Հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև:
Այս մասին ասված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Արցախյան հակամարտության կտրուկ սրացումը։
«Ռուսական կողմն իր խորը անհանգստությունն է հայտնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ: Նշվել է, որ այժմ կարևոր է նախաձեռնել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության հետագա սրացումը կանխելու համար, իսկ որ գլխավորն է` հարկ է դադարեցնել պատերազմական գործողությունները»,-ասված է պաշտոնական Կրեմլի հաղորդագրության մեջ։