Երևան, 28.Նոյեմբերի.2020, 00:00
ՄԻԵԴ-ը բավարարել է 13 գերիների մասով Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցի կիրառումը ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին կմասնակցեն տեսակոնֆերանսի Արմեն Սարգսյանը ​մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն Իշխանությունները պարտավոր են մանրամասն պարզաբանել՝ մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ են նախատեսված. ՄԻՊ ՀՀ կառավարությունը պետք է զբաղվի գերիների և անհայտ կորածների հարցերով, որովհետև ուղիղ պատասխանատվությունը հենց գործադիրինն է. ՀՀ ՄԻՊ Աննային ես եմ ուղարկել հրամանատարական կետ՝ բարոյական աջակցության համար. Փաշինյան Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը եւ շարունակում դաժան վերաբերմունքը. ՀՀ ՄԻՊ Արցախի ՊԲ-ը հրապարակել է ևս 34 նահատակվածների անուններ Երկրաշարժ Սոթք գյուղից 7 կմ հյուսիս, ցնցումները զգացվել են նաև Վարդենիսում Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ․ ԱՀ նախագահը՝ ՌԴ նախագահին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին․

Ռուսաստանի Դաշնության նախագահ
պարոն Վլադիմիր Պուտինին

Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,

Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժվարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին:

Արցախ-Ռուսաստան առնչություններն ամենաուղիղ կերպով իրականացվել են հատկապես Արցախի մելիքությունների և մելիքական տների ծաղկուն շրջանում, որի մասին փաստական վկայությունները բազմաթիվ են:

Մեկ հարյուրամյակից ավելի /19-րդ դարում և 20-րդ դարի 10-ական թթ./ Ղարաբաղը գտնվել է ցարական Ռուսաստանի կազմում: Այդ պատմական ժամանակաշրջանը Ղարաբաղի համար նշանավորվել է երկարատև խաղաղությամբ, հայրենադարձությամբ և տնտեսական զարգացմամբ: Զարգացել է նաև մշակութային կյանքը: Հատկանշական է, որ 19-րդ դարի երկրորդ կեսից Արցախի վարչաքաղաքական կենտրոն Շուշին դարձել էր Անդրկովկասի հոգևոր, մշակութային և տնտեսական կարևոր կենտրոններից մեկը:

Նույն պատմաշրջանում Ռուսական կայսրության ռազմաքաղաքական և հասարակական կյանքում առաջնային դերակատարություն է ունեցել արցախահայության մի ողջ համաստեղություն՝ Վալերիան Մադաթով, Հովհաննես Լազարև, Լազար Սերեբրյակով, Միքայել Լոռիս-Մելիքով, Վասիլի Բեհբութով և ուրիշներ:

Այդ առնչությունները շարունակվել են նաև խորհրդային շրջանում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից և պատմական Արցախից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 90 հազար հայորդի, որոնց կեսը իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքի պաշտպանության գործին։ Մեկ շնչի հաշվով Խորհրդային Միության հերոսների և մարտական «Փառքի շքանշանի» ասպետների քանակով Արցախը ԽՍՀՄ-ում զբաղեցնում էր առաջատար տեղերից մեկը:

ԽՍՀՄ հայազգի հինգ մարշալները արմատներով Արցախից էին՝ Հովհաննես Բաղրամյանը, Իվան Իսակովը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), Սերգեյ Ագանովը։ Իրենց զորավարական տաղանդով փայլել են 30-ից ավելի գեներալներ ու հազարավոր սպաներ։

Արմատներով Արցախից էին Անաստաս և Արտյոմ Միկոյանները, Իվան Թևոսյանը, Անդրանիկ Իոսիֆյանը, Նիկոլայ Ենիկոլոպովը, Միքայել Թարիվերդիևը և բազմաթիվ այլ երախտավորներ:

Արցախ-Ռուսաստան սերտ առնչությունները շարունակվում են ցայսօր: Ռուսաստանաբնակ մոտ 3 միլիոն հայերի մի պատկառելի մասը Արցախից է, որոնց թվում շատ են նաև 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. ադրբեջանական ցեղասպան և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Արցախից բռնի տեղահանվածները:
Կցանկանայի հատուկ շեշտել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր փուլերում ՌԴ-ն իրացրել է միջազգային իրավունքով սահմանված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքի օգտին ունեցած գործելակերպը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ-ն հանդես է գալիս թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և թե՛ առանձին դերակատարությամբ: Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, ակտիվ դերակատարությունը և որոշիչ առաքելությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերում՝ հատկապես, 1994 թ. հրադադարի Եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում: ՌԴ-ն որոշիչ դերակատարությամբ հանդես եկավ նաև ադրբեջանաղարաբաղյան հակամարտության սրման հերթական փուլում՝ 2016 թ. ապրիլի 5-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերվեց պայմանավորվածություն ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարը վերականգնելու մասին՝ համաձայն 1994 թ. հրադադարի հաստատման համաձայնագրի:

Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն: Ուզում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում և ողջ հայության շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում Ձեր ելույթում հնչած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին:

Դուք նշել եք Ձեր ելույթում. «Այս հակամարտությունը սկսվեց ոչ թե որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվեց էթնիկ դիմակայությունից: Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ էին իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հանրագումարում հաշվի առնենք»: Դժբախտաբար, այս ցեղասպան քաղաքականությունն Ադրբեջանը շարունակում է առ այսօր:

Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի

Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:

Խորին հարգանքով՝

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

ՀՀ-ին աջակցելու համար մոբիլիզացվել են Ֆրանսիայի պետական կառույցներն ու ՀԿ-ները. Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար ՄԻԵԴ-ը բավարարել է 13 գերիների մասով Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցի կիրառումը Այլևս պետք է համարել, որ ՀՀ իշխանությունները գոյություն չունեն. նրանց անելիքը մնացել է միայն հրաժարական տալը. Արտակ Զաքարյան Լոս Անջելեսի շրջանը կմտցնի COVID-19-ի հետ կապված նոր սահմանափակումներ Անդրանիկ Քոչարյանը դիմել էր որդուն պատերազմի թեժ օրերին առաջնագծից դեպի թիկունք բերելու խնդրանքով (տեսանյութ)․ Yerevan.Today Չեմ մեկնաբանում. Վանեցյանը` Փաշինյանի կողմից իր մոտ բանագնաց ուղարկելու մասին Միքայել Պողոսյանը պատրաստ է մինչև կյանքի վերջ քավել Նիկոլ Փաշինյանին հավատալու մեղքը, եթե դա մեղք է համարվում. նա հիասթափված է Հայտարարված ռազմական դրությունն ուներ բացառապես մեկ նպատակ՝ անխափան և առանց ներքին ռիսկերի իրականացնել Շուշիի հանձնումը․ Արթուր Ղազինյան Խնդրում եմ կանխել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի փախուստը. Զարուհի Փոստանջյան Ասում եմ` զինվորը քնում է գետնին, վարչապետն ասում ա` 2 տեղանի կռավա՞թ ես ուզում տանենք էնտեղ. հետո զգաց, որ հիմարություն է ասում. զինվորի ծնող (տեսանյութ) Շատ շուտով զինվորնվերների ծնողները բզիկ բզիկ են անելու դավաճանների իշխանությանը․ Նարեկ Սամսոնյան Ադրբեջանցիները ևս 15 հայ զինվոր են գերեվարել. նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ (տեսանյութ). Mediaport ՀՀ դատախազությունը դիմում է ինտերպոլին՝ վերացնելու Սերյան Օհանյանի նկատմամբ ադրբեջանական կողմից հայտարարված հետախուզումը, մինչդեռ նույն դատախազությունը ապօրինի հետապնդում է իրականացնում նրա նկատմամբ․ Հ․ Խուդոյան Զզվելի տականք են բոլոր նրանք, ովքեր այդ երևույթը օգտագործում են հակառուսական և հակաարցախյան ֆոն ստեղծելու համար․ Հովհաննես Հարությունյան Լիդերությունը միտինգում բարձր գոռալը չէ, լիդերությունը առաքելություն է և ունակություն․ Այլընտրանքային նախագծեր խումբ Թուրքիան ցանկանում է մերձենալ ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով. Bloomberg Երկիրն ազատ անկման մեջ է․ դուք ձեր պահվածքով կա՛մ այն կանխելու եք, կա՛մ էլ օժանդակեք․ ձեր որոշելիքն է. Արա Վարդանյան ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով Այսօր Հայաստանում չկա իշխանություն, և մենք պայմանավորվել ենք այսօր չխոսել Նիկոլ Փաշինյանի մասին. Մհեր Մկրտչյան Աջակցել մարդասիրական աղետի հաղթահարմանը. Lancet Global Health-ը տպագրել է աշխարհի 65 բժշկի նամակը «Իմ քայլի» պատգամավորը հայտարարում է, որ առաջիկայում նշանակվելու է արդարադատության նախարար Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակացույցը պատահական չէր ընտրված. դրա հիմնավորումները սկսում են երևալ. քաղաքագետ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին կմասնակցեն տեսակոնֆերանսի Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. Պաշտպանը իրավիճակը ներկայացրել է Human Rights Watch կազմակերպության տարածաշրջանային տնօրենի տեղակալին Էդմոն Մարուքյանն առաջարկում է ստեղծել գերիների հարցով եռակողմ հանձնաժողով Պարտվեցինք, որովհետև կառուցված երկրի նորօրյա տեր «պողոսները» Հայրենիքը շփոթեցին մարդաբնակ հողակտորի հետ. Սենոր Հասրաթյան Ռազմական դրությունը պետք է վերացվի. Էլինար Վարդանյան Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 27 100 նոր դեպք Սաուդյան Արաբիան պաշտոնապես դադարեցրել է Թուրքիայից մսամթերքի և մի շարք այլ ապրանքների ներկրումը Արցախի ԱԻՊԾ-ն Ասկերանի շրջանում և Ստեփանակերտում կիրականացնի ռումբերի և հրթիռների վնասազերծում Հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ծխանռնակ նետելու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան Արմեն Սարգսյանը ​մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն ԱՀ ոստիկանությունը հատուկ անցակետերում իրականացնում է ուժեղացված ծառայություն (լուսանկարներ) Հաստատվել է կորոնավիրուսի 1248 նոր դեպք. մահացել է ևս 31 մարդ Մահացել է Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կան այսօր Նշանակումից օրեր առաջ հայտարարում էր, որ իշխանությունը խաբեբա է. հետո թուլափայ պաշտոն տվեցին, մոռացավ հանձնված հայրենիքը. Ն. Զոհրաբյանը՝ Վ. Քերոբյանի մասին Ձմեռային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի են «Ժողովուրդ». 13 կետ. «Լուսավոր Հայաստանը» ճանապարհային քարտեզ է ներկայացրել «Հրապարակ». Ի՞նչ մեխանիզմ է գործում Լարսով Հայաստան հասնելու Իրանը խոստացել է վրեժխնդիր լինել «Փաստ». Պատգամավորներից ոմանք սկսել են ուղիներ փնտրել դեպի քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունեցող ուժեր Դոլարն ու եվրոն էժանացել են. արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ». «Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները «Փաստ». Ի՞նչ բանագնացներ է ուղարկել Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի մոտ Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ «Հրապարակ». Մոտ 25 հազար արցախցի տնազուրկ է դարձել «Փաստ». Ինչո՞ւ իշխանությունները չեն զորացրում «մոբը». մի քանի պատճառ ունեն «Հրապարակ». ՊՆ-ում էլ է անիշխանություն Իշխանությունները պարտավոր են մանրամասն պարզաբանել՝ մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ են նախատեսված. ՄԻՊ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են «Հիմա էլ Ջերմուկում ու Սյունիքում են սկսելու սահման գծել, պատկերացնո՞ւմ եք՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու». Արթուր Գրիգորյան Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու «Պատրոն» Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. Mediaport Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չի էլ պատկերացնում, թե ինչպիսի վտանգներ է պարունակում իր պնդումը. Վարդան Ոսկանյան Քաոսի, արյունով իշխանության գալու մասին հայտարարելիս Փաշինյանն ինքն իր մասին է խոսում. Լիլիթ Գալստյան․ Aysor.am Արարատի մարզում վրաերթի են ենթարկել 66-ամյա տղամարդուն. վերջինս տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի. Shamshyan.com Փաշինյանը ոգևորվում է այն փաստից, որ դեռևս վռնդված չէ Հայաստանից․ Արա Զոհրաբյան Աշխարհում միայն երկու ուժ կա, որ հստակորեն կարող է լուծել հայ ռազմագերիների և զոհված մարտիկների աճյունների վերադարձի հարցը. դավաճանների իշխանությունը դրանով հետաքրքրված չէ. Հայկ Մարտիրոսյան Իրանի բանակը մեղադրել է Իսրայելին եւ ԱՄՆ-ին միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության մեջ Դիմել եմ ՌԴ դեսպանին՝ Շուշիի 5 թանգարաններից ցուցանմուշները դուրս բերելու համար․ Աննա Կոստանյան Հայ մարդիկ, որոնց համար թանկ է մեր գերեվարված ու զոհված յուրաքանչյուր զինվորը, կոչով հավաքվում ենք Շառլ Ազնավուրի հրապարակում․ Կարին Տոնոյան Գերիների թվի վերաբերյալ տվյալների հրապարակումը կարող է վտանգել նրանց կյանքը և առողջությունը․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ Հայաստանի դատարանները վերահաստատում են Նիկոլ Փաշինյանին ապօրինություններում չաջակցելու վճռականությունը. Իշխան Սաղաթելյանը՝ հավաքներ իրականացնելու արգելքի վերացման մասին Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է կայունանալ. Մարիա Զախարովա Մտահոգիչ խախտումներ․ covid-անվտանգության նոր կանոնները թերի են կիրառվում մարզերում Գերագույն գլխավոր վիժվածքը մեր համար ճակատագրական խնդիրները լուծում է մեկ օրում` այն էլ ադրբեջանական ուժերի կամքով և միակողմանի որոշումներով. Հայկ Մարտիրոսյան 44 օր չքնած, հպարտ քաղաքացիներս սպասում ենք Ձեզ, պարոն վարչապետ, պատասխան չունե՞ք․ զինծառայողի ծնող (տեսանյութ) ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է Արցախ բեռներ տեղափոխելու համար երկաթուղային տրանսպորտ գործադրելու հարցը Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա Ավտովթար՝ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին․ կան տուժածներ ՀՀ կառավարությունը պետք է զբաղվի գերիների և անհայտ կորածների հարցերով, որովհետև ուղիղ պատասխանատվությունը հենց գործադիրինն է. ՀՀ ՄԻՊ Տավուշի մարզպետը հերքում է լուրերը, թե Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ականազերծել են ավելի քան 2 հեկտար տարածք և շուրջ 3 կմ ճանապարհ Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու. Yerkir.am Ամեն ինչ գնում էր նրան, թե շնորհակալ եղեք՝ ձեր երեխաները ողջ են. ծնողները դուրս եկան վարչապետի հետ հանդիպումից Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը ևս մեկ անգամ ի ցույց դրեց նրա թշվառ վիճակն ու ավարտված քաղաքական ապագան. Արթուր Վանեցյան. Aysor.am Նիկոլի առանձնատան «պահակությանը» ներգրավել են նաև ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներին. Կարեն Վրթանեսյան Սոթքի հանքավայրը՝ Հայաստանի անվտանգության ու տնտեսական կայունության ցուցիչ. տնտեսագետը թվարկում է սպասվող հետևանքները. 168.am Դեկտեմբերի 1-ից բեռնատարների համար կբացվեն Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը ՌԴ և Վրաստանի ներկայացուցիչները քննարկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը