Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները կարող են սկսվել նոյեմբերի վերջին
Ռուսաստանի Դաշնության բնակիչների լայնամասշտաբ պատվաստումը կորոնավիրուսի դեմ կարող է սկսվել նոյեմբերի վերջին: Այս մասին հայտարարել է պատվաստանյութը արտադրող Р-Фарм ընկերության գլխավոր տնօրեն Վասիլի Իգնատևը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ներկայումս Спутник պատվաստանյութի արտադրության մեր ներգրավված են հինգ արտադրական տեղամասեր. ընդհանուր գնահատականով՝ զգալի քանակությամբ և լայնածավալ պատվաստումները կարող են սկսվել նոյեմբերի վերջին»,- ասել է Իգնատևը: