Կարաչաևո-Չերկեսիայում և Դաղստանում բացահայտվել է «Աթ-Թաքֆիր վալ-Հիդջրա»-ից 20 ահաբեկիչ (տեսանյութ)
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Կարաչաևո-Չերկեսիայում և Դաղստանում բացահայտել են «Աթ-Թաքֆիր Վալ-Հիջրա»-ից միջազգային ահաբեկիչների երկու բջիջ, որոնք կոչ են արել մերժել աշխարհիկ իշխանություններին և խալիֆայություն կառուցել, հաղորդել է անվտանգության ծառայությունը:
«Կարաչաևո-Չերկեսիայի Մալոկարաչաևսկի շրջանում և Դաղստանի Մախաչկալա, Կասպիյսկ և Իզբերբաշ քաղաքներում ճնշվել է «Աթ-Թաքֆիր Վալ-Հիջրա» միջազգային ծայրահեղական կրոնական միության երկու բջիջների գործունեությունը՝ որն ընդհանուր առմամբ ներառել է ավելի քան 20 մարդու»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ԱԴԾ-ի՝ «թաքֆիրիտները» քարոզել են արմատական գաղափարախոսություն և հավաքագրել կողմնակիցների:
«Նրանք հավատացյալներին կոչ են արել մերժել աշխարհիկ օրենքները և քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ինչպես նաև հանդես են եկել Հյուսիսային Կովկասում իսլամական պետության՝ խալիֆայության ստեղծման օգտին», – նշվում է հաղորդագրության մեջ: