Երևան, 27.Հոկտեմբերի.2020, 00:00
ՊԲ-ը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների ևս 35 անուն Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ․ կան վիրավորներ․ ՊՆ մամուլի խոսնակ Արցախի ՊԲ հրամանատարն ազատվել է պաշտոնից. նա վիրավոր է Գիշերը համեմատաբար հանգիստ է եղել. Ասկերանի վերին ենթաշրջանում լարվածությունը դեռ պահպանվում է․ Արցախի ԱԻՊԾ Ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը. մարտերը շարունակվում են Երեկ՝ երեկոյան ուշ ժամի թշնամուն հաջողվեց գրավել Ղուբաթլուն և առաջանալ որոշ ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ Մարտակերտ քաղաքը Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է. հակառակորդը կիրառում է հրետանի և տանկեր Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում․ Արծրուն Հովհաննիսյան Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանի հակաիրավական արարքները կանխելու գործուն մեխանիզմը պատասխանատվության ենթարկելն է. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելն Ադրբեջանի՝ որպես միջազգային հանրության անդամի ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաև միջազգային հակաիրավական արարքներ իրագործելու իր հետագա մտադրությունները կանխելու առավել գործուն մեխանիզմ է։ Այս մասին ասվում է  ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարության մեջ։ 

«Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով։

Մասնավորապես՝ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր հարձակումներ են իրականացնում քաղաքացիական օբյեկտների վրա, որոնք չեն հանդիսանում ռազմական նշանակության թիրախներ, օգտագործում են արգելված պատերազմելու մեթոդներ և միջոցներ, որոնք կարող են ավելորդ վնասներ հասցնել կամ ավելորդ տառապանքներ պատճառել, նաև օգտագործում են ոչ ընտրողական բնույթի զենքի տեսակներ: Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում Արցախի խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ կան: Լրջագույն մտահոգություն է առաջացնում տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Մերձավոր Արևելքից՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար: Ադրբեջանի նմանատիպ գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի լուրջ խախտում են և համարվում են պատերազմական հանցագործություններ: Հարկ է նշել, որ ինչպես Արցախի Հանրապետությունը (1993 թ. հունվարի 26-ից), այնպես էլ Ադրբեջանը նշված Կոնվենցիայի կողմ են:

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան պետք է դիտվի քաղաքացիական հայ բնակչության դեմ ուղղված համատարած և համակարգված հարձակումների համատեքստում, որոնք ձեռնարկվում են Ադրբեջանի կողմից ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ՝ Արցախի ազգային ազատագրական շարժման սկզբից ի վեր։ Հայ բնակչության ջարդերը Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում, Ադրբեջանից ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը, ինչպես 1990 թթ., այնպես էլ 2016 թ. ապրիլին Արցախի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների շարունակական խախտումները և իրենց անկապտելի իրավունքների իրացման խոչընդոտումը ոչ այլ ինչ են, քան մարդկության դեմ հանցագործություն։

Ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձում է իրեն վեր դասել միջազգային իրավունքից։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հակաիրավական արարքները հետզհետե ավելի սպառնալից են դառնում քաղաքացիական բնակչության համար՝ մասնավորապես, և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար՝ ընդհանրապես` ի խախտումն ՄԱԿ-ի կանոնադրության։ Հենց այս համատեքստում է պետք դիտարկել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հայտարարությունները ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ: Հատուկ ուշադրության են արժանի տարբեր երկրների քաղաքական և հասարակական գործիչների հայտարարությունները՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության վերաբերյալ։ Համոզված ենք, որ դա առավել գործուն մեխանիզմ է` ապահովելու Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների իրականացումը՝ որպես միջազգային հանրության անդամ, ինչպես նաև կանխելու միջազգային հակաիրավական արարքներ իրագործելու իր հետագա մտադրությունները։ Տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված միջազգային հանրության զինանոցում  առկա գործիքակազմից Արցախի միջազգային ճանաչումն ամենաարդյունավետ միջոցն է։ Արցախի Հանրապետությանը միջազգային իրավասուբյեկտայնությամբ օժտումը հանրապետության անվտանգության ապահովման ռազմական միջոցներին կավելացնի նաև իր քաղաքացիների հիմնարար իրավունքները պաշտպանելու իրավական մեխանիզմներ»,- հայտարարել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Էդուարդո էռնեկյանը «Հայաստան» հիմնադրամին է նվիրաբերել 3.5 մլն դոլար «Սուրբ Ղազար» եկեղեցու բակում տեղադրված Հիսուս Քրիստոսի արձանի գլուխը դարձյալ կոտրել են (լուսանկարներ)․ Shamshyan.com Սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ արձանագրվել է տնտեսական ակտիվության 7.5% նվազում. ԿԲ Մարտակերտցի 34-ամյա կինը Երևանում լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային (լուսանկար) ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան. ԱԺ փոխնախագահ Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության․ ՊՆ-ը հայտարարություն է տարածել Այսօր խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներով դիմել ենք վարչապետ Փաշինյանին՝ հրավիրելու Անվտանգության խորհրդի նիստ․ Է․ Մարուքյան Իրանը խստագույնս կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին իր սահմանների մոտ. ԻԻՀ բանակի հրամանատար ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետն ազատվել է աշխատանքից Համացանցում hայերեն խոսող «ադրբեջանցին» իրականում ՀՀ քաղաքացի է և որևէ ռազմական գործողության չի մասնակցել. ՔԿ Մարտի 1-ի գործով դատական նիստը հետաձգվեց Իրանը հատուկ բանագնացներ է գործուղել Երևան, Բաքու և Մոսկվա Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը որևէ երկրի ներգրավվելը պետք է համաձայնեցվի ՀՀ ու Ադրբեջանի հետ. Պեսկով Սերժանտ Մեխակ Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ․ հերոսական սխրաքներ՝ առաջնագծից «Ձեր լռությունը սպանում է մեզ». Հենրիխ Մխիթարյան Լարված իրավիճակ Երևան-Գյումրի ճանապարհին. քաղաքացիներն արգելում են թուրքական բեռնատարների շարժը․ Shamshyan.com Մեր հերոս Հովհաննիսյան Ալբերտի հայրը՝ Արտակը, իր աձնական մեքենան նվիրել է բանակին․ Արծրուն Հովհաննիսյան (լուսանկարներ) Ռուսաստանն անհապաղ կերպով խաղաղապահներ պետք է ուղարկի Լաչինի միջանցք. Վլադիմիր Լեպյոխին Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների․ ՊՆ խոսնակ ՊԲ-ը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների ևս 35 անուն «Ունենք պետական դավաճանության և լրտեսության բացահայտման դեպքեր». ԱԱԾ Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ․ կան վիրավորներ․ ՊՆ մամուլի խոսնակ Ադրբեջանցիները հասանելիություն են ստացել մարդկանց տանը, խանութում տեղադրված տեսախցիկներին. անջատեք որոշ ժամանակով «Մենք պատրաստ ենք կանգնելու մինչև վերջ. սա է մեր պատասխանն աշխարհին, Ադրբեջանին ու Թուրքիային». Դավիթ Բաբայան․ 168․am ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան. ՊՆ խոսնակ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան Մենուա Հարությունյանը կռվում է առաջնագծի ամենաթեժ կետերից մեկում (լուսանկար) Հակառակորդը հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը․ Շուշան Ստեփանյան ՊԲ նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը․ նա արդեն հրամանատարական կետում է․ Վահրամ Պողոսյան «Առողջություն մեր գեներալին՝ Ջալալ Հարությունյանին, համոզված եմ, որ շուտափույթ կապաքինվի և կվերադառնա այնտեղ, որտեղ պետք է լինի». Տիգրան Աբրահամյան Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 1600-ով Պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում․ վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ, ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր․ Վահրամ Պողոսյան Ադրբեջանում պատերազմում սպանվածներին թաղում են շիայական կրոնական ծիսակարգով, սակայն օրվա կիսամութ ժամերին. իրանագետ Արցախում ոչնչացվել է «Ֆիրքաթ Ալ Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը Արտարժույթների փոխարժեքներն այսօր Աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով «Ժողովուրդ». Թրամփի ուշադրությունն այլ ուղղությամբ է կենտրոնացած Արցախի ՊԲ հրամանատարն ազատվել է պաշտոնից. նա վիրավոր է «Հրապարակ». «Իմ քայլը» հիմնադրամը հաշվետու է միայն իր դոնորներին Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում. ՊԲ Լույս չի լինելու Երևանում և 3 մարզում «Փաստ». Ադրբեջանը «փորձագետներ» ու «բլոգերներ» է վարձում նաև արտերկրում. բացահայտում «Հրապարակ». Ծառուկյանը ե՞րբ կմեկնի Արցախ «Փաստ». Այս տարածաշրջանում Թուրքիայի ներկայության համար ամենահարմար «այցեքարտը» Ադրբեջանն էր Գիշերը համեմատաբար հանգիստ է եղել. Ասկերանի վերին ենթաշրջանում լարվածությունը դեռ պահպանվում է․ Արցախի ԱԻՊԾ Պոմպեոն պետք է պնդի, որ Ղարաբաղի հարցով Ռոյս-Էնգելի առաջարկն իրականացվի. Ֆրենկ Փալոնե Այս վճռորոշ պահին ի՞նչ իմաստ ունի խոսել ցավոտ փոխզիջումների մասին. չհաղթելու տարբերակ չունենք. Իշխան Սաղաթելյան Ադրբեջանական աղբյուրներից ուղարկվում են պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր եւ լուսանկարներ. ՀՀ ՄԻՊ Թշնամական երկու ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան` մեր տղաների վարպետության շնորհիվ․ Վահրամ Պողոսյան Հայկական կողմն ունի պատերազմում թուրքական F-16-երի առանձին մարտական խնդիրներ լուծող հրթիռներ կիրառելու ապացույցներ Արցախի ՄԻՊ-ն ուսումնասիրել է երեխաների մասնակցությամբ որոշ շահարկվող լուսանկարները Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի ԱԳՆ ղեկավարին են հանձնել Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված ԱՀ-ի ճանաչման մասին բանաձևի նախագծի կրկնօրինակը Թուրքական լիրան շարունակում է սրընթաց գահավիժումը Ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը. մարտերը շարունակվում են Երեկ՝ երեկոյան ուշ ժամի թշնամուն հաջողվեց գրավել Ղուբաթլուն և առաջանալ որոշ ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան Ինչո՞ւ տիկին Ժաննան չի քննադատում Թուրքիայի բարեկամ Սորոսին. Yerevan.Today Հայ գեներալի ու ժամկետայինի հակագրոհից փախուստի դիմեցին աշխարհի հզորներից համարվող հատուկջոկատայինները. Արծրուն Հովհաննիսյան Գագիկ Ծառուկյանը հանդիպել է կամավորական ջոկատ կազմելու իր կոչին արձագանքած կամավորականների հետ Ոստիկանությունը քննում է առաջնագծում պայմաններից դժգոհած ծառայողին առնչվող տեսանյութը Թրամփի պնդմամբ՝ Հայաստանի և Արդբեջանի միջև հրադադարը պահպանվում է Մի՛ աջակցեք ահաբեկչությանը. ցույց Թբիլիսիում Իսրայելի դեսպանատան մոտ (լուսանկարներ) Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է. հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներ Մեր հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր պաշտպաններն են մեզ համար․ Արտակ Բեգլարյան Թուրքիան նախատեսում է զորավարժություններ անցկացնել ծովում՝ չնայած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ պայմանավորվածությանը Գերմանիայի կառավարությունը՝ Էրդողանի գռեհկության մասին. այդ խայտառակ խոսքերը բացարձակ անընդունելի են Թուրքական ապրանքների բոյկոտի աշխարհագրությունը ընդլայնվում է Պրոթուրքական խմբավորումը ահաբեկչություն էր ծրագրել Ռուսաստանի տարածքում. WarGonzo Թուրքիան կփորձի Ադրբեջանին ներքաշել նոր հակամարտությունների մեջ. Jerusalem Post «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունը հատել է 150 մլն դոլարի շեմը Հակառակորդը թիրախավորել է Ասկերանի վերին ենթաշրջանը. Ստեփանակերտում նկատվել է ԱԹՍ ՊԲ-ն ներկայացրել է մի շարք զինծառայողների, ովքեր կարժանանան պարգևների Աթենքը շարունակում է պնդել Թուրքիայի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոյի կիրառումը Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն. Արայիկ Հարությունյան Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ Մարտակերտ քաղաքը Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է. հակառակորդը կիրառում է հրետանի և տանկեր Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին. Իբրահիմ Քալըն