Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է զորք ուղարկել Ադրբեջան, եթե Բաքուն պաշտոնապես նման խնդրանքով դիմի։ «Ամենաառաջին օրվանից մեր նախագահը արդեն արտահայտել է իր դիրքորոշումը։ Թուրքիան չի տատանվի եւ առավել եւս մեր նախագահը չի տատանվի»,- ասել է Օքթայը, պատասխանելով CNN Turk-ի հարցին, թե արդյոք Թուրքիան պատրաստ է զորք ուղարկել Ադրբեջան։