ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելլը եւ ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ղարաբաղյան հակամարտությունը։ Նրանք կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ Ղարաբաղյան հակամարտությունում վտանգավոր գործողություններից։ Այս մասին հայտնում է ԵՄ դիվանագիտական ծառայությունը։ Բոլրելլն ու Պոմպեոն նաեւ կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը, պահպանել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը։ Նրանք նաեւ կոչ են արել անհապաղ սկսել բովանդակային կամ սուբստանտիվ բանակցություններ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո։ Արտաքին ուժերին նաեւ կոչ են արել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ավելացնել ռիսկայնությունը ռեգիոնում։