Երևան, 31.Հոկտեմբերի.2020, 00:00
Հայկական կողմը հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ունեցել է որոշակի առաջխաղացում Ես կույր եմ, բայց գործում եմ, իսկ միջազգային հանրությունը տեսնում է, բայց չի գործում. Արցախի ՄԻՊ (տեսանյութ) ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից Հակառակորդի հրետակոծության հետևանքով զոհվել է Հերհեր գյուղի 59-ամյա բնակիչ Ռուսաստանը Երեւանին կտրամադրի բոլոր անհրաժեշտ օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք․ ՌԴ ԱԳՆ Հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագիրը՝ Փաշինյանը դիմել է Պուտինին Յուրային զորքերի կողմից խոցվել են թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա, 5 անօդաչու թռչող սարք և մեկ մեքենա՝ բեռնված զինամթերքով․ ՊԲ Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը Ադրբեջանն օրվա ընթացքում հարձակումներ է ձեռնարկել մի քանի ուղղություններով. մարտերը շարունակվում են Ադրբեջանի գնդակոծության հետևանքով Ակնաղբյուր գյուղում սպանվել է մեկ, վիրավոր է 6 քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ

Մենք՝ հայերս, պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար․ ֆրանսիահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյան

ՀՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է ֆրանսիահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանի՝ «Ֆիգարո» պարբերականում հրապարակած նամակն ամբողջությամբ․

ՄԵՆՔ՝ ՀԱՅԵՐՍ, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ. ՍԻՄՈՆ ԱԲԳԱՐՅԱՆ

Հայ ժողովրդին սատարող նամակում, որը տպագրվել է ֆրանսիական հայրահայտ «Ֆիգարո» պարբերականում, ֆրանսիահայ դերասան Սիմոն Աբգարյանը դատապարտել է Արցախի հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիան և մեղադրել էրդողանին, որ պանթյուրքական նկրտումներից ելնելով, դրդել է Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա։

Վեց ամիս առաջ արվեստասեր մի քանի ընկերների հետ Փարիզում հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին: Քննարկումն անցավ հանգիստ, աշխատանքային, կառուցողական և ընկերական մթնոլորտում: Մենք ներկայացնում էինք մեր ծրագրերը՝ Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցության վերաբերյալ։ Մեկը խոսում էր գիտելիքների և
փորձի փոխանակման մասին, մյուսը` համատեղ ֆիլմարտադրություն սկսելու եղանակներ գտնելու մասին: Ինչ վերաբերում է ինձ, ես նախարարին հայտնեցի Երևանում ևս մեկ միջազգային թատերական փառատոն անցկացնելու մտադրությանս մասին։ Նախատեսվում էր, որ ես պետք է հուլիսին այցելեի Երևան, սակայն համաճարակը փոխեց բոլորիս ծրագրերը։ Հիշում եմ, որ զրույցի ժամանակ նախարարին ասացի, որ իմ մոտեցումը ոչ թե զգացմունքային է, այլ կոնկրետ և պրագմատիկ։

​Արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանը թուրքական բանակի օգնությամբ լայնածավալ հարձակում է սկսել Արցախի և Հայաստանի վրա։ Եվրոպան և այլ երկրներ խաղաղության կոչ են անում, երբ Էրդողանը բարձրաձայն հայտարարում է, որ կանգնած է ադրբեջանցի կրտսեր եղբոր կողքին, և որ օգնության կհասնի ցանկացած ժամանակ և միջոցներով։ Ինչու՞: Արդյո՞ք կրտսեր եղբոր հանդեպ սիրուց ելնելով, քանի որ նույն լեզվի կրողն են։ Այո, բայց ոչ միայն այդ պատճառով, այլ նույն բնազդով՝ ցեղասպանության բնազդով։ ​Այս ռասիստական հռետորաբանությունը՝ «Turkye über alles» մահացու այս բանաձևը խորապես արմատավորված է թուրքական քաղաքականության մեջ: Բոլոր ժամանակներում թուրքը, հերոսություն ասելով, հասկացել է անմարդկային դաժանություն, իսկ հայրենասիրությունն ընկալվել է
որպես ֆաշիստական ազգայնականություն։

 

ՀԱՎԱՏԱՐԻՄ ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԻ ԻՐ ՄՈԼՈՒՑՔԻՆ՝ ԷՐԴՈՂԱՆԸ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐ, ՏԱՐԱՏԵՍԱԿ ՀՐԹԻՌՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍԻՐԻԱՑԻ, ԼԻԲԻԱՑԻ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԲԱՔՈՒ

​Ինչպես ցանկացած խելագար, այնպես էլ Էրդողանը աշխարհն ընկալում է միայն հակադրություններով՝ սպառնալիքի և հնազանդության, հաղթողի և պարտվածի, դավաճանի և հավատարիմի: Իր համաթուրքական մոլուցքին հավատարիմ՝ նա Բաքու է ուղարկում ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, տարատեսակ հրթիռներ և սիրիացի, լիբիացի ջիհադիստների, որոնք մարդ էին սպանում Ֆրանսիայում և Եվրոպայում և, որպես Անկարայի մարտիկներ, զինած քրդերին դուրս մղեցին Քոբանից և Աֆրինից:

Բայց ինչու՞ Իլհամ Ալիևը, ինչպես իր հայրը երեսուն տարի առաջ, օտարերկրյա վարձկանների օգնության կարիքն ունի։ Պատերազմի դաշտում առանցքայինը մոտիվացիան է, շահագրգռվածությունը, դա ձեզ կարող է հավաստել ռազմական մարտավարության ցանկացած փորձագետ: Հայերի շահագրգռվածությունը պարզ է. «Գոյատևել առանց նախապայմանի»: Ալիևը, ինչպես Էրդողանը, մոտիվացված է իր քաղաքական գոյատևմամբ, ոչ ավելին: Այս երկու մուլտիմիլիոնատերերի համար այս պատերազմը զուտ թուրք- թուրքական ինքնության հարց չէ։ Դա խայծ է, ծխածածկույթ, որը պետք է թաքցնի այն տնտեսական ճգնաժամը, որն ապրում են իրենց երկրների տնտեսությունները։ Բայց անմեղ մարդկանց արյունը հեղողը պիտի իմանա, որ դա արյուն է դառնալու իր գլխին։

ՄԵՆՔ ՀԻՆ ՈՒ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ, ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ԵՎ ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՄ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ, ՄԵՐ ԱՄԲՈՂՋ ՈՒԺՈՎ ՈՒ ԶԵՆՔՈՎ ԿԱՋԱԿՑԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ՝ ԱՅՆ ՀԱՄԱՐՁԱԿԻՆ, ՈՎ ՄՇՏԱՊԵՍ ԵՎ ԱՌԱՆՑ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՀՆԱԳՈՒՅՆ ԲՆՕՐՐԱՆՈՒՄ

​Իհարկե, Էրդողանը հերքում է, որ այս պատերազմի հրահրողն ինքն է։ Ժխտողականությունը թուրքական դիվանագիտության պատմության մեջ մեծագույն զենքն է։ Բայց Անկարան շարունակում է իր նախորդների ոճով, միշտ նախապես հերքում է սպասվելիք հանցագործությունը. «Թուրքիան լինելու է իր ադրբեջանցի եղբայրների կողքին», սա նշանակում է`«Մենք կավարտենք 1915-ի աշխատանքը»։ Այս ամենն իրենց
հայրերի հանցավոր տրամաբանության մեջ է։ ​Երբ նրան բռնացնում են փաստի վրա, ինչպես գողացող ձեռքը տոպրակում կամ ավելի շուտ ինքնաթիռի ղեկին, վրդովված, վիրավորվում է իր օսմանյան պատվի համար, ինչպես վատ դերասանը կվիրավորվեր։ Նա համառորեն հերքում է այն, ինչն ակնհայտ է: Նրա հանցագործության ապացույցները, այնուամենայնիվ, անջնջելի են՝ Սիրիայում, Լիբիայում, Կիպրոսում, Հունաստանում, այժմ ՝ Արցախում և կրկին Հայաստանում: ​Կան զանգվածային հանցագործությունների բազմաթիվ տեսարաններ, որոնք մատնանշում են նրա երկրի պատմությունը: Էրդողանի ծայրահեղ հպարտությունը անտեսում է բանականությունը, նա միայն ուժն է հասկանում: Եվ երբ Ֆրանսիան միջամտում է, նա նահանջում է: Ինչո՞ւ։ Քանի որ նրա ճնշումը ազդում է իրենից թույլ մարդկանց վրա: Բայց մենք՝ հնագույն և հազարամյա մարդիկ, թույլ չենք և որտեղ էլ լինենք՝ Հայաստանում կամ Սփյուռքում, մեր ամբողջ ուժով, բոլոր ձեռքերով կաջակցենք Արցախին, այն քաջին, որը միշտ և անդադար պահպանում է իր ներկայությունը իր հին բնօրրանում: Քարերը, քանդակված լինեն, թե ոչ, կասեն այդ մասին: Այնտեղ, ինչպես Հայաստանում, տան դռները բաց են ճանապարհորդների համար, և երբ պետք է կերակրեն բազում մարդկանց, դռները բացվում են, վերածվում սեղանի: Հյուրընկալությունը մեր ժողովրդի
պսակն է: Դա է, որ մեզ քաղաքակիրթ է դարձնում:

ՍՏԱԼԻՆԸ ԹԱԹԱՐՆԵՐԻՆ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ ԱՐՑԱԽԸ՝ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԾԱՂԻԿԸ, ԵՎ ՄԻ՞ԹԵ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՏԵՂ ԿԱՎԱՐՏՎԵՐ: Ո՛Չ, ՄԵՆՔ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐ ՉԵՆՔ, ՄԵՆՔ ՄԵՐ ԳԵՏԵՐՆ ԵՆՔ, ՄԵՐ ԴԱՇՏԵՐԸ, ՄԵՐ ԱՆՏԱՌՆԵՐՆ ՈՒ ԼԵՌՆԵՐԸ ԵՎ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԽԱՂԱՂ ԱՊՐԵԼ

​Ստալինը թաթարներին է մատուցել Արցախը՝ մեր հայրենիքի ծաղիկը, և մի՞թե պատմությունն այդտեղ կավարտվեր: Ո՛չ, մենք անջատողականներ չենք, մենք մեր գետերն ենք, մեր գետակները, մեր դաշտերը, մեր անտառներն ու լեռները և ցանկանում ենք խաղաղ ապրել: Եվ դո՛ւք, արևմուտքի բարեկամներ, բացեք ձեր գրքերը և հետ գնացեք մինչ մեծ պատմության ընթացքը, քանի որ ՀԻՆ «Հայաստանը» բոլոր քարտեզների և վկայությունների առանցքում է: Ադրբեջանը բռնի կերպով ներխուժել է այդ պատմության մեջ 1918
թվականին. նույնիսկ «Կոկա-Կոլա» ըմպելիքն ավելի հին է, քան այդ երկիրը։ Պատերազմ է: Այդպես է որոշել Անկարայի մարդը՝ իսլամական ջիհադի էմիրը: Եվ Նազիմ Հիքմեթի մայրենի լեզուն, որը դարձել է ազգային լեզու, հոգնում է ինքն իրեն ստելուց: Մագնա բռնապետերը չեն սահմանափակվում մեկ ստով:  Նրանք համառորեն մխրճվում են հետաքրքրաշարժ շողոքորթության մեջ: Բանախոսը դիմում է ստին,
կեղծարարը՝ ակտիվացնում է վախերը։ Պատերազմ է, այո, և աշխարհի մյուս կողմում աշխարհը զբաղված է համաշխարհային գործերով: Մեր երեխաները իրենց սիրո փոխարեն զենք են գրկում: Նրանք քսան տարեկան են, բայց նրանց աչքերը հազարավոր տարիների մասին են պատմում: Նրանք չեն ուզում աքսոր, որն ավելի սարսափելի է, քան պատերազմը, որ սպանում է մարդկանց: Նրանք չեն քայլի Դեր Զորի անապատներում: Նրանց դիակները չեն նետվի: Այո՛, սա պատերազմ է: Այսպես Ադրբեջանի փոխարեն որոշել են թուրքերը:
Որտե՞ղ էր թաքնված այս ամբողջ ատելությունը, պարոնա՛յք: Ժամանակն էր, որ այն ջրի երես դուրս գար, և աշխարհը ձեզ տեսնի այնպիսին, ինպիսին դուք կաք իրականում: Հրեշներ՝ թաթախված ատելության և դառնության մեջ, ագահ ամբիցիոզներ, որոնք չգիտեն կիսել: Իհարկե, ձեր ընտանիքները կարողություն ունեն: Բայց հե՛նց ձեր ժողովուրդը ձեզ կկախի, քանի որ եթե պատերազմն առաքինություն ունի, ապա դա
գաղտնիքները ջրի երես բերելն է:

ՄԵՆՔ` ՀԱՅԵՐՍ, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ՝ ՀԻՇԵԼՈՎ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՄԱՀԱՆԱԼ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ

Չնայած ձեր գերժամանակակից զենքին, չնայած կրոնական շեշտադրումներով ձեր աղաղակումներին, չնայած ձեր՝ ամսական 2000 դոլարով վարձակալած ջիհադիստներին և նրանց՝ համարձակ որակող պիտակներին, դուք չեք շահի: Քանի որ դո՛ւք արդեն կորցրել եք: Վերցրե՛ք ձեր դիերն ու գնացեք. հայերի հողը գիտելիքի, մեղրի ու վարդերի երկիր է: Դուք չգիտեք, թե ինչպես վարվել այդ սուրբ հողի հետ: Այստեղ
կանայք թագուհիներ են, որ իրենց մեջ ուրախություն են կրում: Իսկ աղջիկները տղամարդուն հանձնվելու պարտադրանք չունեն: Այստեղ երաժշտությունն ու գինին անփոխարինելի դեղամիջոցներ են: Այստեղ մենք կարող ենք աղոթել այնպես, ինչպես ցանկանում ենք: Կարող ենք հավատալ կամ չհավատալ. ոչ ոք ոչինչ չի ասի: Քանի որ մենք պարզապես երկիր չենք, այլ խաչմերուկ, որտեղ հատվում է ամբողջ մարդկությունը: Մենք այստեղ դարեր շարունակ գործել ենք անդավաճան զմայլանքով՝ նույնիսկ մարտական ​​խստության
պայմաններում: Եվ մենք ձեզ կընդդիմանանք նաև պարի միջոցով: Մենք մեծացել ենք առյուծների արգանդում. հիշե՛ք սա, նախքան գառների պես մեզ սպանդի ենթարկելու մասին մտածելը։ Բայց ամենից առաջ հիշեք, որ մենք չենք մոռանում 1915 թվականը, որից դասեր ենք քաղել: Այո՛, այսուհետ մենք գիտենք, որ աշխարհը զբաղվում է իր գործերով, և «ոչինչ» չի շեղի նրան: Եվ եթե այս «ոչինչ» -ն արժանի
դարձներ մեզ նայելու, այն միշտ կարվեր ուշացած: Այս աշխարհի գիտակցությունները միշտ ջարդից հետո են գալիս` ուշացած: Նրանք միշտ գտնում են ճիշտ և պերճախոս բառեր, որ արդարացնեն իրենց հապաղումը: Հապաղումը, որը միակը չէր: Մենք` հայերս, որտեղ էլ որ ապրենք, գիտենք դա: Մենք պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար՝ հիշելով մեր նահատակներին, որոնք հրաժարվում են
մահանալ երկրորդ անգամ….

Հ.Գ.- Ինչպես խոստացել էի, ընկերներիս հետ շուտով կգնամ Հայաստան` թատերական միջազգային նոր փառատոն հիմնելու համար:
Նշենք, որ ծագումով հայ, ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, «Actes sud papiers» հրատարակչության գրող, հրապարակախոս Սիմոն Աբգարյանն արժանացել է 2020 թվականի երեք «Մոլիեր» թատերական մրցանակին՝ «Ներկայացում և Հանրային թատրոնի լավագույն բեմադրություն», «Ֆրանկոֆոն կենդանի հեղինակ» անվանակարգերում:

Հայկական կողմը հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ունեցել է որոշակի առաջխաղացում Ստեփանակերտի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն Բաքվում բողոքի ցույց է անցկացվում` «Ռուսները, հայերն ու իրանցիներն ադրբեջանցիների թշնամիներն են» վանկարկումներով (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, վիրավորներինը ՝ ավելի քան 800-ի (տեսանյութ) Տղամարդը Մոսկվայի կենտրոնում հարձակվել է ոստիկանների վրա ԱԱՏՄ մասնագետները դիտարկումներ են անցկացրել արցախցիների կացության վայր ծառայող հաստատություններում Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը. Արծրուն Հովհաննիսյան Լիոնում կրակել են ուղղափառ եկեղեցու հոգևորականի վրա (տեսանյութ) Ես կույր եմ, բայց գործում եմ, իսկ միջազգային հանրությունը տեսնում է, բայց չի գործում. Արցախի ՄԻՊ (տեսանյութ) ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից Հռոմի Պապը Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված երկու քահանայի նահատակ է հայտարարել Կանադայի ԱԳ նախարարը Մնացականյանի հետ զրույցում կարևորել է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը Լոնդոնում հայ համայնքը բողոքի ցույց է անցկացնում British Petroleum-ի գրասենյակի դիմաց (ուղիղ) Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանն Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է հղել Ադրբեջանն ունի անձնակազմի 6947 կորուստ Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերք օգտագործելու փաստին Թուրքիան հայտարարել է ռադիոլոկացիոն գերժամանակակից համակարգերով ինքնաթիռների ձեռքբերման մասին Թշնամական օդուժի ջախջախմանը նպաստելու համար գնդապետ Արարատ Բալայանը արժանացել է «Արիության համար» մեդալի Հունական Սամոս կղզում երկրաշարժի պատճառով վեց ամիս ժամկետով արտակարգ ռեժիմ է սահմանվել Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին Մարտակերտցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում (տեսանյութ) Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ սիրիացի վարձկանը Հակառակորդի հրետակոծության հետևանքով զոհվել է Հերհեր գյուղի 59-ամյա բնակիչ «Զինվորի ու Բժշկի ձեռքերն այսպիսի տեսք ունեն»․ Արմեն Մուրադյան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը` քողարկող ցանցեր պատրաստելու վայր (լուսանկարներ) Ադրբեջանը «թքում է» միջազգային հանրության վրա. Դավիթ Բաբայանն՝ ադրբեջանական հայտարարությունների մասին Նոյեմբերի սկզբին օդի ջերմաստիճանը կնվազի «Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորին Մայրը գտավ․ 2 ժամ հետո տղան մահացավ». Շուշան Դանիելյան Ինչ օգնություն Ռուսաստանը կտրամադրի Հայաստանին. Զախարովան մեկնաբանել է Պուտինին ուղղված Փաշինյանի նամակը ԱՄՆ հետախուզությունը ՌԴ-ից, Իրանից եւ Չինաստանից հաքերներին մեղադրել է նախագահական ընտրություններին միջամտելու փորձի մեջ ՌԴ-ում ՀՀ դեսպանը՝ խորհրդակցությունների հարցով Փաշինյանի դիմումի մասին Վրաստանի ԿԸՀ. 12:00-ի դրությամբ ընտրություններում մասնակցության հայտը կազմել է 19,41 տոկոս «Միլանի» բոլոր վարակված ֆուտբոլիստները բուժվել են կորոնավիրուսից Ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին․ ՊՆ խոսնակը՝ թշնամու կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառման դեպքի մասին Հայաստանը փորձում է ներգրավվել մեզ շրջապատող երկրներին մարտական գործողություններում, սակայն, վստահ եմ , որ դա տեղի չի ունենա. Ադրբեջանի նախագահ Արտարժույթների փոխարժեքներն այսօր Թրամփը կրճատել է նախագահական ընտրություններում Բայդենի հետ տարբերությունը 8 կետով Ո՞ր պայմանագրի հիմքով է Փաշինյանն օգնության համար դիմել Պուտինին. Մարուքյանը մանրամասներ է ներկայացնում Առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը. ՄԻՊ-ը՝ տարածված տեսանյութի մասին Զորահավաքի ենթակա անձի մոտ COVID-ի դրական պատասխանի դեպքում վերստուգվելու է թեստավորման իսկությունը. փոխնախարար Հաջիևին դեռ որակական և քանակական լուրջ անակնկալներ են սպասվում. Արծրուն Հովհաննիսյան Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 18140 դեպք Ռուսաստանը Երեւանին կտրամադրի բոլոր անհրաժեշտ օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք․ ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 9 միլիոնը Ինչպե՞ս պաշտպանվել սպիտակ ֆոսֆորից և ցույց տալ առաջին բուժօգնություն․ Արթուր Եղիազարյան Թուրքիայում հզոր երկրաշարժից հետո գրանցվել է ամենաուժեղ հետցնցումը «Ռմբակոծության տակ աշխատող բուժաշխատողներ». Աննա Նաղդալյանը լուսանկարներ է հրապարակել Մի քանի լայքին խաբնվելով՝ լեղապատառ գցում էին զինվորների նկարներն այդ էջերին, առանց իմանալու՝ էկրանից այն կողմ ո՞վ է նստած, կամ ո՞ւմ համար է աշխատում․ Կարեն Հովհաննիսյան Ավտովթար Աշտարակի աշտարակի կամրջի մոտ. 3–ամյա երեխա է մահացել Մեծ Բրիտանիան 1 մլն ֆունտ սթեռլինգ օգնություն կհատկացնի Արցախին «Թուրք-ադրբեջանական տանդեմի «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը մենք անընդունելի ենք համարել և նույն կարծիքին ենք այսօր»․ Շարմազանով Եվրամիությունը 400 հազար եվրո է հատկացրել ԼՂ բնակչությանն օգնելու համար Դատապարտյալները մեկնում են պատերազմ․ Hraparak.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2381 նոր դեպք. մահացել է ռեկորդային թվով՝ 41 մարդ Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ․ Արցախի ՊԲ 50 թուրք իսլամիստներ «Ալլահ Աքբար» կոչերով ներխուժել են Վիեննայի Սբ. Անտոնիոս Պադովացու կաթոլիկ տաճար և սկանդալ սարքել «Էրդողանը չի լսում Թրամփին և հայհոյում է Մակրոնին, իսկ նրա պետության հետ ոչինչ չի պատահում». Վարդան Ոսկանյան ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի սենատը Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ օրինագիծ է ներկայացրել «Բան չի փոխվել, ուղղակի յաթաղանի փոխարեն մի քիչ գերժամանակակից զենքեր են վերցրել»․ Աշոտ Ասատրյան Մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը Հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագիրը՝ Փաշինյանը դիմել է Պուտինին Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են․ ԱՀ ԱԻՊԾ (լուսանկարներ) Յուրային զորքերի կողմից խոցվել են թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա, 5 անօդաչու թռչող սարք և մեկ մեքենա՝ բեռնված զինամթերքով․ ՊԲ Մերոնք թողել են, որ ներթափանցեն, և թվով 300-400 հոգի՝ բոլորին ոչնչացրել են․ Վոլոդյա Ավետիսյան․ Lragir.am «Հրապարակ». Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ համազգեստով, գնդապետի ուսադիրներով «գործուղվել» է Արցախ. նրան տեսել են Արցախի նախագահի կողքին Ժնեւում Բաքվի եւ Երեւանի ներկայացուցիչները պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները «Ժողովուրդ». Օդն ամբողջությամբ կփակենք. շուտով կլսեք մեր բանակի հաղթանակի մասին. Ռազմիկ Պետրոսյան Թուրքիայում եւ Հունաստանում երկրաշարժի զոհ է դարձել առնվազն 22 մարդ «Հրապարակ». ԲՀԿ-ն կռվում է մի քանի ճակատով. պատգամավորները «հրատապ» այցով մեկնել են Մոսկվա «Ժողովուրդ». Սիլվիո Մագիլանոյին կհաջողվի՞ հասնել Իտալիայի կողմից Արցախի անկախության ճանաչմանը ՄԻՊ-ը հաստատում է Ադրբեջանի կողմից ֆոսֆոր պարունակող զենքի օգտագործման փաստը Բերձորի հիվանդանոցը ռազմական նպատակներով օգտագործելու մասին Ադրբեջանի պնդումները կեղծ են. Արցախի ՄԻՊ Վրաերթ Նոր Արեշի փողոցում ԼՂ-ում իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ. Ջասթին Թրյուդո «Այսօր մենք ունենք նահանջ, բայց ոչ պարտություն». Սենոր Հասրաթյան Օ’Բրայենն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավմանը Արցախում ոչնչացվել են պրոթուրքական խմբավորման հրամանատարները. Wargonzo ԱՄՆ-ն առաջարկում է ԼՂ-ում տեղակայել սկանդինավյան երկրների խաղաղապահներին Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երն Արցախ այցի համատեղ հրավերներ են ուղարկել միջազգային կազմակերպություններին եւ դեսպաններին Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի հնարավոր կիրառումն ուսումնասիրության մեջ է. Արծրուն Հովհաննիսյան