Երևան, 28.Նոյեմբերի.2020, 00:00
ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին կմասնակցեն տեսակոնֆերանսի Արմեն Սարգսյանը ​մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն Իշխանությունները պարտավոր են մանրամասն պարզաբանել՝ մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ են նախատեսված. ՄԻՊ ՀՀ կառավարությունը պետք է զբաղվի գերիների և անհայտ կորածների հարցերով, որովհետև ուղիղ պատասխանատվությունը հենց գործադիրինն է. ՀՀ ՄԻՊ Աննային ես եմ ուղարկել հրամանատարական կետ՝ բարոյական աջակցության համար. Փաշինյան Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը եւ շարունակում դաժան վերաբերմունքը. ՀՀ ՄԻՊ Արցախի ՊԲ-ը հրապարակել է ևս 34 նահատակվածների անուններ Երկրաշարժ Սոթք գյուղից 7 կմ հյուսիս, ցնցումները զգացվել են նաև Վարդենիսում Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը Սոթքի հանքի որոշ հատվածներ կգտնվեն Ադրբեջանի հատվածում. մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ. ՀՀ ՊՆ

«Դատապարտել երեխաների դեմ սանձազերծված բռնությունը». ՀՀ-ի 40-ից ավելի կազմակերպություններ կոչով դիմել են ՅՈՒՆԻՍԵՖ-ին

Հայաստանի քաղաքացիական հասարակության 40-ից ավելի կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություն-կոչով՝ դիմելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ):

Հայտրարություն-կոչը ներկայացնում ենք ստորեւ.

«Մենք, քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք ադրբեջանական ռեժիմի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության, և արտահայտում ենք մեր մտահոգությունը երեխաների կյանքի, կրթության և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի շարունակական խախտումների կապակցությամբ:

Հիմնվելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) մանդատի վրա, այն է՝ «երաշխավորել բոլոր երեխաների իրավունքներն ամենուր», որում հռչակվում են յուրաքանչյուր երեխայի նկատմամբ կիրառելի համամարդկային և անքակտելի իրավունքներ, ցանկանում ենք կոչ անել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին քայլեր ձեռնարկել և դատապարտել այն բռնությունը, որը սանձազերծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայաստանի Հանրապետության երեխաների դեմ:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել մարտական գործողություններն ընդդեմ երեխաների և քաղաքացիական բնակչության, ինչպես նաև՝ հավատարիմ մնալ երեխայի կյանքի անշեղելի իրավունքի պաշտպանությանը և լիարժեքորեն հարգել միջազգային մարդասիրական իրավունքը:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ, ԼՂՀ) ողջ սահմանի երկայնքով: Առաջին իսկ օրվանից Ադրբեջանն օգտագործում է ծանր և հեռահար հրթիռներ և ավիացիա քաղաքացիական բնակչության դեմ: Հոկտեմբերի 16-ի դրությամբ մարմնական վնասվածք է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 9-ամյա աղջնակ, ով սպանվել է իր տան բակում, իսկ նրա երկու տարեկան եղբայրը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Հոկտեմբերի 10-ին՝ հրադադար հայտարարելուց հետո, ադրբեջանական դիվերսիոն խումբը կատարել է Հադրութ քաղաքի բնակիչների սպանություններ: Ինչպես հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, նրանց թվում եղել են երկու քաղաքացիական անձինք՝ մայր և նրա հաշմանդամություն ունեցող որդին, ովքեր սպանվել են իրենց տան մեջ:

Ադրբեջանական զինված ուժերն օգտագործում են կասետային զինամթերք, որն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով: Ինչպես հայտնի է, կասետային զինամթերքը սարսափելի ազդեցություն է ունենում երեխաների վրա: Ինչպես ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետազոտությունն է ցույց տվել, կասետային ռումբերից տուժողների մոտ 40 տոկոսը երեխաներ են, ովքեր սպանվում կամ մարմնական վնասվածք են ստանում անմիջական մարտական գործողությունների ավարտից երկար ժամանակ անց: Կասետային զինամթերքի ռիսկն հատկապես մեծ է երեխաների համար, քանի որ դրանք չափսերով փոքր են և փայլուն և դրանով իսկ հետաքրքրասիրություն են առաջացնում երեխաների մոտ: Ադրբեջանի կողմից կիրառվող հաջորդ մեթոդը խաղաղ բնակչության թիրախային և պարբերական ահաբեկումն է անօդաչու թռչող սարքերի/դրոնների միջոցով: Դրանց կիրառությունը քաղաքացիական անձանց բնակության վայրերում վերստին ապացուցում է, որ Ադրբեջանը դիտավորյալ է թիրախավորում խաղաղ բնակչությանը: Հոկտեմբերի 14-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք համայնքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերով կատարված այդօրինակ թիրախային հարձակման հետևանքով վիրավորվել է 14-ամյա տղա, ով գնում էր դաշտ՝ կարտոֆիլ հավաքելու: Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերը կրկին անգամ թիրախավորեցին ՀՀ Գեղարքունիքի մարզը՝ այս անգամ վնաս պատճառելով Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցներին՝ կոտրելով պատուհանները և վնասելով դպրոցների շենքերի պատերը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով դպրոցներում ներկայումս արձակուրդ է, և հարձակման պահին շենքերի ներսում երեխաներ չեն եղել: Այնուամենայնիվ, ներսում էին վարչական աշխատողները, ովքեր, բարեբախտաբար, կարողացել են խուսափել վտանգից:

Այն երեխաները, ովքեր մինչ օրս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) գյուղական և քաղաքային բնակավայրերում են, ոչ միայն զրկված են կրթության իրավունքից, այլ նաև  մշտապես ապրում են մահվան վախի պայմաններում, անգամ երբ ապաստարաններում են: Ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել է ավելի քան 10 դպրոցի, ինչպես նաև մի քանի մանկապարտեզի հիմնական և օժանդակ շինություն: Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալներով՝ հարձակումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) 24,000 երեխա զրկված է կրթություն ստանալու և դպրոց հաճախելու որևէ հնարավորությունից: Դրանից զատ, Հայաստանի Հանրապետության 119 սահմանամերձ համայնքներում բնակվող ավելի քան 10,815 երեխա կյանքի համար վտանգավոր պայմանների պատաճռով զրկված է դպրոց և մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից:

Ռազմական հարձակումներին զուգահեռ,  քանի դեռ աշխարհի ժողովուրդները պայքարում են մահաբեր ԿՈՎԻԴ-19 վիրուսի դեմ՝ դժվարությամբ դիմակայելով առաջ եկած դժվարություններին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) նկուղներում և այլ ապաստարաններում մնացած մարդիկ չունեն սոցիալական հեռավորությունը պահպանելու որևէ հնարավորություն, որը նրանց թույլ կտար խուսափել ԿՈՎԻԴ-19-ի տարածումից: Ավելին, նրանց համար սահմանափակ է խմելու ջրի և անհրաժեշտ սանիտարական պայմանների հասանելիությունը, ինչի պատճառով այդ իրավիճակն անհամեմատ ավելի վտանգավոր է դառնում:

Բազմաթիվ կառույցներ, պետությունների առաջնորդներ և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ չեզոք դիրքորոշում են հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) և Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ տեղի ունեցող այս շարունակական և անգութ հարձակումների առնչությամբ: 2020 թվականի հոկտեմբերի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն (Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը) հայտարարություն տարածեց՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (Արցախ) տիրող իրավիճակի հետ, որում կոչ արեց զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց և ապահովել կրթության իրավունքը՝ «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքների հիման վրա և դրա ուղեցույցներին համահունչ: Նշված փաստաթղթերը սահմանափակում են դպրոցների և համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով և հորդորում ուժեղացնել կրթության պաշտպանությունը հարձակումներից, ինչպես նաև ապահովել անվտանգ կրթության շարունակականությունը զինված ընդհարումների ժամանակ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք, ներքոստորագրյալ կազմակերպություններս, կոչ ենք անում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ).

-հավատարիմ մնալ իր մանդատին և աջակցել յուրաքանչյուր երեխայի կյանքի իրավունքի պաշտպանությանը՝ անկախ նրա բնակության վայրից և այդ վայրի միջազգային ճանաչումից,

-դիտարկել և փաստաթղթավորմամբ արձանագրել երեխայի իրավունքների խախտման դեպքերը,

-գնահատել երեխաների կարիքներն արտակարգ իրավիճակում մարդասիրական օգնություն ցուցաբերելու տեսանկյունից,

-դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) և Հայաստանի Հանրապետության երեխաների դեմ սանձազերծված բռնությունը:

Հայտարարությունը ստորագրել են հետևյալ կազմակերպությունները.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Իրավունքի զարգացման ու պաշտպանության հիմնադրամ

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Կրթության Ասպարեզ ՀԿ

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ

Հանրային Լրագրության ակումբ

Գորիսի մամուլի ակումբ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

«Ունիսոն» ՀԿ

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն»

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

«Ազդեցիկ քաղաքացի» ՀԿ

«Սոցիալական արդարություն» ՀԿ

Կանանց իրավունքների տուն

«Տաթևիկ» ՀԿ

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ

«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ

«Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ

«Սի-Փի-Այ» մարդու իրավունքների հայկական կենտրոն

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ

Սպիտակի Հելսինկյան խումբ

«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ

«Ագաթ» ՀԿ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

«Լայն հնարավորություններ» երիտասարդական ՀԿ

Սեռական Բռնության Ճգնաժամային Կենտրոն

Կանանց Ռեսուրսային Կենտրոն

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ

«Վստահություն» առողջապահական կազմակերպություն

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Կանանց Համերաշխության հիմնադրամ

«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ

«Շամս» մարդասիրական ՀԿ

«Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միություն

Աջակցել մարդասիրական աղետի հաղթահարմանը. Lancet Global Health-ը տպագրել է աշխարհի 65 բժշկի նամակը «Իմ քայլի» պատգամավորը հայտարարում է, որ առաջիկայում նշանակվելու է արդարադատության նախարար Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակացույցը պատահական չէր ընտրված. դրա հիմնավորումները սկսում են երևալ. քաղաքագետ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին կմասնակցեն տեսակոնֆերանսի Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. Պաշտպանը իրավիճակը ներկայացրել է Human Rights Watch կազմակերպության տարածաշրջանային տնօրենի տեղակալին Էդմոն Մարուքյանն առաջարկում է ստեղծել գերիների հարցով եռակողմ հանձնաժողով Պարտվեցինք, որովհետև կառուցված երկրի նորօրյա տեր «պողոսները» Հայրենիքը շփոթեցին մարդաբնակ հողակտորի հետ. Սենոր Հասրաթյան Ռազմական դրությունը պետք է վերացվի. Էլինար Վարդանյան Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 27 100 նոր դեպք Սաուդյան Արաբիան պաշտոնապես դադարեցրել է Թուրքիայից մսամթերքի և մի շարք այլ ապրանքների ներկրումը Արցախի ԱԻՊԾ-ն Ասկերանի շրջանում և Ստեփանակերտում կիրականացնի ռումբերի և հրթիռների վնասազերծում Հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ծխանռնակ նետելու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան Արմեն Սարգսյանը ​մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն ԱՀ ոստիկանությունը հատուկ անցակետերում իրականացնում է ուժեղացված ծառայություն (լուսանկարներ) Հաստատվել է կորոնավիրուսի 1248 նոր դեպք. մահացել է ևս 31 մարդ Մահացել է Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կան այսօր Նշանակումից օրեր առաջ հայտարարում էր, որ իշխանությունը խաբեբա է. հետո թուլափայ պաշտոն տվեցին, մոռացավ հանձնված հայրենիքը. Ն. Զոհրաբյանը՝ Վ. Քերոբյանի մասին Ձմեռային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի են «Ժողովուրդ». 13 կետ. «Լուսավոր Հայաստանը» ճանապարհային քարտեզ է ներկայացրել «Հրապարակ». Ի՞նչ մեխանիզմ է գործում Լարսով Հայաստան հասնելու Իրանը խոստացել է վրեժխնդիր լինել «Փաստ». Պատգամավորներից ոմանք սկսել են ուղիներ փնտրել դեպի քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունեցող ուժեր Դոլարն ու եվրոն էժանացել են. արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ». «Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները «Փաստ». Ի՞նչ բանագնացներ է ուղարկել Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի մոտ Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ «Հրապարակ». Մոտ 25 հազար արցախցի տնազուրկ է դարձել «Փաստ». Ինչո՞ւ իշխանությունները չեն զորացրում «մոբը». մի քանի պատճառ ունեն «Հրապարակ». ՊՆ-ում էլ է անիշխանություն Իշխանությունները պարտավոր են մանրամասն պարզաբանել՝ մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ են նախատեսված. ՄԻՊ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են «Հիմա էլ Ջերմուկում ու Սյունիքում են սկսելու սահման գծել, պատկերացնո՞ւմ եք՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու». Արթուր Գրիգորյան Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու «Պատրոն» Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. Mediaport Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չի էլ պատկերացնում, թե ինչպիսի վտանգներ է պարունակում իր պնդումը. Վարդան Ոսկանյան Քաոսի, արյունով իշխանության գալու մասին հայտարարելիս Փաշինյանն ինքն իր մասին է խոսում. Լիլիթ Գալստյան․ Aysor.am Արարատի մարզում վրաերթի են ենթարկել 66-ամյա տղամարդուն. վերջինս տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի. Shamshyan.com Փաշինյանը ոգևորվում է այն փաստից, որ դեռևս վռնդված չէ Հայաստանից․ Արա Զոհրաբյան Աշխարհում միայն երկու ուժ կա, որ հստակորեն կարող է լուծել հայ ռազմագերիների և զոհված մարտիկների աճյունների վերադարձի հարցը. դավաճանների իշխանությունը դրանով հետաքրքրված չէ. Հայկ Մարտիրոսյան Իրանի բանակը մեղադրել է Իսրայելին եւ ԱՄՆ-ին միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության մեջ Դիմել եմ ՌԴ դեսպանին՝ Շուշիի 5 թանգարաններից ցուցանմուշները դուրս բերելու համար․ Աննա Կոստանյան Հայ մարդիկ, որոնց համար թանկ է մեր գերեվարված ու զոհված յուրաքանչյուր զինվորը, կոչով հավաքվում ենք Շառլ Ազնավուրի հրապարակում․ Կարին Տոնոյան Գերիների թվի վերաբերյալ տվյալների հրապարակումը կարող է վտանգել նրանց կյանքը և առողջությունը․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ Հայաստանի դատարանները վերահաստատում են Նիկոլ Փաշինյանին ապօրինություններում չաջակցելու վճռականությունը. Իշխան Սաղաթելյանը՝ հավաքներ իրականացնելու արգելքի վերացման մասին Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է կայունանալ. Մարիա Զախարովա Մտահոգիչ խախտումներ․ covid-անվտանգության նոր կանոնները թերի են կիրառվում մարզերում Գերագույն գլխավոր վիժվածքը մեր համար ճակատագրական խնդիրները լուծում է մեկ օրում` այն էլ ադրբեջանական ուժերի կամքով և միակողմանի որոշումներով. Հայկ Մարտիրոսյան 44 օր չքնած, հպարտ քաղաքացիներս սպասում ենք Ձեզ, պարոն վարչապետ, պատասխան չունե՞ք․ զինծառայողի ծնող (տեսանյութ) ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է Արցախ բեռներ տեղափոխելու համար երկաթուղային տրանսպորտ գործադրելու հարցը Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա Ավտովթար՝ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին․ կան տուժածներ ՀՀ կառավարությունը պետք է զբաղվի գերիների և անհայտ կորածների հարցերով, որովհետև ուղիղ պատասխանատվությունը հենց գործադիրինն է. ՀՀ ՄԻՊ Տավուշի մարզպետը հերքում է լուրերը, թե Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ականազերծել են ավելի քան 2 հեկտար տարածք և շուրջ 3 կմ ճանապարհ Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու. Yerkir.am Ամեն ինչ գնում էր նրան, թե շնորհակալ եղեք՝ ձեր երեխաները ողջ են. ծնողները դուրս եկան վարչապետի հետ հանդիպումից Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը ևս մեկ անգամ ի ցույց դրեց նրա թշվառ վիճակն ու ավարտված քաղաքական ապագան. Արթուր Վանեցյան. Aysor.am Նիկոլի առանձնատան «պահակությանը» ներգրավել են նաև ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներին. Կարեն Վրթանեսյան Սոթքի հանքավայրը՝ Հայաստանի անվտանգության ու տնտեսական կայունության ցուցիչ. տնտեսագետը թվարկում է սպասվող հետևանքները. 168.am Դեկտեմբերի 1-ից բեռնատարների համար կբացվեն Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը ՌԴ և Վրաստանի ներկայացուցիչները քննարկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը Սահմանը զատելիս՝ հայկական մի քանի գյուղ կարող է Ադրբեջանին անցնել ըստ GPS-ի թվի․ Փաշինյանը դարձյալ ստում է. Yerkir.am Արցախից դեպի Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու հերթական դեպքի քննությամբ մեղադրանք է առաջադրվել 2 անձի Արմեն Ղևոնդյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ Մարուքյանը դիմել է Պուտինին՝ խնդրելով նրա անմիջական միջամտությունը հայ ռազմագերիների խնդրի լուծման կապակցությամբ (լուսանկարներ) Դուք դավաճանել եք մի ամբողջ ազգ, ժողովուրդ, որը ձեզ վստահել է. ռազմական գործիչ (տեսանյութ) Թուրքն էսօր Վարդենիս չի ասում, այլ Բասարգեչար՝ իրենց լեզվով, ասում է՝ մերն է․ Սոթքի աշխատակից (տեսանյութ) Հավաքների ազատության արգելքն այլևս վերացված է․ Արթուր Ղազինյան Մարդու իրավունքների խախտումներ պարունակող ադրբեջանական տեսանյութերում հարազատներին ճանաչած անձանց ՔԿ-ն խնդրում է դիմել իրենց Առաջին ելույթում իբրև թե շրջապատված զորքը 20.000 էր, hետո դարձավ 25.000, hետո` 30.000, այսօր խոսեց 35.000-ի մասին. վաղը այդ զորքը կդառնա 500.000․ Հայկ Մարտիրոսյան Նիկոլի առանձնատան «պահակությանը» ներգրավել են ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներին. Վրթանեսյան 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևելքում «Երեքի դեպքում հաղթել ենք, վերջինիս պարագայում կապիտուլյացիայի ենթարկվել․ դե հիմա որոշեք՝ ո՞վ որքան էր սիրում ժողովրդին, ո՞վ որքան էր հպարտանում ժողովրդով»․ Հարություն Հարությունյան Մահացել է դերասան Զավեն Աբրահամյանը ՉԺՀ-ում արդյունաբերական ձեռնարկությունների շահույթը հոկտեմբերին տարեկան հաշվարկով աճել Է 28 տոկոսով «Ո՜չ, Նիկոլը երբեք թույլ չի տա, որ զոմբիներն ու անուղեղները խելքի գան»․ Արտակ Զաքարյան Նոյեմբերի 30-ի գիշերը ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով Աննային ես եմ ուղարկել հրամանատարական կետ՝ բարոյական աջակցության համար. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, այսօր էլ իրավիճակին չի տիրապետում. Մովսես Հակոբյան․ Aysor.am «Փողոցային, անգրագետ, պոռոտախոս ու ստախոս դավաճանների ժամանակն ավարտվել է»․ Արթուր Ղազինյան