Ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան. Արծրուն Հովհաննիսյան
Ողջ գիշեր մարտեր են ընթացել Արցախի ողջ սահմանի երկայքով, հատկապես հյուսիսի ու հարավի ուղղությամբ: Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Մեր ԶՈւ-ին հաջողվել է դիրքային նոր հաջողություններ գրանցել: Այս պահին մեր Զինված ուժերը հմառ ու հերոսական մարտեր են վարում: Ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևանի հոսպիտալներ և քաղաքացիական հիվանդանոցներ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: