանի գերիշխանությանը ենթարկվելուն։ Սա է եղել ամբողջ պատմությունը: Այս ամենը մեր ժողովրդի մասին է, ովքեր ենթարկվում են ռմբակոծման, հրետակոծման և հրթիռակոծման: Այս հիմնահարցի առանցքում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությունն է: Մենք պնդում էինք, որ պետք է գտնել այս հակամարտության խաղաղ կարգավորումը, որը պետք է հասցեագրի մեր հայրենակիցների անվտանգությունը, իսկ Արցախի կարգավիճակը և մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը, որը միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար սկզբունք է, պետք է անհապաղ կյանքի կոչվեն։

Արցախի մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատության, արժանապատվության, ապահովության և անվտանգության մեջ: Դա է ընկած այս հակամարտության առանցքում։ Այն ամբողջությամբ մարդկանց մասին է։ Հակամարտության մասին չէ։ Դա մարդկանց իրական կյանքերի մասին է։ Հենց այս պահին, երբ մենք զրուցում ենք, երբ մենք այստեղ ենք՝ Վաշինգտոնում, երբ մենք փորձում ենք հասնել հրադադարի ուղերձի, խաղաղ կարգավորմանը վերադառնալու ուղերձի հետագա ամրապնդմանը, այստեղ ընթացող հանդիպումներից դուրս գալուց անմիջապես հետո Հայաստանից և Արցախից լուրեր էի ստանում առ այն, որ քաղաքացիական բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին ենթարկվում են հուժկու հրթիռակոծման ադրբեջանական ուժերի կողմից: Զոհվում են խաղաղ բնակիչներ: Քաղաքացիական, հումանիտար իրավիճակը օրհասական է: Եվ սա այլևս չպետք է տեղի ունենա:

Քրիստիան Ամանպուր. Հասկանում եմ, որովհետև մենք հետևում էինք այդ իրավիճակին, և այդ իսկ պատճառով հրավիրել ենք Ձեզ: Ամեն ինչ վերաբերում է մարդկանց, այդպես չէ՞: Դա չի վերաբերում պաշտոնյաներին, ովքեր նստած են իրենց պալատներում կամ շրջում իշխանական սրահներով, դա մշտապես վերաբերում է մարդկանց։

Զոհրաբ Մանցականյան. Միանշանակ։

Քրիստիան Ամանպուր. Ուզում եմ Ձեզ հարցնել հետևյալը. Դուք հենց նոր ասացիք, որ Արցախն էթնիկ առումով պատկանում է այնտեղի ձեր ժողովրդին։ Բայց ՄԱԿ-ը հայերին անվանում է օկուպացիոն ուժ։ Տեսեք, 1993թ., ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ բանաձևերի, պահանջվում էր, ինչպես, այսպես կոչված, այդ օկուպացիոն ուժերի անհապաղ դուրսբերումը։ 2008թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հիմնախնդրի վերաբերյալ բանաձև ընդունեց, որում ճիշտ նույն կոչն էր։ Եվ 2008թ. Գլխավոր Ասամբլեան վերահաստատեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսպիսով, սա ակնհայտորեն պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով: Այդպես է գրված սևով սպիտակի վրա, բայց, միաժամանակ, ինչպես տեսնում եք, գրված է նաև ձեր ժողովուրդի անվտանգության և այլ իրավունքների մասին։ Քանի որ դուք շատ վճռական եք ձեր խոսքերում, կա՞ հնարավորություն, որ դուք և Ադրբեջանը միասին լուծեք այս խնդիրը։ Քանի որ մինչ օրս հաստատված բոլոր հրադադարի ռեժիմները մոտավորապես մեկ օր անց խախտվել են:

Զոհրաբ Մանցականյան. Գերազանց դիտարկում եք անում։ Եթե մենք հետին հայացք ենք նետում 1993թ․-ին, ապա շատ կարևոր դիտարկում կա այդ ամենի հետ կապված։ 1992թ.-ից մինչև 1993թ. մենք շատ վտանգավոր իրավիճակի առջև էինք կանգնած, երբ նեղ արահետ էր թողնվել Արցախի հայերին այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի մնացյալ մասը օկուպացված էր ադրբեջանական ուժերի կողմից, իսկ այդ շրջանների բնակչությունը ենթարկվել էր էթնիկ զտումների և բռնի ուժով դուրս հանվել իրենց տարածքներից։ Հետագա զարգացումներն այնպես դասավորվեցին, որ Արցախի հայերը ի զորու եղան պաշտպանվելու, լինելու շատ վճռական իրենց կյանքը պաշտպանելու հարցում։ Նրանք անվտագության գոտի ստեղծեցին, և այսօր պարզ երևում է, որ եթե այս գոտին չլիներ, հնարավոր է նրանք կրկին ենթարկվեին էթնիկ բնաջնջման, քանի որ այդ վտանգին մշտապես առերեսվել են։ Մենք բարեխղճորեն բանակցում ենք, որպեսզի գտնենք Արցախում մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի դրսևորման եղանակը, գտնենք խնդրի կարգավորումը։ Սա մեր հանձնառությունն է, և մենք շարունակելու ենք աշխատել այս նպատակի իրագործման ուղղությամբ։

Քրիստիան Ամանպուր. Լավ, այն ինչ հիմա դուք ներկայացրիք միջազգային և Միացյալ Նահանգներում լայն տարածում ունեցող հարթակով, ձեր հանձնառությունն էր, բայց խնդիրն այն է, որ ձեր վարչապետն Արցախում էր, կարծում եմ՝ օգոստոսին, ավելի ստույգ անցյալ տարի օգոստոսին, շատ ազգայնական կեցվածքով, միգուցե դա իր ոճն է, բայց նա, օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը, մղեց ամբոխին անընդմեջ վանկարկել «Միացում Հայաստանի հետ» նախադասությունը։ Արդյո՞ք դա է ձեր քաղաքականությունը:

Զոհրաբ Մանցականյան. Սա այն աղավաղումն է, որին մենք անդրադարձել ենք և որին մենք բախվում ենք մեկ տարի շարունակ. սա բառերը գլխիվայր անելու, աղավաղելու և խեղված ներկայացնելու փորձ է։ Վարչապետը խոսում էր Արցախի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման, երաշխավորման գործում Հայաստանի դերի մասին: Աշխարհում չկա այլ ուժ, որը կարող է դա անել կամ արել է։ Վարչապետը խոսում էր Հայաստանի զարգացման, բարեփոխման ճանապարհի մասին, և նա վերահաստատում էր, որ Հայաստանը անտարբեր չի լինելու Արցախում իր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ: Վարչապետն այս երկու տարիների ընթացքում և այդ ելույթում անընդհատ խոսում էր փոխզիջման վրա հիմնված խաղաղ հանգուցալուծման մասին: Այսպիսով, այս բառերը կտրված են համատեքստից և արհամարհվում է այն հիմնարար կետը, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա, և հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Եվ սա է Հայաստանի ուղերձը, որը հետևողականորեն կրկնվում է այս երկու տարիների ընթացքում:

Քրիստիան Ամանպուր. Դա այն է, ինչ մարդիկ ուզում են լսել՝ խաղաղություն, փոխզիջում, դիվանագիտություն և ոչ թե այսպիսի պայքար, որին ականատես ենք լինում հենց հիմա: Ուստի, դուք ասու՞մ եք, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Արցախը Հայաստանին միավորելը չէ:

Զոհրաբ Մանցականյան. Մենք խոսում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որով կիրացվի նրանց ազատ կամարտահայտումը՝ առանց սահմանափակումների: Հիմա, այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ անհնար է ենթարկեցնելը, անհնար է գերակայություն հաստատելը: Որևէ կերպ թույլ չենք տալու մեր հայրենակիցների էթնիկ զտման վտանգը, որին իրենք կրկին բախվում են. ժողովուրդը պետք է վճռի իր ճակատագիրը, և նրանք էլ կորոշեն իրենց անկախությունը, որը պետք է հարգվի։ Սա է լուծման ճանապարհը։ Ինչ վերաբերում է փոխզիջմանը, մենք պետք է շատ հստակ լինենք. չի կարող լինել որևէ զիջում, որևէ առավելապաշտական մոտեցում, որը մենք լսում ենք Ադրբեջանից: Դա պետք է դադարեցվի:

Քրիստիան Ամանպուր. Պարոն նախարար, շատ շնորհակալ եմ մեզ միանալու համար: Կրկին, հույս ունեի հյուրընկալել նաև Ադրբեջանի արտգործնախարարին, ով այսօր չկարողացավ միանալ մեզ:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն»։

Սրանով մենք ոչ միայն համակերպվում ենք ադրբեջանի կոշիկները մեր մեջքին սրբելու հետ՝ այլեւ հենց Նիկոլ Փաշինյանի և յուր կապիտուլացիան պաշտպանող թիմի․ Սարհատ Պետրոսյան Լուրեր են պտտվում, որ Բերձոր համայնքը նույնպես կանցնի թշնամուն. Քաշաթաղի վարչակազմի աշխատակից ՀՀ ԱԺ-ն պետք է սահմանադրական ճանապարհով ապահովի ձախողված կառավարության հրաժարականը վարչապետի գլխավորությամբ, նախաձեռնի անցումային կառավարության ձևավորումը. «Ժառանգություն» ԿԽՄԿ-ն հերքում է գերիների փոխանակման մասին իմքայլական պատգամավորի հայտարարությունը. գերիների փոխանակման գործընթաց տեղի չի ունեցել. ArmeniaSputnik.am Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց Մեզ դիմադրելու ուժ տալիս էր հաղթանակը, հիմա՝ չգիտեմ. դրսում սովորող երեխեք ջան, ուժեղ եղեք. Գայանե Ավետիսյան (լուսանկարներ) Մի հերոսի պատմություն․ Ժոռա Թարզյանը կրկին քայլել է սովորել (տեսանյութ) Ըստ այս ստահակների, անհետ կորածների ծնողները պետք է երկու տարի սպասեն, այնուհետև դատական կարգով ճանաչեն, որ իրենց զավակը անհետ կորած է և հետո նոր կարողանան դառնալ հիմնադրամի շահառու․ Ն․ Մանթաշյան Ահա թե ինչու է անընդհատ ձգձգվում անհետ կորած զինվորների խնդիրը․ Լևոն Բարսեղյան էս երիտհայեր կոչվող բանդան ձգձգում ա անհետ կորածների թեման, որ ողջ բեռն ընկնի գալիք իշխանությունների վրա. Արմեն Ասատրյան Հացադուլին միանալու որոշում է կայացրել նաև 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը. Գեղամ Մանուկյան Էս անհայրենիքների կույտը թքած ունի, որ հենց էս պահին Բաքվի բերդում հայ զինվորը կտտանքների է ենթարկվում. Սերգեյ Յարմալոյանը՝ իշխանություններին Բերման է ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը. Ռուբեն Մելիքյան Իշխանությունները կրկին ձեռքերը լվանում են՝ պոպուլիստական քայլերով. Լարիսա Ալավերդյանը՝ գերիների և անհայտ կորածների մասին Էդմոն Մարուքյանը դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման Կոմիտեի նախագահին Հադրութն ավելի շատ ռազմական կորուստ էր, քան քաղաքական. քաղաքում դիվերսանտներ կային հայկական համազգեստով, հայերեն էին շփվում. Սեմյոն Պեգով ԼՂ-ում խաղաղապահ առաքելությունը չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ․ Կրեմլի արձագանքը՝ Թուրքիային Վարազդատ Կարապետյանը վայր է դնում մանդատը և անցնում է պետական այլ աշխատանքի ՊՆ-ն հերքում է Օնիկ Գասպարյանի հրաժարականի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները Մոռացել են, որ կորյուններ առյուծներն են ծնում, իսկ վիրավոր առյուծներն ամենավտանգավորն են․ Կարին Տոնոյան «Առաջին իսկ օրից շիմպանզեն ամեն ինչ արեց Մոնթեին նմանվելու համար». Թամարա Հովհաննիսյան Նախարարին դիմավորել են հրաժարականի դիմումներով․ Yerevan.Today ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ խումբ կուղարկի ԼՂ մարդասիրական առաքելություն իրականացնելու համար ԱԴԾ-ն կանխել է ահաբեկչական գործողությունները Մոսկվայի տարածաշրջանում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն Նիկոլ Փաշինյանը չի ընդունել՝ խնդրելով սպասել մինչև դեկտեմբերի վերջ․ Mediaport ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը Եթե առաջիկայում Փաշինյանի հրաժարականի պահանջի հանրային ճնշումը չմեծանա, ապա այս կառավարությունը կարող է վերափոխվել ժամանակավոր-երկարատևի. Մարինե Սուքիասյան Իսրայելն ավիահարվածներ է հասցնում Դամասկոսին Վերջին տասնօրյակում կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևանում և Կոտայքի մարզում Որքան երկար է ձգվում իշխանության անորոշությունը, այնքան ավելի դժվար է լինելու գործողների համար՝ հեռանալ հանդարտ ռեժիմում․ Արմեն Գևորգյան «Իրականում ոչ մի 20-30.000-անոց զորք չի փրկվել». Հայկ Մարտիրոսյան Շուշիի ազատագրման օրը Նախագահ Քոչարյանի դատն էր, Քարվաճառի հանձնման օրը` Մոնթեի ծնունդը․ Արա Վարդանյան Երեւի ժամանակն է, որ կամավորներով հավաքվեն ու սկսեն նախ պետությունը սարքել, հետո մի վարչապետացու էլ հաստատ կգտնեն նրանք, ում պետք է, որ պետությունը լինի․ Աղասի Ենոքյան Սեփական հայրենիքը չճանաչելու, պոռոտախոսության և մորթապաշտության արդյունքում Հայոց Միջնաբերդ Քարվաճառը էսօրվանից Ադրբեջան է․ Վարուժան Գեղամյան Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում իրականացվելու է էլեկտրաշչակների փորձարկում «Պատրոն» Դավոն Վիեննայում առանձնատուն է նվիրել Դավիթ Տոնոյանին․ Mediaport Այ հողատու, քեզ ո՞վ է իրավունք տվել հայ հասարակության անունից ասել, թե նման պայմաններով արձանագրության ստորագրումն այլընտրանք չուներ․ Էդուարդ Շարմազանով Սփյուռքի 15 հայկական կառույցներ հանդես են եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կորոնավիրուսի թվերը կրկին աճում են. 1563 դեպք 1 օրում Mediaport-ը բացառիկ լուսանկար է հրապարակել Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից Արդարադատության և էկոնոմիկայի փոխնախարարներն ազատվել են աշխատանքից Բենզինը թանկացել է 50 օր որդուց որևէ լուր չունեցող մայրը զանգ ստացավ իր որդուց` տղան ողջ էր ու առողջ․ Արմեն Մուրադյան Արտարժույթների փոխարժեքներն այսօր Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական «Ժողովուրդ». Ծնողները դժգոհ են մնացել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից ԱՀԿ-ն հայտնել է մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճի մասին 36 ժամ ջուր չի լինելու Երևանի որոշ հատվածներում «Ժողովուրդ». Քարվաճառն այսօր կհանձնվի. զորքերը երեկ վերջին անգամ լուսանկարվել են «Հրապարակ». Արցախում ինֆորմացիոն բլոկադա է․ պատերազմից հետո կտրուկ վատացել է ինտերնետ և հեռախոսային կապը «Հրապարակ». ՊԵԿ-ի ցածր և միջին օղակի աշխատակիցներին պարգևավճար են տվել, որ մտքներով չանցնի դուրս գալ փողոց Սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ «Ժողովուրդ». Անհրաժեշտ է մոռանալ «թավիշը». մանրամասներ «Իմ քայլի» հանդիպումից «Հրապարակ». Սյունիքի սահմանի երկարությունը 60-70 կիլոմետրով ավելացել է Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում կատարվելիք գործողությունների համար Գոնե հիմա գործ անեն, 1000 ու մի հարց կա, ընդդիմադիրների գլխին սարքելով են զբաղված․ Սևակ Հակոբյան Արփի Դավոյանի հետևից անցորդներն ամբողջ ուժով բղավում էին՝ դավաճան. Աննա Հակոբյան Զատուլինը գնահատել է Արցախի ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևի ընդունման հետևանքները Արցախը հանձնել և Հայաստանը կործանել է մեկ մարդ, և այդ մեկ մարդը դու՛ ես. Էդգար Ղազարյան Թուրքական լիրան կրկին արժեզրկվում է «Գերության մեջ գտնվող մեր երեխեքով զբաղվող չկա, զոհված հազարավոր տղերքի դիակներ չկան. ի՞նչ են անում հողատուները. պատգամավորական մանդատից են զրկում Գ. Ծառուկյանին». Երվանդ Վարոսյան Սրբավայրն ամեն դեպքում պետք է պահպանվի. ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչը՝ Դադիվանքի ապագայի մասին Ո՞ւր են մեր պետական կառույցները. ինչո՞ւ է մեր քաղաքացին միայնակ թշնամու դեմ. Թագուհի Թովմասյան Կարելի է, չէ՞, ուսումնասիրել՝ վերջին 25 տարում ովքե՞ր են կարողացել ամենաարդյունավետը բանակցել Ալիևների հետ. բանակցողին պետք չէ պաշտոն տալ, այլ օժտել բանակցային լիազորություններով․ Արսեն Ջուլֆալակյան Ռուսաստանը ակնկալում է, որ միջազգային կազմակերպությունները կմասնակցեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Պուտին Ֆրանսիան ներդնում է ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ. Լաքոտ Ոստիկանության բաժիններում Արցախից բերված զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ) Ի՞նչ են գրելու արցախյան ազատագրական պայքարի մասին, որ թուրքին ծախված անհայրենիքը վաճառե՞ց մեր երկիրը․ Արա Վարդանյան Հանուն ինչի՞ էր Նիկոլը կիրառում նույն մոդելը, ինչ Հեյդար Ալիևը՝ Արցախյան առաջին պատերազմին․ Արգիշտի Կիվիրյան Ֆեյքիզմ. Նիկոլ Փաշինյանի իրական գաղափարախոսությունը. Ավետիք Իշխանյան ԵՄ-ն COVID-19-ի դեմ պատվաստանյութեր մատակարարելու գործարք է կնքել Նուբար Աֆեյանի Moderna-ի հետ Գյումրիում Վրաստանի քաղաքացու բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են «Գնդակն այլևս Սահմանադրական դատարանի դաշտում է. դուք ունեք վերջին հնարավորությունն ապացուցելու, որ իշխանության դրածո չեք». Իվետա Տոնոյան Կարևոր ձեռքբերումներից է ՀՀ-ի և ԼՂ-ի ապաշրջափակումը. Սերգեյ Լավրով Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները կսկսվեն նոյեմբերի 25-ի երեկոյան Խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են ԱԺ խորհրդի նիստին որոշվեց Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու միջնորդություն ուղարկել Սահմանադրական դատարան Թուրքիան սկսել է գրանցել Արցախ տեղափոխվել ցանկացող թուրքմեններին ՌԴ ԱԻՆ-ը հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Արցախ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար փորձելու է նաև Երևանում արյուն թափել. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)